Խաչի Գյուտը Քրիստոսի խաչափայտին նվիրված չորս տոներից է: 327 թվա-կանին բյուզանդական Կոստանդիանոս կայսեր մայրը` Հեղինեն, Տիրոջ խաչը գտնելու նպատակով այցելում է Երուսաղեմ: Հուդա անունով մի հրեա օգնում է կայսրուհուն գտնել Քրիստոսի խաչվելու վայրը` Գողգոթան, որտեղ որոնում-ների արդյունքում հայտնաբերվում են Հիսուսի և նրան խաչակից երկու ավա-զակների խաչերը: Տիրոջ խաչը ճանաչելու համար մի պատանու դիակ հերթով դնում են դրանց վրա, որոնցից մեկի վրա պատանին հարություն է առնում, և այդպես ճանաչվում է տերունական խաչը: Այդ հրաշքից հրեա Հուդան քրիստո-նեություն է ընդունում և հետո դառնում է Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը: Խաչափայտի գյուտից հետո Հեղինեն բարեզարդում է Երուսաղեմի սրբազան վայրերը, իսկ Գողգոթայում կառուցում Սբ. Հարություն եկեղեցին, որտեղ հե-տագայում զետեղվում է Տիրոջ խաչափայտը:

Տոնի մասին` մանրամասն

Խաչվերացի յոթերորդ կիրակին Գյուտ խաչի տոնն է: Քահանաները զգեստա-վորված գալիս են ատյան և ասում «Հրաշակերտ և զօրեղ» օրհնությունը: Օրվա երեքսրբյանն է. «Սուրբ Աստուած, սուրբ և հզօր, սուրբ և անմահ, որ խաչեցար վասն մեր, ողորմեա՛ մեզ»:
Երբ մեր Տերն ամբողջացրեց Իր փրկական տնօրինությունները և համ-բարձվեց երկինք, փրկական Խաչն անխնամ մնաց Գողղոթայում՝ իբրև դատա-պարտության և մահվան գործիք: Եվ գարնանը, երբ բույսերը ծաղկում են, ու մանուկներն իրենց սովորության համաձայն խաղում դալար խոտի վրա, մի կաղ մանուկ, իր ընկերների հետ խաղալիս, հանկարծ դիպչում է կենարար Խա-չափայտին, ինչից ամրանում են նրա ոտքերը, և նա անմիջապես սկսում է վա-զել և օրհնել Աստծուն ու գոհանալ կենսակիր նշանից: Այդ դեպքն առիթ հան-
դիսացավ, որպեսզի Խաչի համբավը տարածվի, և կաղերը, կույրերը, բորոտ-ներն ու առհասարակ բոլոր հիվանդները բժշկվեն Խաչափայտի միջոցով: Դրա-նից հետո Հակոբոս Տյառնեղբայրը Խաչափայտը վերցրեց իր մոտ: Սուրբ Խաչի գյուտով հավատացյալները ուրախացան, իսկ անհավատները հույժ տրտմե-ցին: Իսկ հրեաները, ովքեր կամովին իրենց հեռացրին ճշմարիտ Լույսից, գլխա-հակ դարձան, որոնց մասին Եսային ասում է. «Ո՞վ է կույրը, եթե ոչ Իմ ծառանե-րը, ովքե՞ր են խուլերը, եթե ոչ այն մարդիկ, որ տիրում են նրանց» (Եսայի Բ 19): Հրեաները, տեսնելով Խաչի սքանչելագործությունները, նախանձից այրվելով Հակոբոսից հափշտակեցին Խաչափայտը և դրեցին Երուսաղեմի տաճարի Գե-ղեցիկ կոչվող դռան մոտ, որտեղ մի անդամալույծ էր մշտապես նստում՝ ողոր-մություն խնդրելու համար:
Մի օր, երբ անդամալույծը երկար նստելուց նիրհում էր, Խաչի զորությու-նից հանկարծակի արթնանում է և ամբողջովին բժշկված՝ տեղից վեր թռնում՝ փառաբանելով Քրիստոսին: Ապա մի բորոտ է բժշկվում, ամբողջովին իր վրա-յից թափելով ապականված մորթը և գոհություն հայտնում աստվածընկալ Խա-չին: Այդ տեսնելով՝ հրեաները Խաչը տանում են ու դնում Տիրոջ գերեզմանի մեջ և մի վեմով փակում: Սակայն վեմի ճեղքերից հրաշալի լույս է ելնում ու բժշկում այն նեղյալներին, ովքեր այցելում էին Տիրոջ գերեզմանին: Այս անգամ հրեանե-րը Աֆրոդիտեի պատկերն են կանգնեցնում վեմի վրա, որպեսզի ժողովուրդը կարծի, թե Աֆրոդիտեն է նրանց բժշկում:
Այդ օրերին սուրբ Պետրոս առաքյալի միջոցով հավատի է գալիս Կլավդի-ոս կայսեր կինը՝ Պատրոնիկեն, ով մեծ հույսով իր որդիների ու դուստրերի հետ Հռոմից գալիս է Երուսաղեմ՝ երկրպագելու տերունական վայրերին: Թագուհին այնտեղ շրջելուց հետո, Հակոբոս Տյառնեղբոր ընկերակցությամբ այցելում է Տի-րոջ գերեզմանին և այն մաքրելուց, բացելուց և կարգի բերելուց հետո, այդտեղ գտնում Տիրոջ Աստվածընկալ Խաչափայտը, դրված ավազակների խաչափայ-տերի հետ միասին: Այն պահին, երբ տիկինն ուրախացած մտնում է Տիրոջ հա-րության վայրը, նրա դուստրերից մեկը հանկարծամահ է լինում: Սուրբ Հոգու ազդեցությամբ նրանք մահացածի վրա հաջորդաբար դնում են խաչափայտերն ու աղոթում:
Ձախակողմյան ավազակի խաչափայտից ոչ մի օգուտ չի լինում, իսկ աջա-կողմյան ավազակի խաչափայտի ազդեցությամբ բացվում է միայն արքայա-դստեր աջ աչքը: Իսկ երբ մահացածի վրա դնում են Տիրոջ Խաչափայտը, արքա-յադուստրն անմիջապես կենդանանում է, և ներկաները, տեսնելով հրաշքը, խո-նարհվում են ու երկրպագում կենարար խաչափայտը: Այսպիսով՝ երեք խաչա-
փայտերից գտնվում է այն, որը պատկանում էր Տիրոջը: Ապա թագուհին խա-չափայտը հանձնում է Հակոբոս Տյառնեղբորը և փոխարենը կենարար փայտից մի մասունք խնդրում, որը գոհությամբ վերցնելով՝ գնում է Հռոմ:
Հակոբոս Տյառնեղբայրը Խաչափայտը պահում է եկեղեցում և Ծաղկազար-դի տոնից սկսած մինչև սեպտեմբերի 14-ը, ամեն կիրակի՝ առավոտյան և երե-կոյան, այն դուրս է բերում, բարձրացնում ու ասում. «Խաչի Քո Քրիստոս երկիր պագանեմք…»: Որից հետո խաչափայտը դրվում էր եկեղեցու սրբարանում՝ մինչև հաջորդ Ծաղկազարդը: Կլավդիոս կայսեր վախճանվելուց հետո իշխա-նությունն անցնում է Ներոնի ձեռքը, ով հալածանքներ է սկսում Տիրոջ Եկեղե-ցու դեմ: Հրեաներն էլ, օգտվելով առիթից, սպանում են Հակոբոս Տյառնեղբորը և Խաչափայտը թաղում Գողգոթայի վրա, մի խոր փոսի մեջ, և այդ տեղը վերա-ծում աղբանոցի: Խաչափայտն այդտեղ մնում է շուրջ երեք հարյուր տարի՝ մին-չև Կոստանդիանոս բարեպաշտ կայսեր ժամանակները, երբ Եկեղեցին խաղա-ղություն է գտնում:

ԽԱՉԻ ԵՐԿՐՈՐԴ ԳՅՈՒՏԸ

Երեք հարյուր տարի անց Հեղինե թագուհին՝ Կոստանդիանոս կայսեր մայրը, տեսիլքով Աստծուց հրաման է ստանում գնալ Երուսաղեմ, փնտրել ու գտնել Քրիստոսի Խաչափայտը և տնօրինական վայրերում տաճարներ կառուցել: Հե-ղինեն տեսիլքը պատմում է Կոստանդիանոսին և նրան հայտնում Աստծու հը-րամանը: Կայսրը հոժարությամբ ու մեծ հավատով ընդունում է մոր խոսքերը, միջոցներ է տրամադրում այդ գործն իրականացնելու համար և թագուհուն՝ մեծ շքախմբով ու բազում օգնականներով, ճանապարհում դեպի Երուսաղեմ: Թա-գուհին, գալով Երուսաղեմ, քաղաքը գտնում է ավերված ու թալանված, այն-պես՝ ինչպես մարգարեացել էր Եսային. «Ձեր երկիրն ավերակ է, ձեր քաղաքնե-րը՝ հրո ճարակ, թշնամի ցեղերից ավերված ու ամայացած, ձեր հողի բարիքնե-րը ձեր իսկ աչքի առաջ օտարներն են ուտում: Սիոնի դուստր Երուսաղեմը պի-տի մնա լքված, ինչպես տաղավարը՝ այգում, մրգապահների հյուղակ՝ սեխի պարտեզում, ինչպես պաշարման մեջ գտնվող քաղաքը» (Եսայի Ա 8): Երբ 70 թ. հռոմեական զորքերն ավերեցին Երուսաղեմը և հիմնահատակ քանդեցին տա-ճարը, սովից ու պատերազմներից մեկ միլիոնից ավելի հրեաներ կոտորվեցին, իսկ մնացածն էլ գերվեցի և ցրվեցին աշխարհով մեկ: Այդ օրերին Երուսաղեմն արդեն չուներ իր նախկին փառքը: Բացի այդ 64 թվականից սկսած մինչև 313 թվականը` մինչև Կոստանդիանոս Մեծի գահակալության երկրորդ տարին, մեծ հալածանքների ենթարկվեց Քրիստոսի Եկեղեցին: Հրեաներն ու հեթանոսները,
չհանդուրժելով քրիստոնյաների մատուցած պաշտամունքը Խաչյալին, ամեն կերպ ցանկանում էին աշխարհի երեսից վերացնել Տիրոջ փառքը հիշեցնող ա-մեն ինչ, որպեսզի դրանով իսպառ ջնջեն Նրա հիշատակը: Այդ պատճառով էլ նրանք թաքցրեցին Տիրոջ Խաչափայտը` ավազակների երկու խաչափայտերի հետ միասին թաղելով այն հողում, և այդ տեղում կառուցեցին հեթանոսական կռատուն:
Այդ օրերին Երուսաղեմում միայն Հուդա անունով մեկը գիտեր խաչի գըտ-նըվելու վայրը, տեղեկացած իր նախնիների գրավոր ավանդություններից: Սա-կայն նա չէր ցանկանում հայտնել և թագուհու խնդրանքներին ու հորդորներին անտարբեր էր վերաբերում, մինչև թագուհին ճարահատյալ բանտարկում է նը-րան: Հուդան վեց օր առանց հացի մնալով մի ցամաքած ջրհորի հատակում՝ ի վերջո հայտնում է Խաչափայտի տեղը, և թագուհին ձեռնարկում է Խաչափայ-տի որոնումները Գողգոթայի վրա: Խաչափայտը բավականին խորն էր թաղված հողի տակ, ինչը մեծ աշխատանք և շատ ժամանակ էր պահանջում որոնողնե-րից: Սակայն Աստծու շնորհով թագուհին գտնում է երեք խաչափայտներն էլ և անգամ՝ Պիղատոսի ձեռքով գրված եռալեզու տախտակը:
Թագուհին, գտնելով Խաչափայտը, տրտմում է, քանի որ չի կարողանում զանազանել, թե այդ երեք խաչափայտերից որն էր տերունականը: Սակայն Ե-րուսաղեմի պատրիարք Մակարիոս եպիսկոպոսը հավատով լուծում է այդ խնդիրը և փարատում թագուհու տրտմությունը: Նա աղոթքով Աստծուց նշան է խնդրում, որ Նա ցույց տա, թե որն է Սուրբ Խաչը: Եվ հրաշքը չի ուշանում: Մի կին երկարատև հիվանդությունից հետո մահամերձ վիճակում է լինում: Մա-կարիոս եպիսկոպոսը հավատում է, որ Տիրոջ խաչը, որի վրա թափվել է Նրա Արյունը, կառողջացնի այդ կնոջը, եթե նրան մոտեցնեն Խաչափայտին:
Առաջին երկու խաչերը, որոնք ավազակներինն էին, կնոջը ոչ մի օգուտ չեն տալիս, սակայն երբ նրան հպում են Տիրոջ Խաչին, կինը լիովին առողջա-նում է, ոտքի կանգնում և Աստծուն փառք տալիս: Այնուհետև այդ Խաչի միջո-ցով, որով Տերը հաղթեց մահին և ավերեց դժոխքը, հարություն առավ մի պա-տանի, և էլի բազում հրաշքներ կատարվեցին, ինչը տեսնելով՝ շատ հրեաներ դարձի եկան ու մկրտվեցին: Հուդան էլ, ով ցույց էր տվել խաչափայտի գտնվե-լու տեղը, իր ցեղակիցների հետ մկրտվեց և անվանվեց Կյուրեղ, մեծ շնորհների արժանացավ ու հասավ եպիսկոպոսի աստիճանի: Հետագայում նա Տիրոջ ան-վան համար նահատակվեց՝ արժանանալով մարտիրոսական պսակի:
…որովհետեւ ինչպէս փայլակը, որ ելնում է արեւելքից եւ երեւում է մինչեւ արեւմուտք, մարդու Որդու գալուստը այնպէս կը լինի: Ուր որ դիակն է, այնտե՛ղ կը հաւաքուեն արծիւները»։ «Այդ օրերի նեղութիւնից անմիջա-պէս յետոյ, արեգակը պիտի խաւարի, եւ լուսինը իր լոյսը չպիտի տայ, եւ աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զօրութիւններ պիտի շարժուեն: Եւ ապա երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երեւայ, ու այդ ժամա-նակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառ-քով: Եւ նա պիտի ուղարկի իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հա-ւաքեն նրա ընտրեալներին չորս կողմերից՝ երկնքի ծագերից մինչեւ միւս ծա-գերը»։ «Թզենո՛ւց սովորեցէք առակը. որովհետեւ, երբ նրա ոստերը կակ-ղեն, եւ տերեւը ցցուի, կ՚իմանաք, որ ամառը մօտ է: Նոյնպէս եւ դուք՝ երբ այս բոլորը տեսնէք, իմացէ՛ք, թէ մօտ է Նա, դռների առաջ: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս ամէնը կատար-ուի: Երկինք եւ երկիր պիտի անցնեն, բայց իմ խօսքերը չպիտի անցնեն»։ «Բայց այդ օրուայ եւ ժամուայ մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակնե-րը եւ ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը:
Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թեգեր: ,

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment