Archive for Դեկտեմբեր, 2010

ԱԲԼՂԱՐԻԲ ԱՐԾՐՈՒՆԻ (ծն. թ. անհայտ– 1080), հայ պետական գործիչ։ Իշխան Հասանի որդին և Խուլ Խաչիկի թոռը։ Աբլղարիբ Արծրունին 1021-ին Սենեքերիմ թագավորի հետ Վասպուրականից գաղթել է Սեբաստիա, ապա տեղափոխվել Կ. Պոլիս։ Բյուզանդական արքունիքում հեղինակություն և վստահություն ձեռք բերելով` 1050-ական թթ. նշանակվել է... (Կարդալ ամբողջը)
ԱԲԻՈՆ, Ապիոն, Աբյան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Տրապիզոնի վիլայեթի Յոմուրայի գավառում, Կալաֆկա-Ուզ գետի միջին հոսանքում, համանուն թեմի կենտրոնը։ XX դ. սկզրին ուներ 105 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հողագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Գյուղն ուներ քարաշեն եկեղեցի՝ երկշարք ընդարձակ պատշգամբ-դահլիճներով։ Առանձնահատուկ կառուցվածք ուներ եկեղեցու քարաշեն գմբեթը,... (Կարդալ ամբողջը)
ԱԲՒՅԱՆՑ (Աբիանց) Վիկտոր Քրիստափորի (ծն. 1911), հայ սովետական գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1958), ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Ծնվել է հոկտեմբերի 18-ին, Չեռնոբիմ քաղաքում։ 1946-65-ին Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանում, ավիացիոն ակադեմիայում և Օրջոնիկիձեի անվան ավիացիոն ինստիտուտներում վարել է գազատուրբինների, թիակավոր մեքենաների, ավիացիոն շարժիչների... (Կարդալ ամբողջը)
ԱԲԻԽ (Abich) Հերման Վիլհելմ (1806-1886), գերմանացի երկրաբան, Պետերբուրգի ԳԱ օրդինար ակադեմիկոս (1853) և պատվավոր անդամ (1866)։ Ծնվել է դեկտեմբերի 11-ին, Բեռլինում։ Ավարտել է տեղի համալսարանը (1831)։ Հետազոտել է Իտալիայի հրաբուխները՝ Էտնան, Ստրոմբոլին, Վեզուվը։ 1842-ին հրավիրվել է Ռուսաստան և մինչև 1844 վարել Դորպատի համալսարանի... (Կարդալ ամբողջը)
ԱԲԵՌՆԵՍ, Ապըրնես, գյուղ Արևմտյան Հայաստանում, Թորթում գետի աջ վտակ Աբեռնեսի աՓին։ XX դ. սկզբին ուներ 450 հայ բնակիչ։ Զբաղվում էին անասնապահությամբ և երկրագործությամբ։ Աբեռնեսն ուներ եկեղեցի և վարժարան։ Ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի... (Կարդալ ամբողջը)
ԱԲԵՂՅԱՆՔ, գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում։ Ուրարտական Սարդուրի Բ թագավորի արձանագրության մեջ հիշատակվում է Աբիլիանիխի ձևով: Տեղադրվում է Երասխ (Արաքս) գետի ձախ ափին՝ Մեծրաց լեռներից հարավ։ Աբեղյանքին ժառանգաբար տիրում էին Աբեղյանները։ Կենտրոնն էր Մժնկերտ բերդաքաղաքը, այստեղից էլ՝ Աբեղյանքի նաև Մժնկերտ... (Կարդալ ամբողջը)
ԱԲԵՂՅԱՆՆԵՐ, Աբեղեանք, Աբեղանիք, հայ նախարարական տոհմ Աբեղյանք գավառում։ Ըստ Մովսես Խորենացու, Աբեղյանների նախարարությունը հիմնել է Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը՝ տոհմի նահապետ Աբեղին արքունիքի սպասարար և գահավոր կարգելով։ Խորենացին Արտաշես Բ–ի մահվան կապակցությամբ հիշատակում է Աբեղյանների տոհմից ոմն Աբեղի՝ առաքված Երիզայի (Եկեղյաց գավառ) Արտեմիսի մեհյանը՝ կուռքերից արքայի... (Կարդալ ամբողջը)
ԱԲԵՂՅԱՆԴ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրում քաղաքից 22 կմ հյուսիս–արևմուտք։ XX դ. սկգբին ուներ 150 հայ բնակիչ (30 տուն)։ Զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի և նախակրթարան։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Աբեղյանդն... (Կարդալ ամբողջը)
ԱԲԵՂՅԱՆ Մհեր (Մեհեր) Մանուկի (ծն. 1909), հայ սովետական նկարիչ։ Մ. Աբեղյանի որդին։ Երևանյան «Նատյուրմորտ» Յուղաներկ 1946 «Հայաստան» Լինոփորագրություն 1968 ՀՍՍՏ ժող. նկարիչ (1960)։ Ծնվել է հունվարի 13(26)–ին, Վաղարշապատում։ Սովորել է Երեանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում (1922–1927), Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտում (1927-30) և Լենինգրադի պրոլետարական կերպարվեստի ինստիտուտում... (Կարդալ ամբողջը)
Համաձայն որոշ գերմանական աղբյուրների առաջին հայերը այստեղ կարող էին հայտնվել տրոյական պատերազմից հետո: Հաջորդ հայկական միգրացիան կապված էր գերմանների երկիրը հռոմեացիների կողմից նվաճելու հետ : Ըստ գերմանական ավանդույթների հռոմեական լեգիոնների դեմ կռվել է մեզ քաջ հայտնի Արմենիուսը: Բավարիայի Փասսաու քաղաքի Ֆրաուենկիրշե (կանաց եկեղեցի) եկեղեցու... (Կարդալ ամբողջը)
Էջ 1 / 912345...Վերջին