Անմահ բագիններն Հայոց

«Անմահ բագիններն Հայոց» պատմավեպում իրադրությունները ծավալվում են 4-րդ դարում Խոսրով Բ Կոտակ եւ Տիրան Արշակունի թագավորների կառավարման տարիներին:

Բարդ,  հակասական շրջան է պայոց պատմության մեջ: Հայոց աշխարհը երկու գերտերությունների՝ Պարսկաստանի եւ Բյուզանդիայի շրջապտույտի մեջ, Մծբինի դաշնադրությունը ու դրան հաջորդող քաղաքական հետեւանքները, նոր հավատքի (քրիստոնեության) էնթոհոգեբանական, սոցիալական, քաղաքական անդրադարձներով: Վեպում նկարագրված են Խոսրով թագավորի մեծագործությունները՝ Դվինի կառուցումը, Խոսրովակերտ ու Տաճարի Մայրիի անտառների արարումը, Խոսրովին հաջորդում է Տիրան թագավորը: Նրա գահակալությունը ուղեկցվում է աշխարհիկ-հոգեւոր տերերի հակամարտության սաստկացմամբ:

Հոգեւոր պատմիչները խեղաթուրել են Տիրան թագավորի գործերն ու կերպարը, նրան հանիրավի ներկայացրել են որպես դաժան ու կամակոր արքա-բռնակալ մարդ: Ի վերոջ հակամարտության է հասնում կրքերի գագաթնակետին, Տիրանը ի շահ գահի սպանել է տալիս Հուսիկ ու Դանիել կաթողիկոսներին:

Խոսրովն ու Տիրանն անկախության ձգտմանը դեմ են ելնում կենտրոնախույզ նախարարները: Նրանց դեմ մղվող պատերազմները ջլատում են գահի ուժերը: Տիրանը Հայոց անկախությունը կապում է արիականության զարթոնքի, հոգու ազատության ու գնոստիկական հանդուրժողականության հետ:

Վեպում տրված է Տիրան թագավորի պատմա-տրամաբանական արդարացումը, որպես հզոր արքայի ու արիական մարդու…

Բեռնել գիրքը

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետեւյալ HTML թեգերը եւ ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>