ԱԲԳԱՐ ԹՈԽԱԹԵՑԻ (Սաֆար Աբգար, Աբգար Եվդոկացի, Աբգար դպիր, ծն. թ. անհայտ – մոտ 1572), հայ տպագրիչ, հասարակական-քաղաքական գործիչ, ծածկագրերի մասնագետ։ Ծնվել է Թոխաթում (Եվդոկիա), հայրը՝ Ամիրբեկ, մայրը՝ Եվա։ ժամանակակիցներին ներկայացել է   իբրև   հայոց թագավորների շառավիղ։1562-ին Էջմիածնի Միքայել Սեբաստացի կաթողիկոսը, որ այդ ժամանակ ապաստանել էր հայրենի Սեբաստիայում, Աբգարի գլխավորությամբ պատգամավորություն ուղարկեց Հռոմ` Հայաստանի ազատագրության և դավանաբանական հարցերով։
Այդ առաքելությունը շոշա՜փելի արդյունք չտվեց, բայց Աբգարի Իտալիայում գտնվելը կարևոր նշանակություն ունեցավ հայ տպագրության զարգացման համար։ Հռոմի Պիոս IV պապից և Վենետիկի Հերոնիմոս Դոժից հայերեն գրքեր տպագրելու իրավունք ստանալով՝ Աբգար Թոխաթեցին 1565-ին Վենետիկում տպագրեց «Խառնայ փնթուր տումարի» օրացույցը (մեկ էջի վրա) և Սաղմոսարան (վերջինս մինչև 1880-ական թվականները սխալմամբ համարվել է հայերեն առաջին տպագիր գիրքը, իսկ Աբգար Թոխաթեցին առաջին հայ տպագրիչը)։ Այնուհետև տեղափոխվեց Կ. Պոլիս, որտեղ հիմնեց տպարան։ Այստեղ տպագրեց ևս 6 գիրք. 1567-ին՝ «Փոքր քերականութիւն», 1568-ին՝ «Պարզատումար», «Ժամագիրք» և «Պատարագամատոյց» (միասին), «Տօնացոյց», «Տաղարան», 1569-ին՝ «Մաշտոց»։ Ուսումնասիրությունը ցույց է   ավել, որ Աբագար Թոխաթեցին տպագրությունն սկսել է ձեռքի տակ ունենալով հայ աոաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի գրքերը։ Պահպանվել է հայերի դավանանքի և ազգային սովորությունների մասին Պիոս IV պապի առաջարկով Աբգարի հեղինակած մի գրությունը (լատիներեն թարգմանությամբ)։
Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.