ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Սերգեյ Գյանջումի (ծնված 1925), հայ սովետական լեզվաբան: Բանասիրական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1970), ՀՍՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտի ժամանակակից հայոց լեզվի սեկտորի վարիչ (1959): Ծնվել է փետրվարի 14-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` Հադրութի շրջանի Տումի գյուղում: ՍՄԿԿ անդամ 1950-ից: Աբրահամյանը զբաղվում էր ժամանակակից հայոց լեզվի կառուցվածքի համակողմանի ուսումնասիրությամբ («Արդի հայերենի դերանունները», 1956, «Ժամանակակից հայերենի շարահյուսության մի քանի հարցեր», 1962, «Չթեքվող խոսքի մասերը և նրանց բառական ու քերականական հատկանիշների փոխհարաբերությունը ժամանակակից հայերենում», 1965, «Ժամանակակից հայերենի քերականություն», 1969 և այլն):

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment