Archive for the ‘Էլեկտրոնային գրքեր’ Category

Նահապետ Քուչակը հայ առաջին աշուղ-երգիչներից է: Այդ են վկայում պահպանված ժողովրդական զրույցները և նրա Նահապետ վարպետ պատվանունը: Նրա ծնունդը ենթադրաբարդրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։ Այս ժամկետները լիովին համընկնում են... (Կարդալ ամբողջը)
ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ “Մեր հաղթանակները” նախագծի իրականացման շարժառիթները պայմանավորված են հիմնականում երկու հանգամանքով. 1. Հայկական հանրության մի մասն ունի այն մտայնությունը, թե մեր  ատմությունը պարտությունների շարան է, իսկ եղած հաղթանակներն էլ ավելի շուտ “բարոյական” բնույթ են կրել: 2. Ունենալով բազմադարյա ռազմական պատմություն (սկսած... (Կարդալ ամբողջը)
«Անմահ բագիններն Հայոց» պատմավեպում իրադրությունները ծավալվում են 4-րդ դարում Խոսրով Բ Կոտակ եւ Տիրան Արշակունի թագավորների կառավարման տարիներին: Բարդ,  հակասական շրջան է պայոց պատմության մեջ: Հայոց աշխարհը երկու գերտերությունների՝ Պարսկաստանի եւ Բյուզանդիայի շրջապտույտի մեջ, Մծբինի դաշնադրությունը ու դրան հաջորդող քաղաքական... (Կարդալ ամբողջը)
Գիրքը պատմում է արցախյան պատերազմին մասնակից «Կարիճ» ջոկատի անցած մարտական ուղու մասին, իր մեջ ընդգրկելով 1960-ական թվականներից սկսած ընդհատակյա շարժումներին և արցախյան շարժմանն առաջին իսկ օրից մասնակցած մարդկանց մասին տեղեկություններ: Ռազմահայրենասիրական դաստիարակության, փառքի ու անմահության խորհրդանիշ է այս գիրքը: ԵՐԿՈՒ... (Կարդալ ամբողջը)
ԵՐԿՈՒ ԽՈՍՔ Հայոց ճակատագիրը տարաբնույթ հանգամանքների բերումով մեր ազգակիցներին տարածել է ի սփյուռս ողջ աշխարհի: Ավելին, այդ ուղղությամբ ողբերգական դերակատարություն է ունեցել թուրքական պետության կողմից իրականացված Հայոց Մեծ Եղեռնը, որի արդյունքում հայության գերակշիռ մասը ֆիզիկապես ոչնչացվեց իր բնական Հայրենիք-Հայկական լեռնաշխարհի... (Կարդալ ամբողջը)
Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) ծնվել է 1854 թվականի դեկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում: Հայրը հողագործ էր, գիտեր մի շարք արհեստներ, օժտված էր բանաստեղծելու և երգելու ձիրքով: Ծնողները շատ ուշադիր էին որդու ուսման նկատմամբ: Նախնական կրթությունը Գրիգորը ստացել է մասնավոր դպրոցում,... (Կարդալ ամբողջը)

Անմեղ զրույցներ

Առաջին սերը

Առաքյալը

Առօրյա զրույցներ

Ց′պահանջ

Երկուսից ո՞րը

Գևորգ Մարզպետունի

Գթության քույրեր

Հանելուկը լուծվեցավ

Ինչ լայեղ է

Նոյի ագռավը

Պսակների բողոքը

Տիկին Փիլարյանի վիշտը

Խորհրդավոր միանձնուհի

-->
Այս աշխատությունը բաղկացած է երկու մասից: Առաջին մասում` «Հնագույն հավատամքի թաքնագիտական իմաստները», ներկայացված են հնագույն հավատամքային պատումների ընդհանրությունն երը, թվաբանական, երկրաչափական, աստղագիտական համակարգերը եւ հին ժամանակների աշխարհճանաչողությունը: Երկրորդ՝ «Սասնա Տուն հավատամք-էպոսը» մասում, ներկայացված է հայկ ական էպոսի քողարկված, թաքնագիտական իմաստների... (Կարդալ ամբողջը)
... (Կարդալ ամբողջը)

Րեվան Րեվան

Տրախտորի մաշին

Վաղը մարտի 8-ն է

Հին տանը

Հիմար մարդը

Լինում է չի լինում, մի հարուստ մարդ է լինում. նա ունենում է 7 աղջիկ, բայց ոչ մի տղա: Մարդը կամաց-կամաց սկսում է ծերանալ: Նա իր յոթ աղջիկներին ամուսնացնում է և ունեցած-չունեցածը ծախելով ճանապարհ է ընկնում Աստծու մոտ գանգատվելու, թե ինչո՞ւ իրեն տղա զավակ չի պարգևել:
Ճանապարհին նա տեսնում է մի մարդու, որ տխուր ու տրտում, վիզը ծռած կանգնած էր իր արտի մոտ:
— Բարի օր, — ասում է մարդը:
— Աստծու բարին, — պատասխանում է արտատերը տխուր:
— Ինչո՞ւ ես տխուր, — հարցնում է մարդը:
— Ինչ անեմ, որ չտխրեմ. ամեն տարի արտումս 100 սոմար ցորեն եմ ցանում, բայց որ գալիս է հնձելու ժամանակը, իսկույն ժանգը պատում է արտս: Չեմ իմանում՝ ո՞ր մեղքիս համար է այդպես լինում:
— Ես գնում եմ Աստծու մոտ. եթե կուզես, քո դարդն էլ կպատմեմ:
— Շատ լավ կլինի, — ասում է արտատերը ուրախացած:
— Մարդը շարունակում է իր ճանապարհը: Անցնում է շատ երկրներ, սարեր ու ձորեր, և մի խիտ անտառում պատահում է նրան մի գայլ, որ տխուր կանգնած էր ճանապարհի վրա:
— Բարի օր, — ասում է մարդը:
— Բարով եկար, — պատասխանում է գայլը տխուր:
— Ինչո՞ւ ես այդպես տխուր, գայլ աղբեր, — հարցնում է մարդը, — թե մի դարդ ունես, ասա՜ , ես գնում եմ Աստծու մոտ, քո դարդն էլ կպատմեմ Նրան:
— Իմ դարդն այն է, — պատասխանում է գայլը ուրախացած, — որ ես ինչքան միս եմ ուտում, չեմ կշտանում. չեմ իմանում՝ ինչո՞ւ: Խնդրում եմ խնդիրքս կատարես:
Մարդը շարունակում է իր ճանապարհը և վերջապես հասնում է Աստծու մոտ ու պատմում իր դարդը:
— Աստված պատասխանում է.
— Քո վերջին օրերը շատ փառավոր կլինեն, եթե դու ցանկանաս, և քո դարդն էլ կմոռանաս: Կգնաս Մ…..թագավորի մոտ, որը կին է, կհայտնես նրան այդ գաղտնիքը և դու փոխարենը կթագավորես:
— Բայց այն մարդու արտը ինչո՞ւ է այնպես փչանում:
— Որովհետև, — շարունակում է Աստված, — նրա արտի մեջ գտնվում է յոթ կարաս ոսկի: Ամառ ժամանակ ոսկին տաքանում է, և արտը ժանգով է պատում:
— Իսկ գայլը ինչո՞ւ է այնպես քաղցած մնում:
— Նա կկշտանա, եթե մի հիմար մարդու միս ուտի:
Մարդը գնում է այն թագավորի մոտ և հայտնում նրան գաղտնիքը:
— Խնդրում եմ, — ասում է թագավորը, — դու հագիր շորերս և իմ փոխարեն թագավորիր: Ոչ ոք չի իմանա, բացի մեզնից:
— Չէ՛, չեմ ուզում, — ասում է մարդը և հեռանում:
Հասնում է արտատերին, որը էլի կանգնել էր տխուր իր արտի մոտ:
— Էլ մի՛ տխրիր. Աստված ասել է, որ քո արտում գտնվում է յոթ կարաս ոսկի, և դրանից է, որ քո արտը ժանգով է պատում:
— Խնդրում եմ, — ասում է արտատերը, — ոչ ոքի չասես, թե չէ կթափվեն, ոսկին կտանեն և արտս կկոխրտեն: Այս գիշեր չորս կարաս տանենք, իսկ մյուս գիշեր՝ երեքը:
Ասացին ու կատարեցին:
— Այժմ, — ասում է արտատերը, — կամ կեսը քեզ, կեսը ինձ, կամ, եթե ցանկանում ես, ինձ մոտ մնա մինչ մահ փառավոր ապրիր:
— Չէ՜, չեմ ուզում,— ասում է մարդը և հեռանում:
Վերջապես նա պատահում է գայլին:
— Գայլ աղբեր, Աստված ասաց, որ եթե դու մի հիմար մարդու միս ուտես, կկշտանաս: — Եվ մարդը պատմեց իր գլխի անցածը՝ թագավորության, փառքի և ոսկու մասին:
Գայլը մտածում է.
— Այս մարդը ոչինչ չունի այլևս և բավականին ծեր է: Նրան առաջարկել են թագավորություն, փառք ու ոսկի, չի վերցրել. սրանից էլ հիմար մա՛րդ:
Մինչ այդ մարդը մի քիչ հեռացել էր:
— Էյ, մարդ աղբեր,— կանչում է գայլը և մոտենում,— ոտքիդ թելը բացվել է: Մարդը կռանում է, որ կապի ոտքի թելը: Իսկ գայլը, հարմար համարելով և ցատկելով մարդու մեջքի վրա, հոշոտում է հիմար մարդուն:

Ծատուն տղան

Իվան Բեյը

Դրոգապան Գեվոն

Գալուստի Վիկը

Արաբազի Զաքին

Աշոտը

Աշոտը մեր վաշտի զինվորներից էր:
Բարձրահասակ, գունատ մի պատանի էր նա, Շիրակի դաշտից: Նոր էր եկել զինվորական ծառայության և անվարժ էր դեռ զորանոցի անհետաքրքիր, միապաղաղ ու դաժան կյանքին: Երբեմն, ծանր աշխատանքից հոգնած, Աշոտը նստում էր քարի վրա, և ունկնդիր խաղաղ գիշերվա հեքիաթին, երգում էր հայրենի մելամաղձոտ երգերից: Անուշ են Շիրակի երգերը, երկար ու ծործորուն, — Շիրակի արգավանդ դաշտերի նման, և խորհրդավոր, ինչպես գիշերն այդ երկրի…Լավ էր երգում Աշոտը. Նրա հոգու մեջ թախիծ կար, վշտի շեշտ կար երգերի մեջ: Իսկ ո՞վ չէր թախծոտ այն ժամանակ, երբ հայրենի երկրի վրա չարագուշակ ամպեր էին կուտակված:
Օրեցօր հալվում էր Աշոտը, դեմքը գունատվել էր, համարյա դեղնել. այտերը փոս էին ընկել, քունքերի երակները կապտին էին տալիս և թույլ-թույլ բաբախում: Աչքերը երազկոտ, մարվող ճրագի պես մեկ բոցավառում էին, մեկ նսեմանում: Բոլորն էլ ափսոսում էին նրան, ցավն էին ուզում իմանալ, բայց ոչ ոք չէր կարողանում, շատ քչերն էին իմանում, թե ինչո՞ւ երբեմն աչքերը կարոտով հառում էր դեպի հայրենի դաշտերը:
— Էն սարերից դենը մեր դաշտերն են, ծաղկունքով, կանաչով հարուստ մեր դաշտերը: Էնքան նախշուն է մեր երկիրը:
Աշոտը Հայրենի գյուղն էր ուզում գնալ: Մի քանի անգամ խնդրեց վաշտապետին, բայց նա մերժեց: Հայրենի երկրի կարոտը մաշում էր նրան, և օրեցօր նիհարում էր:
— Մեկ տեսնեմ մեր դուրանը, էլ մեռնեմ, հեչ դարդս չի…
Հայրենի երկրում Լուսնթագը կար, Աշոտի սիրած աղջիկը: Շատ էր սիրում Աշոտը իր Լուսնթագին, ու ամեն անգամ, երբ իր հայրենիքի մելամաղձոտ երգերն էր երգում, Աշոտը իր երգերով սիրածի հետ էր խոսում, սիրածի գովքն էր անում և կարոտում, կարոտում:
— Ղուշ էղնեի թռչեի, կարոտս առնեի, էլ հետ գայի, — այսպես էր երգում Աշոտը:
Երբեմն էլ ակնապիշ նայում էր բարձր սարերին, որոնց ետևը հայրենի դուրանն էր, ուր ապրում էր Շիրակի աղջիկը՝ Լուսնթագը, խաժ աչքերով, հյուսերը՝ երկար, չինարու պես բոյով ու բարակ, և սիրող, գուրգուրող:
Աշոտը ինձ շատ էր սիրում, շատ բան էր պատմում, և ոչինչ չէր ծածկում…«Լուսնթագը հեռանալիս, ճամփի եզրին կանգնեց և թաշկինակը ճոճելով օդում մնաս բարև էր ասում ինձ…», — այսպես էր վերջացնում Աշոտը իր պատմությունը նրա մասին: Հիշում էր, թե ինչպես միասին արտը քաղհանի էին գնում, ինչպես աղբյուրի մոտ նստած իրար ջրով էին տալիս և խնդում, ծիծաղում: Հիշում էր, էն որ գարնանը, ծառի տակ առաջին անգամ համբուրեց Լուսնթագի նռան պես կարմիր շուրթերը:
Եվ ժամերով փորփորում էր Աշոտը իր հիշողությունները, հաճույք զգում, երբ անցյալն էր հիշում: Աշոտը միայն մտածում էր, թե ինչպես անի, որ սիրածին մեկ էլ տեսնի: Սպասում էր, որ մի քանի շաբթից հետո, վաշտապետից իրավունք խնդրի՝ տուն դառնալու:
Ու մի գիշեր մեր վաշտը հրաման ստացավ դուրս ելնել կռվի դաշտ: Կես գիշերին, կազմ ու պատրաստ վաշտը ճամփա ընկավ քաղաքի լո՛ւռ, կիսամութ փողոցներով:
Լուսաբացին՝ առաջին համազարկի ձայներն եկան: Ու կռիվը սկսվեց:
Մեզ հրամայված էր գրավել դիմացի լեռները, որոնք իշխում էին ամբողջ դաշտի վրա:
Թշնամին գիտեր մեր նպատակը, համառում էր և չէր ուզում թողնել այդ լեռները:
Գայլերի պես թնդանոթներն էին ոռնում և քերում հսկա լեռների կուրծքը: Գնդացիրների միալար կտկտոցը կարծես լրացնում էր այդ դժոխքի պատկերը, որին կռիվ են ասում: Կեսօրից անց, մեր ձախ թևը անցավ թշնամու թիկունքը, և թշնամին գերի չընկնելու համար սկսեց նահանջել: Արևը մայր մտնելիս մենք լեռների գագաթին էինք և հաղթողի հայացքով դիտում էինք, թե ինչպես հեռվում ցան ու ցրիվ նահանջում էր հակառակորդը:
Սկսեցինք դիակները ժողովել, թաղելու համար: Մի քանիսն էլ գերեզման էին փորում: Ու հանկարծ…
Առվի եզրին, որտեղ մեր շղթան քիչ հետ նահանջեց, Աշոտի դեռ տաք դիակն էր ընկած, արյունաթաթախ, հայացքը դեպի հայրենի դուրանը, ուր Շիրակի աղջիկը, Լուսնթագն է սպասում Աշոտին…
Աշոտին թաղեցինք մյուսների հետ ու փայտե մի պարզ խաչ ցցինք հողաթմբի մեջ, գլխիկոր ու տրտում հեռացանք դեպի նոր դիրքերը:
Բոլորն էլ ափսոսում էին Աշոտին:
— Ափսոս Աշոտ, բեմուրազ մեռավ, — ասաց մեկը:

Անտառում

Աղոթք

Միայն Քեզ, Տե՜ր, միայն Քեզ եմ աղոթում:
Ընդունիր Տեր, իմ աղոթքը — սրտիս խորքերից բխած, թող քեզ հաճելի լինեն իմ տանջված հոգու մրմունջները, և աղերսանքս մի՛ մերժիր, Տե՛ր: Այս ուշ գիշերին, այս խավար գիշերին, երբ հոգիներն են զրուցում աստղերի հետ, և հազարավոր մարդիկ աղոթք են կարդում Քեզ, այս մութ գիշերին մի մերժիր հոգնած ու մոլար մարդու աղերսը:
Իմ միակ ապավենն ես Դու, Տե՜ր, և հույս ու հանգրվանս: Քեզնից հզոր ու կարող չկա երկրում, Քո արդարությունը միակն է, Տեր, ինչպես վրեժդ: Հազարավոր կարոտյալների ու տանջվածների հոգուց եմ խոսում Քեզ հետ, և նրանց հոգուց, — որոնք աղոթել չգիտեն, աղոթքի են պապակ:
Տե՛ր, հզոր ես և կարող…
Հեռացրու տանջանքն այս ահավոր, զրկանքները բյուրավոր, էլ թող արցունքներ չհոսեն, թող հևոց չլինի, թող հրդեհ չլինի: Տե՛ր, թռչունները բնակորույս են, այգիներն ամայի են, և շեները ավերակ, մարդ չկա՝ վարդի հոտով զմայլվող, Տե՛ր, ծուխ է ամենուր, տաճարներիդ գմբեթները հողի հետ են հավասարվում, Քո տները ավերվում են: Մոխիրը շատ է, արյունով հագեցավ երկիրը:
Հեռացրո՛ւ, հեռացրու, հեռացրու…
Խաղաղություն տո՛ւր երկրին, թող ծաղիկները բույր տան, թող առաջվա պես առուները կարկաչեն, և աստեղազարդ երկնքի տակ մարդիկ գովքդ մրմնջան, աղոթեն Քեզ:
Ամայի դաշտերում գայլերն են ոռնում, մենավոր շիրիմներն են աղերսում Քեզ: Տե՛ր, անթաղ մեռելները Քեզնից հանգիստ են խնդրում, մի կտոր տեղ, — Երկրի գրկում՝ պառկելու:
Տե՛ր, հազարավոր մատաղ կյանքեր մահացան, երազներ տրորվեցին, խինդն անցավ, և արցունքից մեր աչքերը կուրացան: Ի՞նչ եղան հին երգերը, ո՞վ էր այն անգութը, որ խլեց բոլորը, հրդեհեց տաճարները և հոգիները ամայի, ավերակ դարձրեց:
Քո երկնքի տակ, օրերից մեկում Հերդային տեսա, քրոջ պես ջերմ սիրեցի, և կարոտը հոգուս մեջ — հեռացա նրանից: Նախճիր էր, Տեր, հեռացա նրանից…Բայց ես արյուն չհեղուցի, ես ավեր չարի, ես երազներ չավրեցի:
Տե՛ր, չէ՞ դու բարի ես և գթոտ, ինչպես հայր…
Աղերսանքս ընդունի՛ր:
Հին լավ օրերը տուր, լավ օրերը բեր, ինձ Հերդային տուր: Խնայիր Հերդային, նրա հոգուն խնայիր:
Այնքան շատ են Հերդաները:
Քանիսներն են աղոթում, կարոտը հոգում, լավ օրեր տեսնելու հույսը սրտում: Շատերն են երազում հին պալատները, որ կառուցել են խինդով, եռանդով, վայելքի ու աղոթքի համար:
Հոգնել ենք, Տե՛ր, էլ ուժ չունենք, էլ դիմանալ չենք կարող: Ծանր է բեռը, մեր ուսերը կքվեցան, մեր ծունկերը կորացան: Մարեցին, մարեցին բյուրավոր հույսեր, և խավարի մեջ հանգան մատաղ կյանքեր, երազներով, հույզերով հարուստ, մոմի պես հալվեցին, ոչնչացան սերունդներ:
Տե՛ր, հզոր ես, ավերը դադարեցրո՛ւ…թող վայելեմ Հերդայի սերը, ես դեռ գուրգուրանք եմ ուզում, ես ապրիլ ու վայելել եմ ուզում, ես ստեղծել եմ ուզում, իմ հոգին կերտել է ցանկանում:
Արյունը վայելք չէ, ավերը կերտվածք չ՜է, Տեր:
Տե՛ր, բոլորին իրենց Հերդաները տուր, հին պարտեզներում թող սիրո բառերը հնչվեն, թող երգեն առաջվա պես և ստեղծագործեն, նոր շենքեր կերտեն:
Թող կառուցեն, Տեր, թող հորինեն:
Արյունը հերիք եղավ, մոխիրը շա՛տ-շատ է…

Աբգարենց Իվանի դաշտը

ԱԲԳԱՐԵՆՑ ԻՎԱՆԻ ԴԱՏԸ

1
Գյուղում Աբգարենց Իվանից հարուստը չկա: Ձիեր ունի, եզներ, բաղ ու բոստան,
տարին 2 բատրակ է պահում, իսկ գարունքին մի չոբան էլ ավել է վարձում՝ ոչխարը
սար տանելու համար:
Ձմեռն էլ պարապ չի նստում, ուշքը փողի վրա է, մի քամի մանեթ աշխատելու: Ձեռաց
փող է տալիս, առանց մուրհակի, մանեթին քսան-երեսուն կոպեկ էլ վրա դնում:
Ոչխար է մորթում, եզ ու կով առնում, ծախում, մի խոսքով, մի ձեռքը միշտ փողի հետ է
խաղում, մյուսը՝ ամբարների բանալիների հետ:
Աբգարենց Իվանի ավել անունը դրել են «քյասիբ ուտող»:
— Էդ կայքդ ո՞վ ա ուտելու, Իվան, ժառանգ էլ չունես,-հարցնում էին գյուղացիք, երբ
աշխատանքից ազատ ժամերին զրույց էին անում պատի տակ:
Իվանը խեղճ էր ձևանում, վիզը ծռում և կամաց ասում.
— Է՛, ինչ ունեմ, որ է… Երկու լղար եզ, մի քանի կով: Էն ա, ծախում եմ, տուրքը տամ…
— Դե լավ, լաց մի լինի, մեզ էլ չես խաբելու, Իվան, — ասում էին գյուղացիք:
Իվանը մի հոգս ուներ՝ ժառանգ ունենալ: Եվ երբ այդ հարցը տալիս էին նրան, թե
կայքդ ով պիտի ուտի, խեղճանում էր, մտքում նզովում իր չբերք կնոջը, տուն
դառնալիս ուշունց տալիս դարդից դեղնած կնոջը:
Իվանը մտքում դրել էր ժառանգ ունենալ, թեկուզ ուրիշ կնոջից:
2

Մի ուրիշ հոգս էլ ուներ Աբգարենց Իվանը, նոր տուն շինել:
Նստել, հաշիվ էր արել, թե ի՞նչ պիտի նստի տունը. հաշվել էր և ձեռքի փողը, բայց ոչ
ոքի չէր ասել, թե ինքը իր տունը կշինի ունեցած փողով:
Մի քանի օր հետո Իվանը, իրիկնադեմին, իր կալի մոտ խոսեց հարևան Սրապի հետ:
Սրապն աղքատ էր, կայքը վառեիր՝ ծուխ էլ չէր բարձրանա:
— Սրապ, ուզում ե՞ս հարստանաս, — ասաց Իվանը: Սրապը զարմացած նայեց:
— Էգուց կացինն առ, գնա անտառում գերաններ պատրաստի տանս համար, գիշերով
բեր:
— Բա բիլե՞թ, — հարցրեց Սրապը.
— Առանց բիլեթ, ծածուկ բեր.
— Բա որ բռնե՞ն, — էլի հարցրեց Սրապը:
— Ա, տնաշեն, բռնեն, քեզ ի՞նչ պիտի անեն, ինչ ունես, որ ի՞նչ տանեն: Չես իմացե՞լ,
որ էս կառավարությունը աղքատի համար է հոգս քաշում, դու էլ աղքատ ես էլի…
Սրապը մինչև միտք կաներ, Իվանը նրա ձեռքում մի քանի արծաթ դրեց, արծաթից
Սրապը տաքացավ: Տանը հաց չկար, շոր չկար:
— Լավ, — ասաց: Եվ գիշերով կացինն առավ, գնաց անտառը:
3
Սրապը տասներկու գերան կտրել էր, վեր գցել, կլպե. Երեքն էր մնացել: Քրտինքը
փրփուր էր դառել, Սրապը չէր բեզարում:
Երբ վերջին ծառը ընկավ, Սրապը կռացավ, որ ճյուղերը կտրատի, ոտնաձայնի վրա
ետ նայեց: Ծառի մոտ անտառապահն էր կանգնել:
Սրապը գունատվեց, կացինը ձեռքից վեր ընկավ: Երկու օր հետո, անտառապետի
կազմած արձանագրությունը դատարան գնաց:
— Իվան, տունս քանդեցիր, խայտառակ արիր, — ասում էր Սրապը:
— Բան չկա, կասես, որ քեզ համար ես կտրել: Աղքատ ես, բան չեն առնի, կներեն, —
սիրտ էր տալիս Իվանը:

Դատարան գնալուց առաջ Աբգարենց Իվանը գիշերով Սրապի տունը երկու փութ
ցորեն ուղարկեց, նոքարին պատվիրեց թե՝
— Ասա, որ կալին էլ կտա…
4
Դատավորը հարց ու փորձ էր անում Սրապին:
— Ինչո՞ւ ես բերել, քեզ համար է, թե չէ: Ասում եմ, սուտ որ ասես, օրենքը քեզ խիստ
կպատմի,— ասաց դատավորը:
Սրապը հանկարծ հետ նայեց: Իվանը նստել էր առաջին շարքում, որպես թամաշա
անող: Սրապը նայեց Իվանին, Իվանը աչքով արեց.
— Պիտի ասեմ, Իվան, պիտի ասեմ: Հոգուս վրա մեղք մի դնի, ես անմեղ եմ:
Եվ բոլորը պատմեց: Հետո մոտեցավ դատավորին.
— Ահա չորս աբասին, երկու փութ էլ ցորեն կա տանը, ձեռք չեմ տվել…
Դատավորը, թե՝
— Ապրե՛ս, Սրապ:
Երկու օր հետո Իվանին պիտի դատեին:
Ժառանգ ունենալուց ավելի ծանր հոգս թվաց Աբգարենց Իվանին դատը, որ երկու օր
հետո պիտի լիներ:__

Էն տարին

-->
Խենթը Խենթը մի քար գլորեց փոսը, հարյուր խելոքներ հավաքվեցան, չկարողացան դուրս հանել: Մինչև խելացին կմտածե, խենթը գետից անց կկենա: Խենթից — ուղիղ պատասխան: Ազգ. առածներ Ա Բայազեդը պաշարված էր: Թուրք, քուրդ, բոշա, ջուլո և ավելի քան քսան հազար խառնիճաղանճ բաշիբոզուկներ,... (Կարդալ ամբողջը)
Книга «История Армении» (с древнейших времен до наших дней) написана в Институте истории Национальной Академии наук Республики Армения, 300 страниц. Исторические карты. Несколько сотен оригинальных, высококачественных фотографии. CD содержит фотографии многих видных деятелей армянской науки и культуры, а также политических... (Կարդալ ամբողջը)
Էջ 1 / 3123