Լրացուցիչ
-
Հայոց պատմություն
ԱԳԱԹՈՆ
ԱԳԱԹՈՆ (այլ անուններով` Ագադրոն անհաղթ փիլիսոփա Ագադրոն հայրապետ, Սուրբ Ագադրոն, Ագադրոն) (ծն. և մահ. թթ. անհայտ), հայ կեղծանուն հեղինակ: Մեզ է հասել Ագաթրոնի «Վասն ժամանակին, որ հայտնելոց է…» երկը («Բազմավեպ», 1913, N 9-10)` գրված հավանաբար XIII դարի սկզբին: Այնտեղ պատմվում է հայ Արշակունիների թագավորությունը վերականգնելու մասին միջնադարյան Հայաստանում տարածված զրույցը, ըստ որի, մի օր պիտի գա ոմն Վաղարշակ արքա` հռոմեացիների օգնությամբ երկրից վռնդի «իսմայելացիներին» (թուրքերին) և վերականգնի հայոց թագավորությունը: Ֆլանդրիացի ճանապարհորդ Ռուբրուքը 1255-ին լինելով Հայաստանում վկայում է, որ «ամբողջ Հայաստանում [...]
Կարդալ ամբողջը → -
Հայոց պատմություն
ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ
ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ (հունարեն áγαθός – հրեշտակ, լրաբեր, ծն. և մահ. թթ. անհայտ), V դարի հայ պատմիչ: Հեղինակ հայ պատմագրության հնագույն հուշարձանի` «Պատմութիւն Հայոց» երկի, որը հայտնի է նաև «Գիրք Ս. Գրիգորիսի» կամ «Պատմութիւն և վանք Ս. Գրիգորի» անուններով: Գրքում սփռված «կենսագրական» տեղեկությունների և ակնարկների հիման վրա Ագաթանգեղոսը ավանդաբար համարվել է ծագումով հռոմեացի. Տրդատ Գ. Մեծի ժամանակ գալով Հայաստան` դարձել է նրա քարտուղարը, որպես Տրդատի ու Գրիգորի աշխարհիկ և հոգևոր սխրագործությունների ժամանակակից ու ականատես, Տրդատի հանձնարարությամբ, գրել է Խոսրով Մեծի և իր [...]
Կարդալ ամբողջը → -
Հայոց պատմություն
ԱԲՈՒՍԱՀԼ-ՀԱՄԱԶԱՍՊ
ԱԲՈՒՍԱՀԼ-ՀԱՄԱԶԱՍՊ (ծն. թ. անհայտ – 968), Վասպուրականի թագավոր 958-ից, Գագիկ Արծրունու որդին և Դերենիկ Արծրունու եղբայրը: Աբուսահլ-Համազասպի օրոք Վասպուրականի թագավորությունը, հակառակ Բագրատունիների, հակվում է Բյուզանդիայի կողմը` դառնալով հունամոլ տարրերի ապաստան: Աբուսահլ-Համազասպը հանդիսավորությամբ ընդունեց բյուզանդական կայսեր ներկայացուցիչ Պանդալեոնին (965), պատսպարեց հունադավանության պատճառով Անիից վտարված Վահան կաթողիկոսին (968):
Կարդալ ամբողջը → -
Մշակույթ
ԱԲՈՒՍԱՀԼ արաբական մատենագիր
ԱԲՈՒՍԱՀԼ (Աբուսահլ Հայ, արաբերեն հնչմամբ` Աբու Սալիհ ալ-Արմանի) (ծն. և մահ. թթ. անհայտ), արաբական մատենագիր, ծագումով հայ: Ապրել է XII-XIII դարերում: Գրել է Եգիպտոսի եկեղեցիների ու վանքերի 1170-1208-ի պատմությունը` տեղեկություններ հաղորդելով եգիպտահայերի, ղպտիների, լիբիացիների, արաբների, նուբիացիների մասին: Գրքի բուն վերնագիրը հայտնի չէ: Փարիզի ազգային մատենադարանում կա նրա ձեռագիր ընդօրինակությունը (1338): Գրիչը նշում է, որ ինքն այն արտագրել է բարեխղճորեն` կատարելով որոշ կրճատումներ: Աբուսահլի պատմության բնօրինակը և անգլերեն թարգմանությունը հրատարակել է Բ. Էվետսը (1895), որից Ղ. Ալիշանը քաղել, թարգմանել և ծանոթագրել [...]
Կարդալ ամբողջը → -
Հայոց պատմություն
ԱԲՈՒՍԱՀԼ Սեբաստիայի իշխան
ԱԲՈՒՍԱՀԼ (ծն. և մահ. թթ. անհայտ), Սեբաստիայի իշխան (1037-1080), Վասպուրականի Սենեքերիմ թագավորի որդին: Ավագ եղբոր` Դավթի մահից հետո Աբուսահլը իշխում էր Սեբաստիայում մյուս եղբոր` Ատոմի հետ: XI դարի առաջին կեսին, սելջուկյան արշավանքից քիչ առաջ, մի շարք հայ իշխաններ, ընդառաջելով բյուզանդական կայսրության քաղաքականությանը, իրենց կալվածքները «փոխանակում են» կայսրության այլ հողերի հետ: Աբուսահլը չի գնում այդ ճանապարհով` իր դեմ գրգռելով Բյուզանդիային: Երբ Ալփ-Արսլանը հարձակվում է Փոքր Ասիայի վրա, Ռոմանոս Դիոգենես կայսրն անձամբ Արևելք է գալիս և Աբուսահլին ու նրա եղբորը զրկում իշխանությունից` [...]
Կարդալ ամբողջը → -
Կրոն
ԱԲՈՒՂԱՄՐԵՆՑ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ ԱՆԻԻ
[slideshow id=7] ԱԲՈՒՂԱՄՐԵՆՑ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ ԱՆԻԻ, գտնվում է քաղաքի հյուսիս-արևմտյան մասում: Եղել է Պահլավունիների տոհմի եկեղեցին: Կառուցվել է X դարի 2-րդ կեսին, 994-ից ոչ ուշ, իշխան Գրիգոր Պահլավունու պատվերով: Իր հորինվածքով հարում է VII դարի բազմաբսիդ եկեղեցիների տիպին: Շենքը ներքուստ բոլորաձև է, վերսլաց, մասամբ սվաղված, ունի վեց աբսիդ, բեմի երկու կողմերում` փոքրիկ ավանդատներ: Գմբեթը կրում են աբսիդների միջև դուրս շեշտված որմերը, որոնց հպված են որմնակամարներով ավարտվող կիսասյուներ: Եկեղեցին արտաքուստ բազմանիստ է. միջաբսիդային նիստերը ջլատված են եռանկյունաձև խորշերով: Ունի վեց [...]
Կարդալ ամբողջը → -
Բնագիտություն
ԱԲՈՒՀԱՅԱԹ
ԱԲՈՒՀԱՅԱԹ (պարսկերեն` կենսաջուր), հնագույն ջրանցք: Սկիզբ էր առնում Հրազդանի ձախ ափից և ոռոգում Երևանի շրջակա այգիները: Գտնվում է Էրեբունի վարչական շրջանում:
Կարդալ ամբողջը → -
Բնագիտություն
ԱԲՈՒԼ
ԱԲՈՒԼ, ամենաբարձր (3301 մ) հանգած հրաբխային լեռը Ջավախքի բարձրավանդակում: Կազմված է տրախիտաանդեզիտային ապարներից: Լանջերը ծածկված են հողմահարված քարակարկառներով և ալպյան մարգագետիններով: ԱԲՈՒԼ, գյուղ Վրաստանում, Ախալքալաքի շրջանում, Աբուլ լեռան ստորոտին, շրջկենտրոնից 10 կմ հյուսիս-արևելք: 1250 բնակիչ (1968), հայեր: Կոլտնտեսության հիմնական զբաղմունքն է անասնապահությունը, կարտոֆիլի և հացահատիկի մշակությունը: Գյուղն ունի ութամյա դպրոց, բուժկայան: Աբուլն 1830-ին հիմնադրել են Էրզրումից գաղթած հայերը:
Կարդալ ամբողջը →