ԱԳԱԹՈՆ (այլ անուններով` Ագադրոն անհաղթ փիլիսոփա Ագադրոն հայրապետ, Սուրբ Ագադրոն, Ագադրոն) (ծն. և մահ. թթ. անհայտ), հայ կեղծանուն հեղինակ: Մեզ է հասել Ագաթրոնի «Վասն ժամանակին, որ հայտնելոց է…» երկը («Բազմավեպ», 1913, N 9-10)` գրված հավանաբար XIII դարի սկզբին: Այնտեղ պատմվում է հայ Արշակունիների թագավորությունը վերականգնելու մասին միջնադարյան Հայաստանում տարածված զրույցը, ըստ որի, մի օր պիտի գա ոմն Վաղարշակ արքա` հռոմեացիների օգնությամբ երկրից վռնդի «իսմայելացիներին» (թուրքերին) և վերականգնի հայոց թագավորությունը: Ֆլանդրիացի ճանապարհորդ Ռուբրուքը 1255-ին լինելով Հայաստանում վկայում է, որ «ամբողջ Հայաստանում պատմում էին այս մարգարեությունը»:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թեգեր: ,

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment