Archive for the ‘Արվեստ’ Category

ԲԱԲԱՅԱՆ Մարգարիտ Ավետիքի (24.12.1874, Գոթա (Գերմանիա) – 18.10.1968, Փարիզ), հայ դաշնակահարուհի, երգչուհի (մեցցո-սոպրանո), երաժշտագետ, մանկավարժ։ Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում դաշնամուրի դասեր է առել Մ. Իպպոլիտով-Իվանովից, Կ. Ալիխանովից, համերգներ տվել Անդրկովկասի քաղաքներում, առանձին գրքույկով հրատարակել է Վ. Վիլդերի «Լյուդվիգ վան Բեթհովեն» աշխատության հայերեն վերապատումը (1896), աշխատակցել... (Կարդալ ամբողջը)
ԲԱԲԱՅԱՆ Արտաշես (Արտուշ) Մնացականի (ծն. 25.10.1923, գ. Սարուխան), հայ սովետական դրամատուրգ, թատերական գործիչ, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975): ՍՄԿԿ անդամ 1945-ից: ՍՍՀՄ գրողների միության անդամ (1964): 1951-ին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը: Պիեսներից են՝ «Հանգուցյալի հարությունը» (1956), «Հարազատներ»... (Կարդալ ամբողջը)
ԲԱԲԱՅԱՆ (Քարբոնել-Բաբայան) Արմինիա (Արմենուհի) Ավետիքի (8.6.1876. Վիեննա – 11.4. 1971, Փարիզ), հայ նկարչուհի։ Մ. Բաբայանի քույրը։ Մասնագիտական կրթությունը ստացել է Թիֆլիսում, ապա՝ Դրեզդենում։ Ավելի ուշ հաստատվել է Փարիզում, սովորել Ժուլիան ակադեմիայում։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում (1926, 1928, 1929 և... (Կարդալ ամբողջը)
ԲԱԲԱԼՅԱՆ Արուս Գրիգորի (ծնվել է 12(25).6. 1893, Թիֆլիս), հայ երգչուհի (քնարական սոպրանո), մանկավարժ։ ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1954)։ 1921-ին ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիան, ապա հրավիրվել Երևան և մասնակցել կոնսերվատորիայի հիմնադրմանը, եղել մեներգեցողության աոաջին ուսուցչուհին, միաժամանակ հանդես եկել համերգներով։ 1930-35-ին եղել... (Կարդալ ամբողջը)
ԲԱԲԱԵՎ Անդրեյ Հովհաննեսի (27.12.1923, գ. Մսմնա, Մարտունու շրջան, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ – 21.10.1964, Մոսկվա), հայ սովետական կոմպոզիտոր: ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1958)։ 1936-ից թառահար է եղել Ադրբեջանական ռադիոյի ժողովրդական գործիքների նվագախմբում։ 1940-ին ընդունվել է Բաքվի կոնսերվատորիայի Ու. Հաջիբեկովի ստեղծագործական... (Կարդալ ամբողջը)
ԱԲՐԱՀԱՄ (Տեր Աբրահամ, Աբրահամ ծաղկող, Աբրահամ Բոլորաձորեցի), XV դարի երկրորդ կեսի հայ մանրանկարիչ: Բոլորաձորի վանքի (Վայոց ձոր, Սրկղունք) առաջնորդ (1476-ից) Ավագտեր վարդապետի եղբորորդին: Բոլորաձորի (Բոլորաբերդի) վանքի վանական Աբրահամի անունը հիշատակվում է 1461-ից: Նկարազարդել է ավետարաններ (երկուսը` 1475-ին, 1482, 1495), Հայսմավուրք... (Կարդալ ամբողջը)
ԱԲԵՂՅԱՆ Մհեր (Մեհեր) Մանուկի (ծն. 1909), հայ սովետական նկարիչ։ Մ. Աբեղյանի որդին։ Երևանյան «Նատյուրմորտ» Յուղաներկ 1946 «Հայաստան» Լինոփորագրություն 1968 ՀՍՍՏ ժող. նկարիչ (1960)։ Ծնվել է հունվարի 13(26)–ին, Վաղարշապատում։ Սովորել է Երեանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում (1922–1927), Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտում (1927-30) և Լենինգրադի պրոլետարական կերպարվեստի ինստիտուտում... (Կարդալ ամբողջը)
Աբելյան-Արմենյան թատերախումբը Կ. Պոլսում, Շիշլիի գերեզմանատանը, Պ. Ադամյանի գերեզմանի մոտ։ 1908։ ԱԲԵԼՅԱՆ-ԱՐՄԵՆՅԱՆ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲ, ստեղծվել է 1908-ին, Թիֆլիսում՝ Հ. Աբելյանի և Ա. Արմենյանի ջանքերով։ Նպատակն էր հյուրախաղերով այցելել Արևմտյան Հայաստանի, Անատոլիայի և Կ. Պոլսի հայությանը։ 1908-ին ելույթներ է ունեցել Ալեքսանդրապոլում, Կարսում, Սարիղամիշում, ապա՝ Քոթակում, Կարինում, Բաբերդում, Տրապիզոնում,... (Կարդալ ամբողջը)
ԱԲԵԼՅԱՆ Հովհաննես Հարությունի (1865-1936), հայ դերասան։ ՀՍՍՀ ժողովրդական արտիստ (1925)։ Ծնվել է հոկտեմբերի 23 (նոյեմբ. 4)-ին, Շամախիում, արհեստավորի ընտանիքում: Նախնական կրթությունն ստացել է տեղում, ապա սովորել Բաքվում, նախ՝ ծխական դպրոցում, հետո՝ ռուսական ռեալական ուսումնարանում։ Մասնակցել է աշակերտական ներկայացումներին և Ս.... (Կարդալ ամբողջը)
ԱԲԵԼՅԱՆ Ալեքսանդր Հարությունի (1858-1940), հայ դրամատուրգ, դերասան Հովհաննես Աբելյանի եղբայրը։ Ծնվել է հունիսի 5-ին, Շամախիում։ 1872-ից բնակվել է Բաքվում։ Եղել է արհեստավոր, միաժամանակ զբաղվել ինքնակրթությամբ։ Աշխատակցել է «Մշակ», «Արձագանք», «Տարազ», «Մուրճ» և այլ պարբերականների։ Սերտ կատերի մեջ էր ԱԲԵԼՅԱՆԸ Շիրվանզադեի, Պ. Ադամյանի, Դ.... (Կարդալ ամբողջը)
Էջ 2 / 3123