ԱԲՈՒՍԱՀԼ-ՀԱՄԱԶԱՍՊ (ծն. թ. անհայտ – 968), Վասպուրականի թագավոր 958-ից, Գագիկ Արծրունու որդին և Դերենիկ Արծրունու եղբայրը: Աբուսահլ-Համազասպի օրոք Վասպուրականի թագավորությունը, հակառակ Բագրատունիների, հակվում է Բյուզանդիայի կողմը` դառնալով հունամոլ տարրերի ապաստան: Աբուսահլ-Համազասպը հանդիսավորությամբ ընդունեց բյուզանդական կայսեր ներկայացուցիչ Պանդալեոնին (965), պատսպարեց հունադավանության պատճառով Անիից վտարված Վահան կաթողիկոսին (968):

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment