ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Մեդեա Վարդանի (ծնված 1932), հայ սովետական թավջութակահարուհի: ՀՍՍՀ վաստակավոր արտիստուհի (1963), Հ. Վիհանի անվան թավջութակահարների մրցույթի դափնեկիր (1955, Պրագա, 2-րդ մրցանակ): Ծնվել է մարտի 8-ին, Երևանում: Հայֆիլհարմոնիայի մենակատարուհի (1956-ից): Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (1956)` աշակերտելով Մ. Ռոստրոպովիչին: Ելույթներ է ունեցել Ռումինիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլ երկրներում: 1962-ից դասավանդում էր Երևանի կոնսերվատորիայում:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment