Archive for Հունվար, 2011

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Եվգենի Արամի (ծնված 1930), հայ սովետական ինժիներ-ֆիզիկոս: Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1968): Ծնվել է սեպտեմբերի 3-ին, Թբիլիսիում: 1953-ին ավարտել է Մոսկվայի մեխանիկական ինստիտուտը: 1953-1958-ին` Մոսկվայի Կուրչատովի անվան ատոմային էներգիայի ինստիտուտի գիտական աշխատող, 1958-ից` ՍՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքի միջուկային ֆիզիկայի... (Կարդալ ամբողջը)
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Բենյամին Լևոնի (ծնված 1913), հայ սովետական մեխանիկ: ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ (1971), ՍՄԿԿ անդամ 1942-ից: Ծնվել է փետրվարի 16-ին, Արդահան քաղաքում: ՀՍՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի առաձգականության մաթեմատիկական տեսության սեկտորի վարիչ (1965)-ից: Հիմնական հետազոտությունները վերաբերում են առաձգականության տեսությանը` պրիզմատիկ... (Կարդալ ամբողջը)
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Արծրուն Աբրահամի (ծնված 1909), հայ սովետական քիմիկոս: Քիմիական գիտությունների դոկտոր (1971): ՍՄԿԿ անդամ 1944-ից: Ծնվել է հոկտեմբերի 25-ին Արճեշում: Ավարտել է Երևանի մանկավարժական (1931) և պոլիտեխնիկական (1936) ինստիտուտները: 1941-1958-ին ղեկավարել է գյուղատնտեսական ինստիտուտի ընդհանուր քիմիայի ամբիոնը, իսկ 1958-ից` ՀՍՍՀ... (Կարդալ ամբողջը)
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Արամ Հակոբի (ծնված 1898), հայ սովետական բժիշկ: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1950), գիտությունների վաստակավոր գործիչ (1959), սոցիալիստական աշխատանքի հերոս (1969): Ծնվել է դեկտեմբերի 31-ին, Թիֆլիսում: ՍՄԿԿ անդամ 1950-ից: Ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1924): Մինչև 1930 աշխատել է... (Կարդալ ամբողջը)
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Աշոտ Գարեգինի (ծնված 1903), հայ սովետական աղբյուրագետ-պատմաբան: Պատմական գիտությունների դոկտոր (1943), պրոֆեսոր (1944), ՀՍՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1961): Ծնվել է հունվարի 31-ին, Շարուր-Դարալագյազի գավառի Ղուշչի գյուղում: Սովորել է Գևորգյան ճեմարանում (1916-1917): Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմա-տնտեսագիտական ֆակուլտետը (1933):... (Կարդալ ամբողջը)
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Աշոտ Արսենի (ծնված 1918), հայ սովետական լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1964), գիտական վաստակավոր գործիչ (1965): Ծնվել է սեպտեմբերի 17-ին Շահրիզ գյուղում: Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնի վարիչ (1960-ից): ՍՄԿԿ անդամ 1946-ից: Աբրահամյանի աշխատությունները... (Կարդալ ամբողջը)
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Աբրահամ Ալեքսանդրի (ծնված 1912), հայ սովետական գիտնական, ռադիոէլեկտրոնիկ: Ինժեներ-գնդապետ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1965): ՍՄԿԿ անդամ 1942-ից: Ծնվել է մարտի 9-ին, Կարսում: 1936-ին ավարտել է Մոսկվայի կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտը: 1947-1967-ին Լ. Ա. Գովորովի անվան հրետանային ռադիոտեխնիկական ակադեմիայում զբաղվել... (Կարդալ ամբողջը)
ԱԲՐԱՀԱՄ (կամ Արտավազդ) ՎԱՆԱԿԱՆ (ծն. և մահ. թթ. անհայտ) VIII դարի հայ մատենագիր: Գրել է Վահան Գողթնեցու վկայաբանությունը (737)` պատկերելով նաև Հայաստանում արաբների տիրապետության շրջանի անցքերը: Վկայաբանությունն առաջին անգամ հիշատակում է... (Կարդալ ամբողջը)
ԱԲՐԱՀԱՄ ՇԱՔԵՑԻ (ծն. և մահ. թթ. անհայտ) XVIII դարի հայ մշակութային գործիչ: 1791-ին Հարություն Շաքեցու հետ կազմել է XVIII դարի կեսին վերաբերող պաշտոնական գրությունների մի ժողովածու` «Գրագրութեան գիրք» (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր № 3592), որի մեջ կան նաև... (Կարդալ ամբողջը)
ԱԲՐԱՀԱՄ ՄԱՄԻԿՈՆԵԻՑ (ծն. և մահ. թթ. անհայտ) VI դարի հայ մատենագիր, եկեղեցական գործիչ, Տարոնի առաջնորդ: Աղվանից Վաչագան Գ Բարեպաշտ թագավորի խնդրանքով գրել է «Թուղթ առ Վաչագան արքայ Աղուանից» և «Կանոնք Աբրահամու Մամիկոնէից եպիսկոպոսի» խրատակները: Հայտնի է նաև «Պատմութիւն վասն ժողովոյն... (Կարդալ ամբողջը)
Էջ 1 / 512345