ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Սարգիս Ավետիսի (1915-1969), հայ սովետական գրող, հասարակական գործիչ: ՍՄԿԿ անդամ 1940-ից: Ծնվել է դեկտեմբերի 29-ին, Շոշ գյուղում: Ապրել և ստեղծագործել է Ղարաբաղում: Աշխատել է որպես մարզի ժողկրթության բաժնի վարիչ, կուլտուրայի մարզային վարչության պետ, կուսակցության Ղարաբաղի մարզկոմի քարտուղար և այլն: Լույս են տեսել Աբրահամյանի «Սերունդների հետ» (1957-1958) երկհատոր վեպը, «Մեր քաղաքը» (1963), «Ոլորաններում» (1967), «Հավատարմություն» (1967) գրքերը և այլ վիպակներ ու պատմվածքներ, որոնց նյութը Ղարաբաղի աշխատավորության ժամանակակից կյանքն է ու լեռնաշխարհի բնությունը: Մահացել է հունիսի 13-ին, Ստեփանակերտ քաղաքում:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment