Archive for Հունվար, 2011

ԱԲՐԱՀԱՄ ՂՌԱՄԱՏԻԿՈՍ, XII դարի հույն հայրենագետ: 1141-ին հայերեն է թարգմանել հույն հեղինակ Հովհան Ոսկեբերանի` Գրիգոր Լուսավորչին նվիրված ներբողը, որը հետագայում չափածոյի է վերածել Ներսես... (Կարդալ ամբողջը)
ԱԲՐԱՀԱՄ ԿՐԵՏԱՑԻ (ծն. թ. անհայտ-18.4.1737), Հայոց կաթողիկոս 1734-ից։ Ծնվել է Կրետե կղզու Կանդիա քաղաքում։ Մոտ 25 տարի եղել է Թրակիայի Թեքիրդաղ (Ռոդոսթո) քաղաքի թեմի առաջնորդ, որի համար կոչվել է նաև Թեքիրդաղցի։ Աբրահամ Կրետացու օրոք Անդրկովկասի քաղաքական դրությունն անկայուն էր։ Իրանում ասպարեզ իջած Թահմազ Ղուլի... (Կարդալ ամբողջը)
ԱԲՐԱՀԱՄ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵՑԻ (ծն. և մահ. թթ. անհայտ), XVI-XVII դարերի հայ ինքնուս կենդանաբան։ Ապրել և ստեղծագործել է Կոստանդնուպոլսում։ 1611-ին գրել է «Պատմաթիւն անասնոց և գազանաց, չորքոտանեաց, սողնոց և թիւնաւորաց, թռչնոց և մարդկան, ծովային ձկանց և անասնոց և գազանաց և այլ ժժմակաց ծովու և ցամաքի»... (Կարդալ ամբողջը)
ԱԲՐԱՀԱՄ ԽՈՍՏՈՎԱՆՈՂ (Զենակացի) (ծն. և մահ. թթ. անհայտ), V դարի հայ մատենագիր։ Ծնվել է Տայքի Զենակս գյուղում։ Ղազար Փարպեցին պատմում է, որ Աբրահամ Խոստովանողը ինքնակամ միացել է Վարդանանց պատերազմից հետո պարսից Հազկերտ արքայի հրամանով Պարսկաստան տարվող հայ նախարարներին ու հոգևորականներին,... (Կարդալ ամբողջը)
ԱԲՐԱՀԱՄ ԵՐԵՎԱՆՑԻ (ծն. և մահ. թթ. անհայտ), XVIII դարի հայ պատմագիր։ Գրել է «Պատմութիւն պատերազմացն…» երկը, որն արժեքավոր աղրյուր է Անդրկովկասի և թուրք-պարսկական հարաբերությունների պատմության, համար։ Ընդգրկում է աֆղանների ապստամբությունից մինչև Նադիր Շահի գահակալությունը կատարված դեպքերը (1721-36)։ Առանձնապես կարևոր է գրքի 2-րդ գլուխը, որտեղ... (Կարդալ ամբողջը)
ԱԲՐԱՀԱՄ ԲԱՂԻՇԵՑԻ, Խոշաբեցի, Մշեցի (ծն. թ. անհայտ – 1734), Հայոց կաթողիկոս 1730-ից։ Շինարարական աշխատանքներ է կատարել Էջմիածնի վանքում, պատկերազարդման տվել Մայր տաճարի երկու խորանները, որմերն ու սյուները։ Աբրահամ Բաշիղեցին հեղինակ է ներբողական և հոգևոր մի շարք տաղերի, որոնք անտիպ են։ Նրա գերեզմանը գտնվում... (Կարդալ ամբողջը)
ԱԲՐԱՀԱՄ ԱՆԿՅՈՒՐԱՑԻ (ծն. և մահ. թթ. անհայտ), XV դարի հայ տաղերգու, 1453-ին թուրքերի կողմից Կ. Պոլսի գրավման ականատես։ Գրել է «Ողբ ի վերայ մայրաքաղաքին Կոստանղնուաոլսոյ՝ վասն տիրելոյն տաճկաց. ասացեալ ի յԱբրահամ ականատես վարդապետէ»։ Կազմել է «Հայոց պատմութեան ժամանակագրութիւն» (ընդգրկում է հայոց ազգաբանությունից մինչև... (Կարդալ ամբողջը)
ԱԲՐԱՀԱՄ Ա ԱՂԲԱԹԱՆԵՑԻ (ծն. թ. անհայտ – մոտ 615), Հայոց կաթողիկոս 607-ից։ Ծնվել է VI դ. կեսերին, Ռշտունիք գավաոի Աղբաթանք գյուղում։ Եղել է նույն գավառի եպիսկոպոսը և Դվինի ժողովում ընտրվել կաթողիկոս՝ հաջորդելով Մովսես Բ Եղվարդեցուն։ Աբրահամի օրոք հայ և հույն եկեղեցիների պայքարը... (Կարդալ ամբողջը)
ԱԲՐԱՀԱՄ (Աբրահամ Սեվանեցի), XV դարի հայ փորագրիչ և քանդակագործ։ 1486-ին ծաղկենկար քանդակազարդել է Սևանի Առաքելոց եկեղեցու հարավային դուռը (ընկուզենու փայտից) շրշանակով։ Դռան ճակատին պատկերված է ծալապատիկ նստած աստվածը, որ հիշեցնում է Բուդդայի արձանները, նրանից ներքև Բարեխոսի, ապա Հոգեգալուստի տեսարաններն են. վերնատան տակ, մեջտեղի... (Կարդալ ամբողջը)
[slideshow id=3] ԱԲՈՎՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ, գործում է Քանաքեռում, 1939-ից։ Գտնվում է Խ. Աբովյանի հայրական տանը՝ կառուցված մոտ 208 տարի առաջ։ Բաղկացած է պատշգամբից, հյուրասենյակից, թոնրատնից, մառանից։ Հարակից շենքում տեղավորված է կենսագրական թանգարանը։ Ցացադրված են «Վերք Հայաստանի» վեպի առաջին և հետագա հրատարակությունները, նմուշներ գրողի... (Կարդալ ամբողջը)
Էջ 2 / 512345