Archive for Փետրվար, 2011

ԲԱԲԱՅԱՆ Սոֆյա (1855, Թիֆլիս – 1940), հայ մանկավարժ, հասարակական գործիչ: Տեղի գիմնազիան ավարտելուց հետո սովորել է Գերմանիայի Գոթա քաղաքի Մանկապարտիզպանուհիների և ուսուցչուհիների սեմինարիայում (1874), կատարելագործվել Վիեննայում: 1877-ին Թիֆլիսում հիմնել է ընտանեկան մանկապարտեզ: 1880-ին ամուսնու՝ բժիշկ և մանկավարժ Ա. Բաբայանի մասնակցությամբ ստեղծել է... (Կարդալ ամբողջը)
ԲԱԲԱՅԱՆ Ռաֆայել Սուրենի (ծն. 27.12.1927. Դիլիջան), հայ սովետական նկարիչ: ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ (1967): ՍՄԿԿ անդամ 1968-ից: 1955-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Աշխատում է հաստոցային և գրքի գրաֆիկայի ասպարեզում: Լավագույն աշխատանքներից են Ն. Գիլենի (1956), Լոնգֆելլոյի (1958), Ա. Իսահակյանի (1959-64),... (Կարդալ ամբողջը)
ԲԱԲԱՅԱՆ (Լալուա-Բաբայան) Շուշանիկ Ավետիքի (19(31).5.1879. Թիֆլիս – 28.1.1952. Փարիզ), հայ դաշնակահարուհի: 1886-ին ընդունվել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանը, աշակերտել Մ. Զ. Գաբաևային: 1904-ից մշտապես բնակվել է Փարիզում, կատարելագործվել Վանդա Լանդովսկայի մոտ, գբաղվել մանկավարժական աշխատանքով: Հանդես է եկել հատկապես հայկական դաշնամուրային երկերի... (Կարդալ ամբողջը)
ԲԱԲԱՅԱՆ Ռաֆայել Պետրոսի (ծն.11.8.1927, Երևան), հայ սովետական նկարիչ։ ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ, (1966)։ ՍՄԿԿ անդամ 1970-ից։ 1953-ից աշխատում է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես նկարիչ-բեմադրող։ Լավագույն աշխատանքներից են. գեղարվեստական՝ «Ոսկե ցլիկը» (1951), «Սիրտը երգում է» (1957), «Մարտիրոս Սարյան» (1965), «Եռանկյունի» (1966), «Սարոյան եղբայրները» (1967), մուլտիպլիկացիոն՝... (Կարդալ ամբողջը)
ԲԱԲԱՅԱՆ Մարգարիտ Ավետիքի (24.12.1874, Գոթա (Գերմանիա) – 18.10.1968, Փարիզ), հայ դաշնակահարուհի, երգչուհի (մեցցո-սոպրանո), երաժշտագետ, մանկավարժ։ Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում դաշնամուրի դասեր է առել Մ. Իպպոլիտով-Իվանովից, Կ. Ալիխանովից, համերգներ տվել Անդրկովկասի քաղաքներում, առանձին գրքույկով հրատարակել է Վ. Վիլդերի «Լյուդվիգ վան Բեթհովեն» աշխատության հայերեն վերապատումը (1896), աշխատակցել... (Կարդալ ամբողջը)
ԲԱԲԱՅԱՆ Հրանտ Գրիգորի (ծն. 1. 9.1927, Երևան), հայ սովետական քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1970)։ ՍՄԿԿ անդամ 1958-ից։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1952)։ 1969-ից Երևանի պետական համալսարանի անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչն էր։ Զբաղվել է եռկոմպոնենտ (Mg-Cu-Ni) համաձուլվածքների ֆիզիկաքիմիական հատկությունների ուսումնասիրմամբ։ Բաբայանի տեսական և... (Կարդալ ամբողջը)
ԲԱԲԱՅԱՆ Հրանտ Գևորգի (ծն. 7. 6. 1921. գ. Թազագյուղ (այժմ՝ ք. Աբովյան, գ. Նորգյուղ)), Սովետական Միության հերոս (15.5.1946), մայոր։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ 89-րդ Հայկական դիվիզիայի կազմում մասնակցել է Կովկասի, Ղրիմի, Լեհաստանի ազատագրմանը և Բեռլինի գրավմանը։ Սովետական Միության հերոսի կոչման արժանացել... (Կարդալ ամբողջը)
ԲԱԲԱՅԱՆ Հմայակ Գրիգորի (15. 8. 1901. գ. Ժըրչի, Կարս – 22.4.1945, գ. Լինդեն-Բերզ), գեներալ-մայոր (1944). Սովետական Միության հերոս (31.5.1945)։ ՍՄԿԿ անդամ 1924-ից։ Ավարտել է (1924) Երևանի Ա. Մյասնիկյանի անվան և Կիևի (1926) հրամանատարական դպրոցները։ Ծառայել է 76-րդ Հայկական լեռնահրաձգային դիվիզիայում, 1938-ից՝ Մինսկի ռազմական օկրուգում։... (Կարդալ ամբողջը)
ԲԱԲԱՅԱՆ Լևոն Միքայելի (ծն.11.11.1912, Երևան), հայ սովետական ճարտարապետ։ ՀՍՍՀ վաստակավոր ճարտարապետ (1970)։ 1935-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1958-ից Հայպետնախագիծ ինստիտուտի (Երևան) արվեստանոցի վարիչ էր։ Տիպային բնակելի ու հասարակական շենքերի և «ճկուն հատակագծով» բնակարանների նախագծերի հեղինակ է։ Հետազոտել է հարավի... (Կարդալ ամբողջը)
ԲԱԲԱՅԱՆ Լևոն Հովհաննեսի (ծն.1.8.1917, Թիֆլիս), հայ սովետական պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1962)։ ՍՍԿԿ անդամ 1943-ից։ 1940-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակալտետը։ 1942-45-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1948-60-ին աշխատել է կուսակցական և պետական ղեկավար մարմիններում։ 1965-69-ին՝ ՀՍՍՀ ԳԱ... (Կարդալ ամբողջը)
Էջ 5 / 7Սկիզբ...34567