ԱԲՐԱՀԱՄՈՎ Այվազ (ռուս. Աղբյուրներում` Ավրամով Էյվաս կամ Իվազ) (ծն. թ. անհայտ-1725), XVIII դարի առաջին քառորդի հայ ազատագրական շարժումների գործիչ: Եղել է Իսրայել Օրու և Մինաս Վարդապետի հանձնակատար-սուրհանդակների թվում, որոնք մեծ դժվարությամբ թափանցում էին Երևանի խանությունը, ինչպես նաև Հյուսիսային Կովկասի և Անդրկովկասի հայաբնակ վայրերը և հայերին հուսադրում Ռուսաստանից ակնկալվող օգնությամբ, նախապատրաստում զինված ելույթի: 1707-ին Աբրահամովը ցարական արքունիքի հատուկ հանձնարարությամբ ուղարկվել է Կովկաս, Իսրայել Օրու դեսպանության` Պարսկաստան կատարելիք ուղևորությունը կազմակերպելու և նրա կարիքները տեղում հոգալու համար: 1718-ին Ռուսաստան է տարել Եսայի Հասան-Ջալալյանի երկու նամակները, հասցեագրված Մինաս Վարդապետին և Պետրոս I, որտեղ խնդրվում էր արագացնել ռազմական օգնությունը հայերին: Պետրոս I պարսկական արշավանքի ժամանակ (1722-1725) Աբրահամովը շամախեցի հայերից կազմված իր ջոկատով միացել է գնդապետ Ն. Մ. Շիպովի զորքերին, նրանց հետ մասնակցել Ռեշտի գրավմանը: Այստեղ նրա ջոկատը միավորվել է Պետրոս դի Սարգիս Գիլանենցի և Աղազար դի Խաչիկ Ախիջանենցի ջոկատների հետ: Զոհվել է 1725-ի վերջերին, Գիլանում:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment