Archive for Փետրվար, 2011

ԱԳԱԹՈՆ (այլ անուններով` Ագադրոն անհաղթ փիլիսոփա Ագադրոն հայրապետ, Սուրբ Ագադրոն, Ագադրոն) (ծն. և մահ. թթ. անհայտ), հայ կեղծանուն հեղինակ: Մեզ է հասել Ագաթրոնի «Վասն ժամանակին, որ հայտնելոց է…» երկը («Բազմավեպ», 1913, N 9-10)` գրված հավանաբար XIII դարի սկզբին: Այնտեղ պատմվում... (Կարդալ ամբողջը)
ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ (հունարեն áγαθός – հրեշտակ, լրաբեր, ծն. և մահ. թթ. անհայտ), V դարի հայ պատմիչ: Հեղինակ հայ պատմագրության հնագույն հուշարձանի` «Պատմութիւն Հայոց» երկի, որը հայտնի է նաև «Գիրք Ս. Գրիգորիսի» կամ «Պատմութիւն և վանք Ս. Գրիգորի» անուններով: Գրքում սփռված «կենսագրական»... (Կարդալ ամբողջը)
ԱԲՈՒՍԱՀԼ-ՀԱՄԱԶԱՍՊ (ծն. թ. անհայտ – 968), Վասպուրականի թագավոր 958-ից, Գագիկ Արծրունու որդին և Դերենիկ Արծրունու եղբայրը: Աբուսահլ-Համազասպի օրոք Վասպուրականի թագավորությունը, հակառակ Բագրատունիների, հակվում է Բյուզանդիայի կողմը` դառնալով հունամոլ տարրերի ապաստան: Աբուսահլ-Համազասպը հանդիսավորությամբ ընդունեց բյուզանդական կայսեր ներկայացուցիչ Պանդալեոնին (965), պատսպարեց հունադավանության... (Կարդալ ամբողջը)
ԱԲՈՒՍԱՀԼ (Աբուսահլ Հայ, արաբերեն հնչմամբ` Աբու Սալիհ ալ-Արմանի) (ծն. և մահ. թթ. անհայտ), արաբական մատենագիր, ծագումով հայ: Ապրել է XII-XIII դարերում: Գրել է Եգիպտոսի եկեղեցիների ու վանքերի 1170-1208-ի պատմությունը` տեղեկություններ հաղորդելով եգիպտահայերի, ղպտիների, լիբիացիների, արաբների, նուբիացիների մասին: Գրքի բուն վերնագիրը... (Կարդալ ամբողջը)
ԱԲՈՒՍԱՀԼ (ծն. և մահ. թթ. անհայտ), Սեբաստիայի իշխան (1037-1080), Վասպուրականի Սենեքերիմ թագավորի որդին: Ավագ եղբոր` Դավթի մահից հետո Աբուսահլը իշխում էր Սեբաստիայում մյուս եղբոր` Ատոմի հետ: XI դարի առաջին կեսին, սելջուկյան արշավանքից քիչ առաջ, մի շարք հայ իշխաններ, ընդառաջելով բյուզանդական... (Կարդալ ամբողջը)
[slideshow id=7] ԱԲՈՒՂԱՄՐԵՆՑ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ ԱՆԻԻ, գտնվում է քաղաքի հյուսիս-արևմտյան մասում: Եղել է Պահլավունիների տոհմի եկեղեցին: Կառուցվել է X դարի 2-րդ կեսին, 994-ից ոչ ուշ, իշխան Գրիգոր Պահլավունու պատվերով: Իր հորինվածքով հարում է VII դարի բազմաբսիդ եկեղեցիների տիպին: Շենքը... (Կարդալ ամբողջը)
ԱԲՈՒՀԱՅԱԹ (պարսկերեն` կենսաջուր), հնագույն ջրանցք: Սկիզբ էր առնում Հրազդանի ձախ ափից և ոռոգում Երևանի շրջակա այգիները: Գտնվում է Էրեբունի վարչական... (Կարդալ ամբողջը)
ԱԲՈՒԼ, ամենաբարձր (3301 մ) հանգած հրաբխային լեռը Ջավախքի բարձրավանդակում: Կազմված է տրախիտաանդեզիտային ապարներից: Լանջերը ծածկված են հողմահարված քարակարկառներով և ալպյան մարգագետիններով: ԱԲՈՒԼ, գյուղ Վրաստանում, Ախալքալաքի շրջանում, Աբուլ լեռան ստորոտին, շրջկենտրոնից 10 կմ հյուսիս-արևելք: 1250 բնակիչ (1968), հայեր: Կոլտնտեսության հիմնական զբաղմունքն... (Կարդալ ամբողջը)
ԱԲՈՒԶԵԹ, Աբուսեթ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Արածանիի Շարիյան վտակի հովտում: 1877-ին ուներ 77 բնակիչ` կիսաքոչվոր անասնապահ քրդեր: Աբուզեթում պահպանվել են հին հայկական խաչքարեր ու գերեզմանաքարեր: Գյուղի արևմտյան կողմում, բլրի վրա մնացել են միջնադարյան հայկական Աբուզեթ բերդի ավերակները: Բերդն ունեցել է կրկնակի... (Կարդալ ամբողջը)
ԱԲՐԱՀԱՄՈՎ Այվազ (ռուս. Աղբյուրներում` Ավրամով Էյվաս կամ Իվազ) (ծն. թ. անհայտ-1725), XVIII դարի առաջին քառորդի հայ ազատագրական շարժումների գործիչ: Եղել է Իսրայել Օրու և Մինաս Վարդապետի հանձնակատար-սուրհանդակների թվում, որոնք մեծ դժվարությամբ թափանցում էին Երևանի խանությունը, ինչպես նաև Հյուսիսային Կովկասի և... (Կարդալ ամբողջը)
Էջ 1 / 712345...Վերջին