ԱԲՈՒՍԱՀԼ (ծն. և մահ. թթ. անհայտ), Սեբաստիայի իշխան (1037-1080), Վասպուրականի Սենեքերիմ թագավորի որդին: Ավագ եղբոր` Դավթի մահից հետո Աբուսահլը իշխում էր Սեբաստիայում մյուս եղբոր` Ատոմի հետ: XI դարի առաջին կեսին, սելջուկյան արշավանքից քիչ առաջ, մի շարք հայ իշխաններ, ընդառաջելով բյուզանդական կայսրության քաղաքականությանը, իրենց կալվածքները «փոխանակում են» կայսրության այլ հողերի հետ: Աբուսահլը չի գնում այդ ճանապարհով` իր դեմ գրգռելով Բյուզանդիային: Երբ Ալփ-Արսլանը հարձակվում է Փոքր Ասիայի վրա, Ռոմանոս Դիոգենես կայսրն անձամբ Արևելք է գալիս և Աբուսահլին ու նրա եղբորը զրկում իշխանությունից` մեղադրելով «թշնամուն գործակցելու» մեջ: Աբուսահլը պայքար է սկսում բյուզանդացի իշխանների դեմ, սակայն` անհաջող:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment