Archive for Նոյեմբեր, 2010

ԱԲԳԱՐ ԹՈԽԱԹԵՑԻ (Սաֆար Աբգար, Աբգար Եվդոկացի, Աբգար դպիր, ծն. թ. անհայտ – մոտ 1572), հայ տպագրիչ, հասարակական-քաղաքական գործիչ, ծածկագրերի մասնագետ։ Ծնվել է Թոխաթում (Եվդոկիա), հայրը՝ Ամիրբեկ, մայրը՝ Եվա։ ժամանակակիցներին ներկայացել է   իբրև   հայոց թագավորների շառավիղ։1562-ին Էջմիածնի Միքայել Սեբաստացի կաթողիկոսը, որ այդ ժամանակ ապաստանել... (Կարդալ ամբողջը)
ԱԲԳԱՐ  (Աբգարոս, Աբգարիոս, Աբգարես), Օսրոյենեի   թագավորության բոլոր գահակալների անունը։ Առավել նշանավոր է Աբգար IX թագավորը (179-214), որն առաջինն ընդունեց քրիսսւոնեությունը (207-ին)։ Ա. IX դարձի ավանդական պատմությունը, որի գրառումը վերագրվում է նրա քարտուղար Լաբռւբնային, երկրորդ անգամ խմբագրվել և ճոխացվել է IV... (Կարդալ ամբողջը)
ԱԲԲԱ (արամ. abba-հայր), 1. կաթոլիկ հոգևորականներին շնորհվող կոչում։ 2. Աբբայության տնօրեն, աբբահայր,... (Կարդալ ամբողջը)
ԱԲԱՐՅԱՆ Ալեքսանդր Ավագի (1897-1967), հայ սովետական ռեժիսոր։ ՎՍՍՀ և ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1943, 1964)։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Ծնվել է դեկտեմբերի 16(28)–ին, Դերբենտում։ Բեմական գործունեությունն սկսել է Աստրախանում, աշխատել Կիսլովոդսկի (1921-26), Բաքվի (1926-27), Թբիլիսիի (1927-36) հայկական թատրոններում որպես դերասան: 1937–44-ին... (Կարդալ ամբողջը)
ԱԲԱՐԱ, ամրոց Փոքր Հայքում, Տևրիկ քաղաքից ոչ հեռու, բարձրադիր ու դժվարամատույց վայրում։  IX դ. ԱԲԱՐԱՆ պավլիկյանների ամրոցներից էր։ XI դարից հիշատակվում է որպես քաղաք։ 1021–80-ին մտնում էր Սեբաստիայի Արծրունիների իշխանության մեջ։ Ենթադրվում է, որ ավերվել է մոնղոլական տիրապետության ժամանակ   (XIII–XIV... (Կարդալ ամբողջը)
ԱԲԱՍ-ԳՅՈԼ, գյուղ Սարմալուի գավառում, համանուն լճակի մոտ։ 1906-ին ուներ 670 բնակիչ, մեծամասնությունը՝ հայեր։ Բնակչությունն զբաղվում էր երկրագործությամբ, այգեգործությամբ և ասնապահությամբ։ Ոռոգման նպատակներով օգտագործում էին Աբաս-գյոլ լճակի ջուրը։ Գյուղն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի։ 1918-20-ի կոտորածներից Աբաս-Գյոլի բնակչության փրկված մասն ապաստանեց Սովետական... (Կարդալ ամբողջը)
ԱԲԱՍ Ա (ծն.թ. անոտ. – 1145), Լոռու թագավոր մոտ 1090-ից։ Կյուրիկե Ա-ի որդին և հաջորդը։ Իշխում էր եղբոր՝ Դավթի հետ միասին։ ԱԲԱՍ Ա-ի օրոք ուժեղացան սելջուկների ասպատակությունները։ Նրանք 1111 – 13-ին վերջնականապես նվաճեցին Լոռու թագավորությունը։ ԱԲԱՍԸ ապաստանեց Ուտիքի Տավուշ բերդում, ուր հիմնեց... (Կարդալ ամբողջը)
ԱԲԱՍ Բագրատունի (ծն. և մահ. թթ. անհտ.), Հայոց սպարապետ (860 – 892), Սմբատ Բագրատունի Աբլաբասի կրտսեր որդին, եղբայրը Աշոտ Ա. Բագրատունի թագավորի, որից ընդունեց զորքի սպարապետությունը։ Աբաս Բագրատունին հաստատվեց Կարսում, հիմնեց ապարանք և զորակայան։ Հայտնի է կենտրոնախույս ուժերի դեմ մղած պայքարով։ Արաքսի ձորում (այժմյան... (Կարդալ ամբողջը)
ԱԲԱՍ Բագրատունի (ծն. թ. անհտ. – 1029), Կարսի թագավոր 984-ից։ Հայոց Աբաս Բագրատունի թագավորի թոռը։ Հաջորդեց   հորը՝  Մուշեղ   Ա-ին՝ ժառանգելով քայքայված և անկազմակերպ Կարսի թագավորությունը։ Բարեկարգեց երկիրը, վերացրեց «գողությունն ու ավազակությունը»։ Արաբների և բյուզանդացիների դեմ պայքարելիս գործակցել է հայ և վրաց գահակալներին։ ԱԲԱՍԻ բանակը հայ-վրացական... (Կարդալ ամբողջը)
ԱԲԱՍ Բագրատունի (ծն. թ. անհտ. – 953), Հայոց թագավոր 928-ից, Սմբատ Ա-ի որդին։ Նախքան թագավորելը՝ սպարապետ, նստում էր Կարսում։ Եղբոր՝ Աշոտ Բ Երկաթի մահից հետո գահ բարձրացավ որպես «Շահնշահ Հայոց և Վրաց» (վրաց Բագրատունիները ճանաչում էին նրա գերիշխանությունը)։ Կարսը հռչակեց թագավորանիստ, կառուցեց եկեղեցի՝... (Կարդալ ամբողջը)
Էջ 1 / 212