ԱԲՈՒԶԵԹ, Աբուսեթ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Արածանիի Շարիյան վտակի հովտում: 1877-ին ուներ 77 բնակիչ` կիսաքոչվոր անասնապահ քրդեր: Աբուզեթում պահպանվել են հին հայկական խաչքարեր ու գերեզմանաքարեր: Գյուղի արևմտյան կողմում, բլրի վրա մնացել են միջնադարյան հայկական Աբուզեթ բերդի ավերակները: Բերդն ունեցել է կրկնակի (ներքին և արտաքին) պարիսպներ, ընդարձակ մթերանոցներ, ջրամբարներ և այլն:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment