ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Վարազդատ Կարապետի (ծնված 1921), Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ (25.1.1944, 14.9.1944, 15.5.1946), պահեստի գվարդիայի կրտսեր լեյտենանտ: ՍՄԿԿ անդամ 1943-ից: Ծնվել է հուլիսի 9-ին, Երևանում: Փառքի շքանշանների արժանացել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Արևմտյան Ուկրաինայի ազատագրման մարտերում, Վիսլայի գետանցման ժամանակ և Պրագայի (Պրահա) օպերացիայում (1945) ցուցաբերած արիության համար: Ետպատերազմյան տարիներին աշխատել է ՀՍՍՀ սպորտային հիմնարկներում: 1972-ից ՀՍՍՀ լուսավորության մինիստրության ֆիզիկական դաստիարակության բաժնի պետն է: Աբրահամյանը հանրապետության վաստակավոր մարզիչ էր, Պատերազմի վետերանների սովետական կոմիտեի անդամ:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment