Archive for the ‘Այլ….’ Category

Հոգևոր ավանդույթների ժառանգականությունը (պտղաբերության պաշտանմունքից մինչև քրիստոնեություն) Հասմիկ Հմայակյան Հեթանոսությունից քրիստոնեության անցումը Հայաստանում ոչ թե մշակութային խզում էր, այլ կրոնաառասպելաբանական պատկերացումների և էթնոմշակութային ավանդույթների օրինաչափ զարգացման արդյունք, որի արմատները գալիս էին վաղնջական, հողագործական և պտղաբերության կուռքերի պաշտամունքի ժամանակներից՝ հազարամյակների... (Կարդալ ամբողջը)
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Լևոն Հարությունի (ծնված 1928), հայ սովետական փիլիսոփա: Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1971): ՍՄԿԿ անդամ 1953-ից: Ծնվել է մարտի 11-ին, Ախալքալաքում: Ավարտել էր Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը (1950): 1957-1967-ին աշխատել է ՀՍՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի սեկտորում որպես... (Կարդալ ամբողջը)
ԲԱԲԿԵՆՑ (Մնացականյան) Գաբրիել Դոյուխանի (1860, Դավալու (այժմ ՀՀ ք. Արարատ) – 24.11.1917, Երևան), հայ գյուղագիր, հրապարակախոս: Սովորել է Երևանի պրոգիմնազիայում, ավարտել Թիֆլիսի ռեալական դպրոցը, ապա Օդեսայի համալսարանը: Ուսանողական տարիներին տարվել է նարոդնիկական գաղափարներով: Մամուլում հանդես է եկել Բաբկենց և Գաբրիել-Մաճկալ... (Կարդալ ամբողջը)
Սուրբ ծնունդը Քրիստոսի ծննդյան տոնն է և նշվում է աշխարհի բոլոր քրիստոնյա ժողովուրդների կողմից: Հայերի կողմից նույն օրը նշվող Մկրտության տոնը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Քրիստոնեության վաղ շրջանում այս տոնը նշում էին հունվարի 6-ին` Քրիստոսի մկրտության տոնի հետ... (Կարդալ ամբողջը)
ԲԱԲԱԵՎ (Բաբայան) Աշոտ (Արշավիր) Գրիգորի (21.11.1920. Աշխաբադ), հայ սովետական երկրաբան, երկրաբանական-հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Ուզբեկական ՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965)։ Ուզբեկական ՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1974)։ ՍՄԿԿ անդամ 1948-ից։ Ավարտել է Ադրբեջանի ինդուստրիալ ինստիտուտը (1947, Բաքու)։ Մասնակցել է 1941–45-ի Հայրենական... (Կարդալ ամբողջը)
ԱԲՐԱՀԱՄ ՂՌԱՄԱՏԻԿՈՍ, XII դարի հույն հայրենագետ: 1141-ին հայերեն է թարգմանել հույն հեղինակ Հովհան Ոսկեբերանի` Գրիգոր Լուսավորչին նվիրված ներբողը, որը հետագայում չափածոյի է վերածել Ներսես... (Կարդալ ամբողջը)
ԱԲՐԱՀԱՄ ԱՆԿՅՈՒՐԱՑԻ (ծն. և մահ. թթ. անհայտ), XV դարի հայ տաղերգու, 1453-ին թուրքերի կողմից Կ. Պոլսի գրավման ականատես։ Գրել է «Ողբ ի վերայ մայրաքաղաքին Կոստանղնուաոլսոյ՝ վասն տիրելոյն տաճկաց. ասացեալ ի յԱբրահամ ականատես վարդապետէ»։ Կազմել է «Հայոց պատմութեան ժամանակագրութիւն» (ընդգրկում է հայոց ազգաբանությունից մինչև... (Կարդալ ամբողջը)
ԱԲՈՎ3ԱՆԻ ԵՐԿԱԹԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, գտնվում է ՀՍՍՀ Աբովյանի շրջանի Կապուտան գյուղի մոտ. հայտնի է նաև Կապունի երկաթի հանքավայր անունով: Այդտեղ երկաթաքարի երևակման մասին հիշատակվում է Վ. Մելլերի ամփոփագրում (1917), ավելի ուշ Կ. Ն. Պաֆֆենհոլցը երկրաբանական հանույթի ժամանակ դելյուվիալ նստվածքներում հայտնաբերել է... (Կարդալ ամբողջը)
ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԵԴԱԼ, սահմանել է ՀՍՍՀ Մինիստրների սովետը՝ 1964-ի փետրվարի 28-ի որոշմամբ: Աբովյանի անվան մեդալով ՀՍՍՀ լուսավորության մինիստրությունը պարգևատրում է առավել աչքի ընկնող ուսուցիչներին, ժողկրթության և մանկավարժական գիտության ականավոր... (Կարդալ ամբողջը)
ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑ, հիմնադրվել է Երևանում, 1832-ի հունվարի 14-ին, որպես գավառական դպրոց (3 դասարան), 1868-ին դարձել է պրոգիմնազիա (4 դասարան), 1881-ին` գիմնազիա (8 դասարան և 2 նախապատրաստական): 1843-48-ին դպրոցում որպես տեսուչ և ուսուցիչ աշխատել է Խ. Աբովյանը: Նրա տեսչության երկրորդ... (Կարդալ ամբողջը)
Էջ 4 / 512345