ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Ռուբեն Թադեոսի (1881-1951), հայ իրանագետ-լեզվաբան: Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1953): Ծնվել է փետրվարի 3-ին, Վայոց ձորի (Եղեգնաձոր) Գնիշիկ գյուղում: Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1899), Երևանի գիմնազիան (1906), սովորել Կիևում (1907), Լայպցիգում (1909), Պետերբուրգի համալսարանում (1911): Զբաղվել է մանկավարժությամբ Թիֆլիսում (1912-1920), Իրանում (1921-1946): 1935-ին Թեհրանի համալսարանում հիմնադրել է հին պարսկերենի և պահլավերենի ամբիոնը: 1946-ին վերադարձել է Հայաստան: Գիտական գործունեությունն սկսել է 1911-ից: Զբաղվել է պարսկերենի պատմության պարբերացման հարցերով: Հիմնական աշխատությունն է «Պահլավերեն-պարսկերեն-հայերեն-ռուսերեն-անգլերեն բառարան»-ը (1965), որտեղ պահլավական համարժեքների դիմաց տրված են հայկական փոխառյալ բառերը: Թարգմանել է պարսկերենից` Բաբա Թահեր Օրիան Համադանիի, Ֆիրդուսիի ստեղծագործություններից, պահլավերենից` «Արտա Վիրապ նամակ» և «Յուշտի Ֆրիան» երկերը: Մահացել է հոկտեմբերի 26-ին, Երևանում:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment