ԱԲՈՒԼ, ամենաբարձր (3301 մ) հանգած հրաբխային լեռը Ջավախքի բարձրավանդակում: Կազմված է տրախիտաանդեզիտային ապարներից: Լանջերը ծածկված են հողմահարված քարակարկառներով և ալպյան մարգագետիններով:

ԱԲՈՒԼ, գյուղ Վրաստանում, Ախալքալաքի շրջանում, Աբուլ լեռան ստորոտին, շրջկենտրոնից 10 կմ հյուսիս-արևելք: 1250 բնակիչ (1968), հայեր: Կոլտնտեսության հիմնական զբաղմունքն է անասնապահությունը, կարտոֆիլի և հացահատիկի մշակությունը: Գյուղն ունի ութամյա դպրոց, բուժկայան: Աբուլն 1830-ին հիմնադրել են Էրզրումից գաղթած հայերը:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment