ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Խորեն Հարությունի (1900-1937), սովետական ռազմական գործիչ, դիվիզիայի կոմիսար: Ծնվել է Նախիջևան քաղաքում: ՍՄԿԿ անդամ 1919-ից: Մասնակցել է Հայաստանում սովետական կարգերի հաստատմանը և քաղաքացիական կռիվներին, Միջին Ասիայում` բասմաչության վերացմանը: 1930-ին ավարտել է Լենինգրադի Տոլմաչովի անվան ռազմա-քաղաքական ակադեմիան: Եղել է Հայկական 76-րդ Կ. Վորոշիլովի անվան լեռնահրաձգային դիվիզիայի կոմիսար, քաղբաժնի պետ, ՀԿԿ Կենտկոմի անդամ (1933), ՀՍՍՀ ԿԳԿ-ի (1931) և ԱՍՖՍՀ ԿԳԿ-ի (1935) անդամ: Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment