Archive for the ‘Կրոն’ Category

ԱԲՐԱՀԱՄ ԿՐԵՏԱՑԻ (ծն. թ. անհայտ-18.4.1737), Հայոց կաթողիկոս 1734-ից։ Ծնվել է Կրետե կղզու Կանդիա քաղաքում։ Մոտ 25 տարի եղել է Թրակիայի Թեքիրդաղ (Ռոդոսթո) քաղաքի թեմի առաջնորդ, որի համար կոչվել է նաև Թեքիրդաղցի։ Աբրահամ Կրետացու օրոք Անդրկովկասի քաղաքական դրությունն անկայուն էր։ Իրանում ասպարեզ իջած Թահմազ Ղուլի... (Կարդալ ամբողջը)
ԱԲՐԱՀԱՄ ԲԱՂԻՇԵՑԻ, Խոշաբեցի, Մշեցի (ծն. թ. անհայտ – 1734), Հայոց կաթողիկոս 1730-ից։ Շինարարական աշխատանքներ է կատարել Էջմիածնի վանքում, պատկերազարդման տվել Մայր տաճարի երկու խորանները, որմերն ու սյուները։ Աբրահամ Բաշիղեցին հեղինակ է ներբողական և հոգևոր մի շարք տաղերի, որոնք անտիպ են։ Նրա գերեզմանը գտնվում... (Կարդալ ամբողջը)
ԱԲՐԱՀԱՄ Ա ԱՂԲԱԹԱՆԵՑԻ (ծն. թ. անհայտ – մոտ 615), Հայոց կաթողիկոս 607-ից։ Ծնվել է VI դ. կեսերին, Ռշտունիք գավաոի Աղբաթանք գյուղում։ Եղել է նույն գավառի եպիսկոպոսը և Դվինի ժողովում ընտրվել կաթողիկոս՝ հաջորդելով Մովսես Բ Եղվարդեցուն։ Աբրահամի օրոք հայ և հույն եկեղեցիների պայքարը... (Կարդալ ամբողջը)
ԱԲՐԱՀԱՄ (ծն. թ. անհայտ-669) Երուսաղեմի հայոց հոգևոր առաջնորդ, ապա` պատրիարք 638-ից: Ամիրայապետ Օմարից ձեռք է բերել անկախ պատրիարքության հրովարտակ, որով Երուսաղեմի հայոց պատրիարքությունն անջատվել է հունականից. հայոց սեփականություն է ճանաչվել Ս. Հակոբի վանքն իր կալվածքներով և Բեթղեհեմի ծննդյան տաճարը: Ասորիները,... (Կարդալ ամբողջը)
ԱԲԵՂԱԹՈՂ, հայկական հինավուրց կրոնական տոն: Ծեսը կատարվել է վանքերում, գարնանամուտին։ Տևել է 12 օր։ Հայաստանում քրիստոնեության տարածման շրջանում հոգևորականների շարքը համալրող քրմերի հետ հեթանոսական շատ տոներ մուտք գործեցին եկեղեցի, պահպանվեցին ժողովրդի մեջ։ Աբեղաթող փաստորեն հեթանոս բարեկենդանի կրկնությունն էր վանական շրջանակներում։ Բոլոր աստիճանավորները` վանահորից աբեղա, հավասար... (Կարդալ ամբողջը)
ԱԲԵՂԱ (ասոր. awila-չամուսնացած, մենակյաց վանական), հայ եկեղեցու կուսակրոն հոգևորականության ամենացածր աստիճանի վանական։ Սարկավագին Աբեղա է ձեռնադրում եպիսկոպոսը (օծում է մեռոնով և հանձնում վեղար)։ Աբեղան, ի տարբերություն քահանայի, կարող է ձեոնադրվել վւսրդապեա, եպիսկոպոս և կաթողիկոս: Հնում, ապրելով վանքերում որպես միաբանության անդամներ, Աբեղաները վարել են ճգնավորի, անապատաբնակի կյանք։ Հունական... (Կարդալ ամբողջը)
ԱԲԳԱՐ  (Աբգարոս, Աբգարիոս, Աբգարես), Օսրոյենեի   թագավորության բոլոր գահակալների անունը։ Առավել նշանավոր է Աբգար IX թագավորը (179-214), որն առաջինն ընդունեց քրիսսւոնեությունը (207-ին)։ Ա. IX դարձի ավանդական պատմությունը, որի գրառումը վերագրվում է նրա քարտուղար Լաբռւբնային, երկրորդ անգամ խմբագրվել և ճոխացվել է IV... (Կարդալ ամբողջը)
ԱԲԲԱ (արամ. abba-հայր), 1. կաթոլիկ հոգևորականներին շնորհվող կոչում։ 2. Աբբայության տնօրեն, աբբահայր,... (Կարդալ ամբողջը)
ԱԲԱՍ (ծն. թ. անհտ. – 596), Աղվանից կաթողիկոս 552-ից։ Առանձնանալով հայկական եկեղեցուց՝ Պարտավում հիմնադրեց Աղվանից եպիսկոպոսապետությունը։ Կրում էր «Կաթողիկոս Աղվանից, Լփնաց և Չողայ» տիտղոսը։ X դ. վրաց մատենագիր Արսեն Սափառելին ԱԲԱՍԻՆ հիշատակում է իբրև «Կաթողիկոս Հերեթի» (Աղվանքի)։ Սակայն ԱԲԱՍԸ ճանաչում էր հայ եկեղեցու առաջնությունը (Աղվանքի կաթողիկոսներին ձեռնադրում... (Կարդալ ամբողջը)
Էջ 3 / 3123