Archive for Օգոստոս, 2012

Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) ծնվել է 1854 թվականի դեկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում: Հայրը հողագործ էր, գիտեր մի շարք արհեստներ, օժտված էր բանաստեղծելու և երգելու ձիրքով: Ծնողները շատ ուշադիր էին որդու ուսման նկատմամբ: Նախնական կրթությունը Գրիգորը ստացել է մասնավոր դպրոցում,... (Կարդալ ամբողջը)

Անմեղ զրույցներ

Առաջին սերը

Առաքյալը

Առօրյա զրույցներ

Ց′պահանջ

Երկուսից ո՞րը

Գևորգ Մարզպետունի

Գթության քույրեր

Հանելուկը լուծվեցավ

Ինչ լայեղ է

Նոյի ագռավը

Պսակների բողոքը

Տիկին Փիլարյանի վիշտը

Խորհրդավոր միանձնուհի

-->
Այս աշխատությունը բաղկացած է երկու մասից: Առաջին մասում` «Հնագույն հավատամքի թաքնագիտական իմաստները», ներկայացված են հնագույն հավատամքային պատումների ընդհանրությունն երը, թվաբանական, երկրաչափական, աստղագիտական համակարգերը եւ հին ժամանակների աշխարհճանաչողությունը: Երկրորդ՝ «Սասնա Տուն հավատամք-էպոսը» մասում, ներկայացված է հայկ ական էպոսի քողարկված, թաքնագիտական իմաստների... (Կարդալ ամբողջը)
Hye Arts international presents Հայ ֆիդայիներ – Սասնա... (Կարդալ ամբողջը)
... (Կարդալ ամբողջը)

Րեվան Րեվան

Տրախտորի մաշին

Վաղը մարտի 8-ն է

Հին տանը

Հիմար մարդը

Լինում է չի լինում, մի հարուստ մարդ է լինում. նա ունենում է 7 աղջիկ, բայց ոչ մի տղա: Մարդը կամաց-կամաց սկսում է ծերանալ: Նա իր յոթ աղջիկներին ամուսնացնում է և ունեցած-չունեցածը ծախելով ճանապարհ է ընկնում Աստծու մոտ գանգատվելու, թե ինչո՞ւ իրեն տղա զավակ չի պարգևել:
Ճանապարհին նա տեսնում է մի մարդու, որ տխուր ու տրտում, վիզը ծռած կանգնած էր իր արտի մոտ:
— Բարի օր, — ասում է մարդը:
— Աստծու բարին, — պատասխանում է արտատերը տխուր:
— Ինչո՞ւ ես տխուր, — հարցնում է մարդը:
— Ինչ անեմ, որ չտխրեմ. ամեն տարի արտումս 100 սոմար ցորեն եմ ցանում, բայց որ գալիս է հնձելու ժամանակը, իսկույն ժանգը պատում է արտս: Չեմ իմանում՝ ո՞ր մեղքիս համար է այդպես լինում:
— Ես գնում եմ Աստծու մոտ. եթե կուզես, քո դարդն էլ կպատմեմ:
— Շատ լավ կլինի, — ասում է արտատերը ուրախացած:
— Մարդը շարունակում է իր ճանապարհը: Անցնում է շատ երկրներ, սարեր ու ձորեր, և մի խիտ անտառում պատահում է նրան մի գայլ, որ տխուր կանգնած էր ճանապարհի վրա:
— Բարի օր, — ասում է մարդը:
— Բարով եկար, — պատասխանում է գայլը տխուր:
— Ինչո՞ւ ես այդպես տխուր, գայլ աղբեր, — հարցնում է մարդը, — թե մի դարդ ունես, ասա՜ , ես գնում եմ Աստծու մոտ, քո դարդն էլ կպատմեմ Նրան:
— Իմ դարդն այն է, — պատասխանում է գայլը ուրախացած, — որ ես ինչքան միս եմ ուտում, չեմ կշտանում. չեմ իմանում՝ ինչո՞ւ: Խնդրում եմ խնդիրքս կատարես:
Մարդը շարունակում է իր ճանապարհը և վերջապես հասնում է Աստծու մոտ ու պատմում իր դարդը:
— Աստված պատասխանում է.
— Քո վերջին օրերը շատ փառավոր կլինեն, եթե դու ցանկանաս, և քո դարդն էլ կմոռանաս: Կգնաս Մ…..թագավորի մոտ, որը կին է, կհայտնես նրան այդ գաղտնիքը և դու փոխարենը կթագավորես:
— Բայց այն մարդու արտը ինչո՞ւ է այնպես փչանում:
— Որովհետև, — շարունակում է Աստված, — նրա արտի մեջ գտնվում է յոթ կարաս ոսկի: Ամառ ժամանակ ոսկին տաքանում է, և արտը ժանգով է պատում:
— Իսկ գայլը ինչո՞ւ է այնպես քաղցած մնում:
— Նա կկշտանա, եթե մի հիմար մարդու միս ուտի:
Մարդը գնում է այն թագավորի մոտ և հայտնում նրան գաղտնիքը:
— Խնդրում եմ, — ասում է թագավորը, — դու հագիր շորերս և իմ փոխարեն թագավորիր: Ոչ ոք չի իմանա, բացի մեզնից:
— Չէ՛, չեմ ուզում, — ասում է մարդը և հեռանում:
Հասնում է արտատերին, որը էլի կանգնել էր տխուր իր արտի մոտ:
— Էլ մի՛ տխրիր. Աստված ասել է, որ քո արտում գտնվում է յոթ կարաս ոսկի, և դրանից է, որ քո արտը ժանգով է պատում:
— Խնդրում եմ, — ասում է արտատերը, — ոչ ոքի չասես, թե չէ կթափվեն, ոսկին կտանեն և արտս կկոխրտեն: Այս գիշեր չորս կարաս տանենք, իսկ մյուս գիշեր՝ երեքը:
Ասացին ու կատարեցին:
— Այժմ, — ասում է արտատերը, — կամ կեսը քեզ, կեսը ինձ, կամ, եթե ցանկանում ես, ինձ մոտ մնա մինչ մահ փառավոր ապրիր:
— Չէ՜, չեմ ուզում,— ասում է մարդը և հեռանում:
Վերջապես նա պատահում է գայլին:
— Գայլ աղբեր, Աստված ասաց, որ եթե դու մի հիմար մարդու միս ուտես, կկշտանաս: — Եվ մարդը պատմեց իր գլխի անցածը՝ թագավորության, փառքի և ոսկու մասին:
Գայլը մտածում է.
— Այս մարդը ոչինչ չունի այլևս և բավականին ծեր է: Նրան առաջարկել են թագավորություն, փառք ու ոսկի, չի վերցրել. սրանից էլ հիմար մա՛րդ:
Մինչ այդ մարդը մի քիչ հեռացել էր:
— Էյ, մարդ աղբեր,— կանչում է գայլը և մոտենում,— ոտքիդ թելը բացվել է: Մարդը կռանում է, որ կապի ոտքի թելը: Իսկ գայլը, հարմար համարելով և ցատկելով մարդու մեջքի վրա, հոշոտում է հիմար մարդուն:

Ծատուն տղան

Իվան Բեյը

Դրոգապան Գեվոն

Գալուստի Վիկը

Արաբազի Զաքին

Աշոտը

Աշոտը մեր վաշտի զինվորներից էր:
Բարձրահասակ, գունատ մի պատանի էր նա, Շիրակի դաշտից: Նոր էր եկել զինվորական ծառայության և անվարժ էր դեռ զորանոցի անհետաքրքիր, միապաղաղ ու դաժան կյանքին: Երբեմն, ծանր աշխատանքից հոգնած, Աշոտը նստում էր քարի վրա, և ունկնդիր խաղաղ գիշերվա հեքիաթին, երգում էր հայրենի մելամաղձոտ երգերից: Անուշ են Շիրակի երգերը, երկար ու ծործորուն, — Շիրակի արգավանդ դաշտերի նման, և խորհրդավոր, ինչպես գիշերն այդ երկրի…Լավ էր երգում Աշոտը. Նրա հոգու մեջ թախիծ կար, վշտի շեշտ կար երգերի մեջ: Իսկ ո՞վ չէր թախծոտ այն ժամանակ, երբ հայրենի երկրի վրա չարագուշակ ամպեր էին կուտակված:
Օրեցօր հալվում էր Աշոտը, դեմքը գունատվել էր, համարյա դեղնել. այտերը փոս էին ընկել, քունքերի երակները կապտին էին տալիս և թույլ-թույլ բաբախում: Աչքերը երազկոտ, մարվող ճրագի պես մեկ բոցավառում էին, մեկ նսեմանում: Բոլորն էլ ափսոսում էին նրան, ցավն էին ուզում իմանալ, բայց ոչ ոք չէր կարողանում, շատ քչերն էին իմանում, թե ինչո՞ւ երբեմն աչքերը կարոտով հառում էր դեպի հայրենի դաշտերը:
— Էն սարերից դենը մեր դաշտերն են, ծաղկունքով, կանաչով հարուստ մեր դաշտերը: Էնքան նախշուն է մեր երկիրը:
Աշոտը Հայրենի գյուղն էր ուզում գնալ: Մի քանի անգամ խնդրեց վաշտապետին, բայց նա մերժեց: Հայրենի երկրի կարոտը մաշում էր նրան, և օրեցօր նիհարում էր:
— Մեկ տեսնեմ մեր դուրանը, էլ մեռնեմ, հեչ դարդս չի…
Հայրենի երկրում Լուսնթագը կար, Աշոտի սիրած աղջիկը: Շատ էր սիրում Աշոտը իր Լուսնթագին, ու ամեն անգամ, երբ իր հայրենիքի մելամաղձոտ երգերն էր երգում, Աշոտը իր երգերով սիրածի հետ էր խոսում, սիրածի գովքն էր անում և կարոտում, կարոտում:
— Ղուշ էղնեի թռչեի, կարոտս առնեի, էլ հետ գայի, — այսպես էր երգում Աշոտը:
Երբեմն էլ ակնապիշ նայում էր բարձր սարերին, որոնց ետևը հայրենի դուրանն էր, ուր ապրում էր Շիրակի աղջիկը՝ Լուսնթագը, խաժ աչքերով, հյուսերը՝ երկար, չինարու պես բոյով ու բարակ, և սիրող, գուրգուրող:
Աշոտը ինձ շատ էր սիրում, շատ բան էր պատմում, և ոչինչ չէր ծածկում…«Լուսնթագը հեռանալիս, ճամփի եզրին կանգնեց և թաշկինակը ճոճելով օդում մնաս բարև էր ասում ինձ…», — այսպես էր վերջացնում Աշոտը իր պատմությունը նրա մասին: Հիշում էր, թե ինչպես միասին արտը քաղհանի էին գնում, ինչպես աղբյուրի մոտ նստած իրար ջրով էին տալիս և խնդում, ծիծաղում: Հիշում էր, էն որ գարնանը, ծառի տակ առաջին անգամ համբուրեց Լուսնթագի նռան պես կարմիր շուրթերը:
Եվ ժամերով փորփորում էր Աշոտը իր հիշողությունները, հաճույք զգում, երբ անցյալն էր հիշում: Աշոտը միայն մտածում էր, թե ինչպես անի, որ սիրածին մեկ էլ տեսնի: Սպասում էր, որ մի քանի շաբթից հետո, վաշտապետից իրավունք խնդրի՝ տուն դառնալու:
Ու մի գիշեր մեր վաշտը հրաման ստացավ դուրս ելնել կռվի դաշտ: Կես գիշերին, կազմ ու պատրաստ վաշտը ճամփա ընկավ քաղաքի լո՛ւռ, կիսամութ փողոցներով:
Լուսաբացին՝ առաջին համազարկի ձայներն եկան: Ու կռիվը սկսվեց:
Մեզ հրամայված էր գրավել դիմացի լեռները, որոնք իշխում էին ամբողջ դաշտի վրա:
Թշնամին գիտեր մեր նպատակը, համառում էր և չէր ուզում թողնել այդ լեռները:
Գայլերի պես թնդանոթներն էին ոռնում և քերում հսկա լեռների կուրծքը: Գնդացիրների միալար կտկտոցը կարծես լրացնում էր այդ դժոխքի պատկերը, որին կռիվ են ասում: Կեսօրից անց, մեր ձախ թևը անցավ թշնամու թիկունքը, և թշնամին գերի չընկնելու համար սկսեց նահանջել: Արևը մայր մտնելիս մենք լեռների գագաթին էինք և հաղթողի հայացքով դիտում էինք, թե ինչպես հեռվում ցան ու ցրիվ նահանջում էր հակառակորդը:
Սկսեցինք դիակները ժողովել, թաղելու համար: Մի քանիսն էլ գերեզման էին փորում: Ու հանկարծ…
Առվի եզրին, որտեղ մեր շղթան քիչ հետ նահանջեց, Աշոտի դեռ տաք դիակն էր ընկած, արյունաթաթախ, հայացքը դեպի հայրենի դուրանը, ուր Շիրակի աղջիկը, Լուսնթագն է սպասում Աշոտին…
Աշոտին թաղեցինք մյուսների հետ ու փայտե մի պարզ խաչ ցցինք հողաթմբի մեջ, գլխիկոր ու տրտում հեռացանք դեպի նոր դիրքերը:
Բոլորն էլ ափսոսում էին Աշոտին:
— Ափսոս Աշոտ, բեմուրազ մեռավ, — ասաց մեկը:

Անտառում

Աղոթք

Միայն Քեզ, Տե՜ր, միայն Քեզ եմ աղոթում:
Ընդունիր Տեր, իմ աղոթքը — սրտիս խորքերից բխած, թող քեզ հաճելի լինեն իմ տանջված հոգու մրմունջները, և աղերսանքս մի՛ մերժիր, Տե՛ր: Այս ուշ գիշերին, այս խավար գիշերին, երբ հոգիներն են զրուցում աստղերի հետ, և հազարավոր մարդիկ աղոթք են կարդում Քեզ, այս մութ գիշերին մի մերժիր հոգնած ու մոլար մարդու աղերսը:
Իմ միակ ապավենն ես Դու, Տե՜ր, և հույս ու հանգրվանս: Քեզնից հզոր ու կարող չկա երկրում, Քո արդարությունը միակն է, Տեր, ինչպես վրեժդ: Հազարավոր կարոտյալների ու տանջվածների հոգուց եմ խոսում Քեզ հետ, և նրանց հոգուց, — որոնք աղոթել չգիտեն, աղոթքի են պապակ:
Տե՛ր, հզոր ես և կարող…
Հեռացրու տանջանքն այս ահավոր, զրկանքները բյուրավոր, էլ թող արցունքներ չհոսեն, թող հևոց չլինի, թող հրդեհ չլինի: Տե՛ր, թռչունները բնակորույս են, այգիներն ամայի են, և շեները ավերակ, մարդ չկա՝ վարդի հոտով զմայլվող, Տե՛ր, ծուխ է ամենուր, տաճարներիդ գմբեթները հողի հետ են հավասարվում, Քո տները ավերվում են: Մոխիրը շատ է, արյունով հագեցավ երկիրը:
Հեռացրո՛ւ, հեռացրու, հեռացրու…
Խաղաղություն տո՛ւր երկրին, թող ծաղիկները բույր տան, թող առաջվա պես առուները կարկաչեն, և աստեղազարդ երկնքի տակ մարդիկ գովքդ մրմնջան, աղոթեն Քեզ:
Ամայի դաշտերում գայլերն են ոռնում, մենավոր շիրիմներն են աղերսում Քեզ: Տե՛ր, անթաղ մեռելները Քեզնից հանգիստ են խնդրում, մի կտոր տեղ, — Երկրի գրկում՝ պառկելու:
Տե՛ր, հազարավոր մատաղ կյանքեր մահացան, երազներ տրորվեցին, խինդն անցավ, և արցունքից մեր աչքերը կուրացան: Ի՞նչ եղան հին երգերը, ո՞վ էր այն անգութը, որ խլեց բոլորը, հրդեհեց տաճարները և հոգիները ամայի, ավերակ դարձրեց:
Քո երկնքի տակ, օրերից մեկում Հերդային տեսա, քրոջ պես ջերմ սիրեցի, և կարոտը հոգուս մեջ — հեռացա նրանից: Նախճիր էր, Տեր, հեռացա նրանից…Բայց ես արյուն չհեղուցի, ես ավեր չարի, ես երազներ չավրեցի:
Տե՛ր, չէ՞ դու բարի ես և գթոտ, ինչպես հայր…
Աղերսանքս ընդունի՛ր:
Հին լավ օրերը տուր, լավ օրերը բեր, ինձ Հերդային տուր: Խնայիր Հերդային, նրա հոգուն խնայիր:
Այնքան շատ են Հերդաները:
Քանիսներն են աղոթում, կարոտը հոգում, լավ օրեր տեսնելու հույսը սրտում: Շատերն են երազում հին պալատները, որ կառուցել են խինդով, եռանդով, վայելքի ու աղոթքի համար:
Հոգնել ենք, Տե՛ր, էլ ուժ չունենք, էլ դիմանալ չենք կարող: Ծանր է բեռը, մեր ուսերը կքվեցան, մեր ծունկերը կորացան: Մարեցին, մարեցին բյուրավոր հույսեր, և խավարի մեջ հանգան մատաղ կյանքեր, երազներով, հույզերով հարուստ, մոմի պես հալվեցին, ոչնչացան սերունդներ:
Տե՛ր, հզոր ես, ավերը դադարեցրո՛ւ…թող վայելեմ Հերդայի սերը, ես դեռ գուրգուրանք եմ ուզում, ես ապրիլ ու վայելել եմ ուզում, ես ստեղծել եմ ուզում, իմ հոգին կերտել է ցանկանում:
Արյունը վայելք չէ, ավերը կերտվածք չ՜է, Տեր:
Տե՛ր, բոլորին իրենց Հերդաները տուր, հին պարտեզներում թող սիրո բառերը հնչվեն, թող երգեն առաջվա պես և ստեղծագործեն, նոր շենքեր կերտեն:
Թող կառուցեն, Տեր, թող հորինեն:
Արյունը հերիք եղավ, մոխիրը շա՛տ-շատ է…

Աբգարենց Իվանի դաշտը

ԱԲԳԱՐԵՆՑ ԻՎԱՆԻ ԴԱՏԸ

1
Գյուղում Աբգարենց Իվանից հարուստը չկա: Ձիեր ունի, եզներ, բաղ ու բոստան,
տարին 2 բատրակ է պահում, իսկ գարունքին մի չոբան էլ ավել է վարձում՝ ոչխարը
սար տանելու համար:
Ձմեռն էլ պարապ չի նստում, ուշքը փողի վրա է, մի քամի մանեթ աշխատելու: Ձեռաց
փող է տալիս, առանց մուրհակի, մանեթին քսան-երեսուն կոպեկ էլ վրա դնում:
Ոչխար է մորթում, եզ ու կով առնում, ծախում, մի խոսքով, մի ձեռքը միշտ փողի հետ է
խաղում, մյուսը՝ ամբարների բանալիների հետ:
Աբգարենց Իվանի ավել անունը դրել են «քյասիբ ուտող»:
— Էդ կայքդ ո՞վ ա ուտելու, Իվան, ժառանգ էլ չունես,-հարցնում էին գյուղացիք, երբ
աշխատանքից ազատ ժամերին զրույց էին անում պատի տակ:
Իվանը խեղճ էր ձևանում, վիզը ծռում և կամաց ասում.
— Է՛, ինչ ունեմ, որ է… Երկու լղար եզ, մի քանի կով: Էն ա, ծախում եմ, տուրքը տամ…
— Դե լավ, լաց մի լինի, մեզ էլ չես խաբելու, Իվան, — ասում էին գյուղացիք:
Իվանը մի հոգս ուներ՝ ժառանգ ունենալ: Եվ երբ այդ հարցը տալիս էին նրան, թե
կայքդ ով պիտի ուտի, խեղճանում էր, մտքում նզովում իր չբերք կնոջը, տուն
դառնալիս ուշունց տալիս դարդից դեղնած կնոջը:
Իվանը մտքում դրել էր ժառանգ ունենալ, թեկուզ ուրիշ կնոջից:
2

Մի ուրիշ հոգս էլ ուներ Աբգարենց Իվանը, նոր տուն շինել:
Նստել, հաշիվ էր արել, թե ի՞նչ պիտի նստի տունը. հաշվել էր և ձեռքի փողը, բայց ոչ
ոքի չէր ասել, թե ինքը իր տունը կշինի ունեցած փողով:
Մի քանի օր հետո Իվանը, իրիկնադեմին, իր կալի մոտ խոսեց հարևան Սրապի հետ:
Սրապն աղքատ էր, կայքը վառեիր՝ ծուխ էլ չէր բարձրանա:
— Սրապ, ուզում ե՞ս հարստանաս, — ասաց Իվանը: Սրապը զարմացած նայեց:
— Էգուց կացինն առ, գնա անտառում գերաններ պատրաստի տանս համար, գիշերով
բեր:
— Բա բիլե՞թ, — հարցրեց Սրապը.
— Առանց բիլեթ, ծածուկ բեր.
— Բա որ բռնե՞ն, — էլի հարցրեց Սրապը:
— Ա, տնաշեն, բռնեն, քեզ ի՞նչ պիտի անեն, ինչ ունես, որ ի՞նչ տանեն: Չես իմացե՞լ,
որ էս կառավարությունը աղքատի համար է հոգս քաշում, դու էլ աղքատ ես էլի…
Սրապը մինչև միտք կաներ, Իվանը նրա ձեռքում մի քանի արծաթ դրեց, արծաթից
Սրապը տաքացավ: Տանը հաց չկար, շոր չկար:
— Լավ, — ասաց: Եվ գիշերով կացինն առավ, գնաց անտառը:
3
Սրապը տասներկու գերան կտրել էր, վեր գցել, կլպե. Երեքն էր մնացել: Քրտինքը
փրփուր էր դառել, Սրապը չէր բեզարում:
Երբ վերջին ծառը ընկավ, Սրապը կռացավ, որ ճյուղերը կտրատի, ոտնաձայնի վրա
ետ նայեց: Ծառի մոտ անտառապահն էր կանգնել:
Սրապը գունատվեց, կացինը ձեռքից վեր ընկավ: Երկու օր հետո, անտառապետի
կազմած արձանագրությունը դատարան գնաց:
— Իվան, տունս քանդեցիր, խայտառակ արիր, — ասում էր Սրապը:
— Բան չկա, կասես, որ քեզ համար ես կտրել: Աղքատ ես, բան չեն առնի, կներեն, —
սիրտ էր տալիս Իվանը:

Դատարան գնալուց առաջ Աբգարենց Իվանը գիշերով Սրապի տունը երկու փութ
ցորեն ուղարկեց, նոքարին պատվիրեց թե՝
— Ասա, որ կալին էլ կտա…
4
Դատավորը հարց ու փորձ էր անում Սրապին:
— Ինչո՞ւ ես բերել, քեզ համար է, թե չէ: Ասում եմ, սուտ որ ասես, օրենքը քեզ խիստ
կպատմի,— ասաց դատավորը:
Սրապը հանկարծ հետ նայեց: Իվանը նստել էր առաջին շարքում, որպես թամաշա
անող: Սրապը նայեց Իվանին, Իվանը աչքով արեց.
— Պիտի ասեմ, Իվան, պիտի ասեմ: Հոգուս վրա մեղք մի դնի, ես անմեղ եմ:
Եվ բոլորը պատմեց: Հետո մոտեցավ դատավորին.
— Ահա չորս աբասին, երկու փութ էլ ցորեն կա տանը, ձեռք չեմ տվել…
Դատավորը, թե՝
— Ապրե՛ս, Սրապ:
Երկու օր հետո Իվանին պիտի դատեին:
Ժառանգ ունենալուց ավելի ծանր հոգս թվաց Աբգարենց Իվանին դատը, որ երկու օր
հետո պիտի լիներ:__

Էն տարին

-->
Խենթը Խենթը մի քար գլորեց փոսը, հարյուր խելոքներ հավաքվեցան, չկարողացան դուրս հանել: Մինչև խելացին կմտածե, խենթը գետից անց կկենա: Խենթից — ուղիղ պատասխան: Ազգ. առածներ Ա Բայազեդը պաշարված էր: Թուրք, քուրդ, բոշա, ջուլո և ավելի քան քսան հազար խառնիճաղանճ բաշիբոզուկներ,... (Կարդալ ամբողջը)
Գիշերվա աստղազարդ նկարում Արթնացան շշուկները անուշ, Եվ լուսինը դեմքիդ վրայով Մեղմ սահեց ժպիտով իր սիրուն: (x 2) Նա փակեց քո աչքերը հոգնած Ու լցրեց քո հոգին պատրանքով, Ականջիդ նա հուշեր շշնջաց, Ո դու արթնանաս ժպիտով: (x 2)   Մոտեցիր ու բաց արա Քո պատուհանը, իմ փոքրիկ,... (Կարդալ ամբողջը)