ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԷՊՈՍԸ

ՆԱԽԱԲԱՆ

Հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է բազմաթիվ դյուցազներգություններ, որոնց մեջ ամենաբնորոշը, առավել նշանակալիցը, ամենից ավելի արտահայտիչն ու հերոսականը, մեծն ու համայնապարփակը «Սասունցի Դավիթ» էպոսն է:«Սասունցի Ղավիթ» էպոսը հայ ժողովրդական ավանդության մեջ, բանասացների բերանում կրում է մի քանի անուն, որոնք և ընդգծում են նրա միասնությունն ուամբողջականությունը:

Էպոսը կոչվում է «Սասնա ծռեր»։ «Ծուռ» բառը հայերենում ունի մի քանի նշանակություն՝ դիվահար, խենթավուն, խելահեղ քաջ, և իմաստային այս տարբերակներից յուրաքանչյուրը էպոսի հերոսների համար բնորոշ է նրանց կյանքի այս կամ այն պարագայում: Էպոսն անվանում են նաև «Ջոջանց տուն», այսինքն՝ «Մեծերի տուն», «Ավագների տուն» (տարիքով և դիրքով ավագների), «Հսկաների տուն»: Կա ևս մի անուն՝ «Քաջանց տուն», որ նշանակում է «քաջերի տուն», կամ դրսևորում է էպոսի առնչությունը քաջքերին, ոգիներին վերաբերող մի շարք ավանդությունների հետ: Այդ քաջանց տոհմին պատկանող կանանցից է ծնվում հերոսների երեք կրտսեր սերունդ: Ինչպես Մուրոմցի Իլյան ոչ թե Մուրոմի, այլ ամբողջ Ռուսաստանի հերոսն է, այնպես էլ Սասունցի Դավիթը ոչ միայն Սասնա, այլև, ամբողջ Հայաստանի հերոսն է: Միշտ չէ, որ բանասացներն էպոսը լրիվ են հաղորդում, նրանք հաճախ պատմում են միայն մեկ կամ երկու հատված, էպոսի միասնությունն ընդգծելով այն ողորմիներով, որոնք փառաբանում են մնացած բոլոր հերոսներին: Պատմվող հատվածը կոչվում է այն հերոսի անունով, որի մասին հյուսվածէ էպոսի տվյալ ճյուղը:

Էպոսի հիմնական մասը երրորդ ճյուղն է, որն անմիջականորեն կապված է ամբողջ դյուցազնաշրջանի չորս սերնդի հերոսներից գլխավորի, ըստ ավանդության երրորդ դյուցազնի՝ Դավթի հետ, որն առավել մոտ ու հարազատ է ժողովրդի սրտին, նրա հիշողության մեջ առավել փայփայված, առավել երկրային, ամենից ավելի ժողովրդական: Էպոս ասացողները,տղամարդ թե կին, գերազանցապես եղել են ավագ սերնդի ներկայացուցիչներ, հաճախ՝ ալեզարդ ծերունիներ. էպոսը նրանք պատմել են հայկական տարբեր բարբառներով, մեծ մասամբ Մոկաց, Մշո, Սասնա, ինչպես և արարատյան բարբառներով: «Սասունցի Դավիթը» պատմվում է երգաձայն, ռիթմիկ առոգանությամբ, իսկ նրա առանձին դրվագներ երգվում են և հանգավոր բանաստեղծության ձև ունեն: Միմյանցից երբեմն շատ հեռու բարբառներից յուրաքանչյուրի բնորոշ առանձնահատկությունը ավելի ցայտուն է դրսևորվում էպոսի չերգվող մասերում, քանի որ մեզեդու, հանգի ու չափի հետ կապված երգի մեջ միշտ էլ ավելի լավ է պահպանվում հնագույն տեքստը:

Մոտ երեք քառորդ դար է հավաքվում և գրի են առնվում «Սասունցի Դավթի» տարբեր վարիանտները: Այդ գործի առաջին նախաձեռնողը եղել է հայ ժողովրդի բանահյուսության հայտնի հետազոտող Գարեգին Սրվանձտյանը: Այնուհետև նույն գործը շարունակել են մի շարք մարդիկ, և առաջին հերթին՝ հայ անվանի գիտնական, Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ հանգուցյալ պրոֆ. Մանուկ Աբեղյանը, որն էպոսի վարիանտներից մեկը գրի է առել 1886 թվականին, Վաղարշապատում, և այնուհետև մի ամբողջ հիսնամյակի ընթացքում բազմիցս անդրադարձել է էպոսին, նրա մասին գրել երկու ծավալուն ուսումնասիրություն: Բանահավաքներից ոմանք գրի են առել էպոսի բոլոր չորս ճյուղերը, ոմանք էլ՝միայն նրա առանձին մասերը: Ի մի հավաքված նյութերը կազմում են շուրջ երկու և կես հազար տպագիր էջ և ունեն ավելի քան հիսուն վարիանտ: Տարբեր ժամանակ հրատարակված բազմաթիվ վարիանտներից բացի, «Սասունցի Դավիթ» էպոսն ունի երկու հիմնական հրատարակություն: Դրանցից առաջինը, որ լույս է տեսել Մ. Աբեղյանի ընդհանուր խմբագրությամբ և Կ. Մելիք-Օհանջանյանի աշխատակցությամբ, բաղկացած է երկու ստվար հատորից, որտեղ զետեղված են էպոսի բոլոր տպագիր և անտիպ վարիանտները (1936, 1944 և 1951 թթ.)։ Երկրորդը՝ ՍՍՌՄ Գիտությունների ակադեմիայի Հայկական ֆիլիալի Գրականության և լեզվի ինստիտուտի կողմից պատրաստված և 1939 թվականին տպագրված «Սասունցի Դավթի» համահավաք տեքստն է, որ պարունակում է ավելի քան տասը հազար տող (կազմողներ՝ Մ. Խ. Աբեղյան, Գ. Ա. Աբով և Ա. Տ. Ղանալանյան, խմբագրություն և առաջաբան՝ ակադեմիկոս Հ. Ա. Օրբելու)։

«Սասունցի Դավիթ» էպոսում չորս սերնդի պատկանող հերոսները, միմյանց լրացնելով, ավելի ճիշտ՝ միասին մի ամբողջություն կազմելով, արտացոլել են իրենց կերպարներն ստեղծող ժողովրդի պատկերացումները,նրա լավագույն երազանքներն ու ակնկալությունները:

Այդ կերպարների մեջ ժողովուրդը մարմնավորել է նաև այն մարդկանց ընդհանուր հայացքները, ովքեր պատերազմ չեն հրահրում, բայց ստիպված են կռվել, ովքեր չեն ուզում հեղել ո՛չ իրենց, ո՛չ էլ այլոց արյունը ի հաճույս իշխելու տենդով բռնված զավթիչների: Այդ հայացքները խարսխված են այն դարավոր փորձի վրա, որ ժոդովուրդը ձեռք է բերել կործանարար պատերազմների, ասպատակությունների, արյունահեղ կոտորածների, օտար նվաճողների և սեփական թագավորների լծի ներքո կրած տառապանքների բովում: Մեզ առանձնապես մոտ և հասկանալի է ժողովրդի գիտակցության մեջ անհիշելի ժամանակներում ստեղծված Սասունցի Դավթի կերպարը, հերոս, որը ջերմ ու անաղարտ սիրտ ունի, արձագանքում է օգնության ամեն մի կանչի և սխրագործություններ է կատարում ի բարօրություն իր ժողովրդի, իր հայրենիքի:

Նյութն ամբողջությամբ

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թեգեր: ,

3 comments so far

 1 

շատ լավ սայթ ա

Փետրվար 20th, 2013 at 15:30
Տաթևիկ
 2 

Կայքը շատ լավն է… Ուղղակի ինձ այս նյութն էր պետք, բայց չի բացում…

Սեպտեմբեր 14th, 2013 at 08:56
Bipp
 3 

արդեն կարող եք բեռնել :)

Սեպտեմբեր 23rd, 2013 at 06:24

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment