Ա. Ս. ԹԱԴԵՈՍ ԱՌԱՔՅԱԼ, Հայաստանում քարոզել է Ավետարանը, նահատակվել Արտազում 50 թվականին։ Գերեզմանը գտնվում է Մակուի վանքում։

 

Բ. ԲԱՐԹՈՒՂԻՄԵՈՍ.  ԱՌԱՔՅԱԼ, Թադեոսից հետո գալիս է Ավետարան քարոզելու, նահատակվում է Աղբակում 68 թվականին։ Գերեզմանը գտնվում է Պաշքալեի վանքում։

 

Գ. Ս. ԶԱՔԱՐԻԱ, Ս. Թադեոս առաքյալի աշակերտն է, առաքյալներից հետո համարվում է եկեղեցու գլուխը, նահատակվել է 76 թվականին։

 

Դ. Ս. ԶԵՄԵՆՏՈՍ, առաքյալների աշակերտն է, կառավարել է 4 տարի, վախճանվել է 81 թվականին։

 

Ե. Ս. ԱՏՐՆԵՐՍԵՀ, կառավարել է 15 տարի, նահատակվել է 97 թվականին։

 

Զ. Ս. ՄՈՒՇԵ, Սյունիքի աթոռից տեղափոխվել է Արտազի աթոռ, կառավարել է 30 տարի, վախճանվել է 128 թվականին։

 

Է. Ս. ՇԱՀԵՆ, կառավարլ է 25 տարի, վախճանվել է 154 թվականին։

 

Ը. Ս. ՇԱՎԱՐՇ, կառավարել է 20 տարի, վախճանվել է 175 թվականին։

 

Թ. Ս. ՂԵՎՈՆԴԻՈՍ, կառավարել է 17 տարի, նահատակվել է 193 թվականին։
Հաջորդների անուններն անծանոթ են մնացել։

 

Ժ. Ս. ՄԵՀՐՈՒԺԱՆ, եղել է Արտազի Հայոց եպիսկոպոս` 230-260 տարիներին։
____________________
1. Ս. ԳՐԻԳՈՐ Ա. ԼՈՒՍԱՎՈՐԻՉ, սկսել է քարոզել 301 թվականից, ձեռնադրվել է 302թ., Էջմիածինը հիմնարկել է 303թ., Լուսավորիչ վախճանվել է 325թ.` 86 տարեկան հասակում։

 

2. Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ Ա. ՊԱՐԹԵՎ, Լուսավորչի կրտսեր որդին է, հոր օգնականն է եղել 306թ., մասնակցել է 325թ. Նիկիո ժողովին, հաջորդել է հորը նույն տարում 325թ., նահատակվել է 333թ.։

 

3. Ս. ՎՐԹԱՆԵՍ Ա. ՊԱՐԹԵՎ, Լուսաւորչի երեց որդին է, հջորդել է եղբորը 333թ., վախճանվել է 41թ., 80 տարեկան հասակում։ Նրա որդին` Ս. Գիրգորիս Աղվանից կաթողիկոսը, նահատակվել է 337թ.։

 

4. Ս. ՀՈՒՍԻԿ Ա. ՊԱՐԹԵՎ, Վրթանեսի որդին է, հաջորդել է 341թ., նահատակվել է 347թ.։ Ս. Դանիել Աշտիշատեցի՝ որ հաջորդության էր կոչված, նահատակվել է աթոռ չբարձրացած 47թ.։

 

5. ՓԱՌԵՆ Ա. ԱՇՏԻՇԱՏԵՑԻ, Լուսավորչի ազգակիցն է, հաջորդել է 348թ., վախճանվել է 352թ.։ Աթոռի պարապության ընթացքում տեղակալ է եղել Շահակ Մանազկերտացին։

 

6. Ս. ՆԵՐՍԵՍ Ա. ՊԱՐԹԵՎ, մականունը Մեծ, թոռն է Հուսիկի, հաջորդել է 27
տարեկանհասակում` 353թ., չորս տարի գործերից հեռանում է` 359-363թթ., տեղակալ է լինում նույն Շահակ Մանազկերտացուն։ Ներսեսը վախճանվել է 373թ. հուլիսի 25-ին, 47 տարեկան հասակում։

 

7. ՇԱՀԱԿ Ա. ՄԱՆԱԶԿԵՐՏԱՑԻ, Աղբիանոսյան տոհմից է, նույն վերը հիշված տեղակալը, պատմիչներից և ցուցակներից ոմանց մեջ Հուսակ կամ Հուսիկ անունով հիշատակված։ Հաջորդել է 373թ., վախճանվել է 377թ.։

 

8. ԶԱՎԵՆ Ա. ՄԱՆԱԶԿԵՐՏԱՑԻ, Շահակի ազգակիցն է, հաջորդել է 377թ., վախճանվել է 381թ.։

 

9. ԱՍՊՈՒՐԱԿԵՍ Ա. ՄԱՆԱԶԿԵՐՏԱՑԻ, Զավենի եղբայրն է, հաջորդել է 381թ., վախճանվել 386թ.։ Աթոռը պարապ է մնացել մեկ տարի։

 

10. Ս. ՍԱՀԱԿ Ա. ՊԱՐԹԵՎ, մականունը Մեծ, Ներսեսի որդին է, հաջորդել է 39 տարեկան հասակում` 387թ., Ս. Մեսրոպի հետ մասնակցել է գրերի գյուտին 404թ., աքսորվել է 428թ.։ Սուրմակ Մանազկերտացի` հակաթոռ 428, մերժվել է 429թ.։ Բրքիշո Ասորի` հակաթոռ 429թ., մերժվել է 432թ., Շմուել Ասորի` հակաթոռ 432թ., վախճանվել է 437թ.։ Ս. Սահակը աքսորից վերադառնում է, և հոգևորական իրավասությամբ հաստատվել է Բագրևանդի Բլուր գյուղում` 432թ.։ Սուրմակը դարձյալ հակաթոռ է դարձել 437թ.։ Ս. Սահակը վախճանվել է 439թ. սեպտեմբերին 7։ Ս. Մեսրոպը հոգևոր իրավասության տեղակալ է եղել, վախճանվել է 440թ. փետրվարի 17-ին։

 

11. Ս. ՀՈՎՍԵՓ Ա. ՀՈՂՈՑՄԵՑԻ, հոգևոր իրավասության տեղեկալ է եղել 440թ., Սուրմակը վախճանվել է և Հովսեփը կաթողիկոս է ճանչվել 444թ., նախագահել է 445թ. Շահապիվանի ժողովը, և 450թ. Արտաշատի ժողովը, աքսորվել է 451թ., հրաժարվել է 452թ., նահատակվել է 454թ. հուլիս 25-ին։

 

12. ՄԵԼԻՏԵ Ա. ՄԱՆԱԶԿԵՐՏՑԻ, ընտրվել է 452թ., վախճանվել է 456թ.։

 

13. ՄՈՎՍԵՍ Ա. ՄԱՆԱԶԿԵՐՏՑԻ, ընտրվել է 456թ., վախճանվել է 461թ.։

 

14. Ս. ԳՅՈՒՏ Ա. ԱՐԱՀԵԶԱՑԻ, ընտրվել է 461թ., աքսորվել է 471թ., Օթմուսում առանձնացել է 472թ., վախճանվել է 478թ.։ (Քրիստափոր Ա. Արծրունի կաթողիկոսի անունը սովորական ցուցակներում՝ թյուրիմացության հետևանք է համարվում)։

 

15. Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ Ա. ՄԱՆԴԱԿՈՒՆԻ, հաջորդել է 478թ., աթոռը Դվին է տեղափոխել 484թ., վախճանվել է 490թ.։

 

16. ԲԱԲԳԵՆ Ա. ՈԹՄՍԵՑԻ, ընտրվել է 490թ., Դվինի ժողովներում նախագահել է 506թ. և 513թ., վախճանվել է 515թ.։ Սովորական ցուցակներում հիշատակված համառոտ պաշտոնավարությունը ժամանակագրական պահանջներին և սկզբնական աղբյուրներին չի համապատասխանում։

 

17. ՍԱՄՎԵԼ Ա. ԱՐԾԿԵՑԻ, ընտրուվել է 516թ., վախճանվել է 526թ.։

 

18. ՄՈՒՇԵ Ա. ԱՅԼԱԲԵՐԵՑԻ, ընտրվել է 526թ., վախճանվել է 534թ.։

 

19. ՍԱՀԱԿ Բ. ՈՒՂԿԵՑԻ, ընտրվել է 534թ., վախճանվել է 539թ.։

 

20. ՔՐԻՍՏԱՓՈՐ Ա. ՏԻՐԱՌԻՋՑԻ, ընտրվել է 539թ., վախճանվել է 545թ.։

 

21. ՂԵՎՈՆԴ Ա. ՏԻՐԱՌԻՋՑԻ, ընտրվել է 545թ., վախճանվել է 548թ.։

 

22. ՆԵՐՍԵՍ Բ. ԲԱԳԵՎԱՆԴԱՑԻ, ընտրվել է 548թ., Դվինի ժողովը նախագահել է
555թ., վախճանվել է 557թ.։

 

23. ՀՈՎՀԱՆՆԵՍ Բ. ԳԱԲԵՂԵԱՆ, ընտրվել է 557թ., վախճանվել է 574թ.։

 

24. ՄՈՎՍԵՍ Բ. ԵՂԻՎԱՐԴԵՑԻ, ընտրվել է 574թ., տոմարի համար ժողով է գումարել 574թ.։ Հովհաննես Բագրևանցի` հակաթոռ Հունական բաժնում` 590թ.։ Մովսեսը վախճանվել է 604թ.։ Աթոռն առանց կաթողիկոսի է մնացել երեք տարի, և տեղակալությունը վարել է Վրթանես Քերթողը։

 

25. ԱԲՐԱՀԱՄ Ա. ԱՂԲԱԹԱՆԵՑԻ, ընտրվել է 607թ. ապրիլի 30-ին, Դվինի ժողովը գումարել է 608թ.։ Հովհաննես հակաթոռը վախճանվել է 611թ., Աբրահամը վախճանվել է 615թ.։

 

26. ԿՈՄԻՏԱՍ Ա. ԱՂՑԵՑԻ, ընտրվել է 615թ., Ս. Հռիփսիմեի վկայարանը նորոգել է 617թ., վախճանվել է 628թ.։

 

27. ՔՐԻՍՏԱՓՈՐ Բ. ԱՊԱՀՈՒՆԻ, ընտրվել է 628թ., հրաժարվել է 630թ.։

 

28. ԵԶՐ Ա. ՓԱՌԱԺՆԱԿԵՐՏԱՑԻ, ընտրվել է 630թ., Կարինի ժողովը գումարել է
631թ., վախճանվել է 641թ.։

 

29. ՆԵՐՍԵՍ Գ. ԻՇԽԱՆՑԻ, մականունը Շինող, ընտրվել է 641թ., գործից հեռանում է 652թ., գործին վերադարձել է 658թ., վախճանվել է 661թ.։

 

30. ԱՆԱՍՏԱՍ Ա. ԱԿՈՌԵՑԻ, ընտրվել է 661թ., վախճանվել է 667թ.։

 

31. ԻՍՐԱՅԵԼ Ա. ՈԹՄՍԵՑԻ, ընտրվել է 667թ., վախճանվել է 677թ.։

 

32. ՍԱՀԱԿ Գ. ՁՈՐԱՓՈՐԵՑԻ, ընտրվել է 677թ., վախճանվել է 703թ.։

 

33. ԵՂԻԱ Ա. ԱՐՃԻՇԵՑԻ, ընտրվել է 703թ., վախճանվել է 717թ.։

 

34. Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ Գ. ՕԾՆԵՑԻ, մականունը Իմաստասեր, ընտրվել է 717թ., նախագահել է Դվինի 719թ. ժողովին, Մանազկերտի 726թ. ժողովին, վախճանվել է 728թ.։

 

35 ԴԱՎԻԹ Ա. ԱՐԱՄՈՆԵՑԻ, ընտրվել է 728թ., վախճանվել է 741թ.։

 

36. ՏՐԴԱՏ Ա. ՈԹՄՍԵՑԻ, ընտրվել է 741թ., վախճանվել է 764թ.։

 

37. ՏՐԴԱՏ Բ. ԴԱՍՆԱՒՈՐԵՑԻ, ընտրվել է 764թ., վախճանվել է 767թ.։

 

38. ՍԻՈՆ Ա. ԲԱՎՈՆԵՑԻ, ընտրվել է 763թ., Պարտավի ժողովը նախագահել է 768թ., վախճանվել է 775թ.։

 

39. ԵՍԱՅԻ Ա. ԵՂԻՊԱՏՐՈՒՇԵՑԻ, ընտրվել է 775թ., վախճանվել է 788թ.։

 

40. ՍՏԵՓԱՆՈՍ Ա. ԴՎՆԵՑԻ, ընտրվել է 788թ., վախճանվել է 790թ.։

 

41. ՀՈՎԱԲ Ա. ԴՎՆԵՑԻ, ընտրվել է 790թ., վախճանվել է 791թ.։

 

42. ՍՈՂՈՄՈՆ Ա. ԳԱՌՆԵՑԻ, ընտրվել է 791թ., վախճանվել է 792թ.։

 

43. ԳԵՎՈՐԳ Ա. ԲՅՈՒՐԱԿԱՆՑԻ, մականունը Հոյլորբուկ, ընտրվել է 792թ.,վախճանվել է 795թ.։

 

44. ՀՈՎՍԵՓ Ա. ՓԱՐՊԵՑԻ, մականունը Կարիճ, ընտրվել է 795թ., վախճանվել է 806թ.։

 

45. ԴԱՎԻԹ Բ. ԿԱԿԱՂԵՑԻ, ընտրվել է 806թ., վախճանվել է 833թ.։

 

46. ՀՈՎՀԱՆՆԵՍ Դ. ՈՎԱՅԵՑԻ, ընտրվել է 833թ., վախճանվել է 855թ.։

 

47. ԶԱՔԱՐԻԱ Ա. ՁԱԳԵՑԻ, ընտրվել է 855թ., վախճանվել է 877թ.։

 

48. ԳԵՎՈՐԳ Բ. ԳԱՌՆԵՑԻ, ընտրվել է 878թ., վախճանվել է 898թ.։

 

49. Ս. ՄԱՇՏՈՑ Ա. ԵՂԻՎԱՐԴԵՑԻ, ընտրվել է 898թ., վախճանվել է 899թ. հոկտեմբերի 13-ին։

 

50. ՀՈՎՀԱՆՆԵՍ Ե. ԴՐԱՍԽԱՆԱԿԵՐՏԱՑԻ, մականունը Պատմաբան, ընտրվել է 899թ., Վասպուրական է տեղափոխվել 928թ., վախճանվել է 931թ.։

 

51. ՍՏԵՓԱՆՈՍ Բ. ՌՇՏՈՒՆԻ, ընտրվել է և Աղթամարում հաստատվել 931թ., վախճանվել է 932թ.։

 

52. ԹԵՈԴՈՐՈՍ Ա. ՌՇՏՈՒՆԻ, ընտրվել է 932թ., վախճանվել է 938թ.։

 

53. ԵՂԻՍԵ Ա. ՌՇՏՈՒՆԻ, ընտրվել է 938թ., վախճանվել է 943թ.։

 

54. ԱՆԱՆԻԱ Ա. ՄՈԿԱՑԻ, ընտրվել է 943թ., Արգինայում հաստատվել է 944թ., վախճանվել է 967թ.։

 

55. ՎԱՀԱՆ Ա. ՍՅՈՒՆԻ, ընտրվել է 967թ., գահընկեց է արվել 969թ.։

 

56. ՍՏԵՓԱՆՈՍ Գ. ՍԵԵԱՆՑԻ, ընտրվել է 969թ., բանտարկվել է 971թ., վախճանվել է 972թ.։

 

57. ԽԱՉԻԿ Ա. ԱՐՇԱՐՈՒՆԻ, ընտրվել է 973թ., վախճանվել է 991թ.։

 

58. ՍԱՐԳԻՍ Ա. ՍԵՎԱՆՑԻ, ընտրվել և Անի է տեղափոխվել 992թ. մարտ 29-ին, հրաժարվել է 1019թ.։

 

59. ՊԵՏՐՈՍ Ա. ԳԵՏԱԴԱՐՁ, ընտրվել է 1019թ., Դիոսկորոս Սանահնեցի հակաթոռ` 1036թ., Պետրոսը վերահաստատվել է 1037թ., Խաչիկ Բ. աթոռակից` 1049թ., Պետրոսը Սեբաստիայում հաստատվել է 1051թ., վախճանվել է 1054թ.

 

60. ԽԱՉԻԿ Բ. ԱՆԵՑԻ, հաջորդել է 1054թ., Թավբլուրում հաստատվել է 1057թ., վախճանվել է 1060թ.։ Աթոռը պարապ է մնացել հինգ տարի։

 

61. ԳՐԻԳՈՐ Բ. ՎԿԱՅԱՍԵՐ, առաջին անունը Վահրամ, Գրիգոր Մագիստրոսի որդին է, ընտրվել և Ծամնդույում է հաստատվել 1065թ.։ Գևորգ Գ. Լոռեցի աթոռակից` 1069թ., մերժվել է 1072թ.։ Սարգիս Հոնեցի հակաթոռ` 1076թ., վախճանվել է 1077թ.։ Թեոդորոս Ալախոսիկ` հակաթոռ 1077թ., վախճանվել է 1090թ.։ Բարսեղ Ա. աթոռակից` 1081թ.։ Պողոս Վարագցի հակաթոռ` 1086թ., հրաժարվել է 1087թ., Գրիգորը վախճանվել է 1105թ. հունիսի 3-ին։

 

62. ԲԱՐՍԵՂ Ա. ԱՆԵՑԻ, հաջորդել և Շուղրում է հաստատվել 1105թ., վախճանվել է 1113թ.։

 

63. ԳՐԻԳՈՐ Գ. ՊԱՀԼԱՎՈՒՆԻ, Վկայասերի եղբորորդին է, ընտրվել է 20 տարեկան հասակում` 1113թ.։ Դավիթ Թոռնիկյան հակաթոռ Աղթամարում` 1114թ.։ Գրիգորն աթոռը Ծովք է տեղափոխել 1125թ., Հռոմկլա է տեղափոխել` 1147թ., հրաժարվել է 1166թ. օգոստոսի 17-ին, վախճանվել է երեք ամիս հետո։

 

64. Ս. ՆԵՐՍԵՍ Դ. ԿԼԱՅԵՑԻ, մականունը Շնորհալի, Պահլավունիի եղբայրն է, հաջորդել է 1166թ. օգոստոսի 17-ին, վախճանվել է 1173թ. օգոստոսի 13-ին։

 

65. ԳՐԻԳՈՐ Դ. ՏՂԱՅ, Շնորհալիի եղբօրորդի, կ՛ընտրուի 1173, Հռոմկլայի ժողովը կը գումարէ 1179, կը վախճանի 1193 Մայիս 16։

 

66. ԳՐԻԳՈՐ Ե. ՔԱՐԱՎԷԺ, կ՛ընտրուի 1193, գահընկէց կը լինի և կը վախճանի 1194։

 

67. ԳՐԻԳՈՐ Զ. ԱՊԻՐԱՏ, կ՛ընտրուի 1194, Բարսեղ Բ. Անեցի աթոռակից 1195։ Գրիգոր կը վախճանի 1203։

 

68. ՅՈՎՀԱՆՆԷՍ Զ. ՍՍԵՑԻ, մականուն Մեծաբարոյ, կ՛ընտրուի 1203, Անանիա Սեբաստացի հակաթոռ 1204, Դաւիթ Գ. Արքակաղնեցի աթոռակից 1204։ Բարսեղ և Անանիա և Դաւիթ կը վախճանին 1206։ Յովհաննէս կը վախճանի 1221։

 

69. ԿՈՍՏԱՆԴԻՆ Ա. ԲԱՐՁՐԲԵՐԴՑԻ, կ՛ընտրուի 1221, կը վախճանի 1267 Ապրիլ 9։

 

70. ՅԱԿՈԲ Ա. ԿԼԱՅԵՑԻ, մականուն Գիտնական, կ՛ընտրուի 1267, կը վախճանի 1286։

 

71. ԿՈՍՏԱՆԴԻՆ Բ. ԿԱՏՈՒԿԵՑԻ, մականուն Պրօնագործ, կ՛ընտրուի 1286 Ապրիլ 13, գահընկեց կը լինի 1289։

 

72. ՍՏԵՓԱՆՈՍ Դ. ՀՌՈՄԿԼԱՅԵՑԻ, կ՛ընտրուի 1290, Եգիպտոս գերի կը տարուի 1292, կը վախճանի 1293։

 

73. ԳՐԻԳՈՐ Է. ԱՆԱՒԱՐԶԵՑԻ, մականուն Տուրքերիցանց, կ՛ընտրուի և Սիս կը հաստատուի 1293, կը վախճանի 1307։ Սսոյ ժողովը կը գումարուի մահուանէ ետքը 1307։

 

74. ԿՈՍՏԱՆԴԻՆ Գ. ԿԵՍԱՐԱՑԻ, կ՛ընտրուի 1307 Մարտ 19, կը վախճանի 1322։ Սովորական ցուցակներու մէջ Պրօնագործի հետ շփոթուած է։

 

75. ԿՈՍՏԱՆԴԻՆ Դ. ԼԱՄԲՐՈՆԱՑԻ, կ՛ընտրուի 1322, կը վախճանի 1326։

 

76. ՅԱԿՈԲ Բ. ՏԱՐՍՈՆԱՑԻ, կ՛ընտրուի 1327, կը հրաժարի 1341, կը վերընտրուի 1355, կը վախճանի 1359։

 

77. ՄԽԻԹԱՐ Ա. ԳՐՆԷՌՑԻ, կ՛ընտրուի 1341, կը վախճանի 1355։

 

78. ՄԵՍՐՈԲ Ա. ԱՐՏԱԶԵՑԻ, կ՛ընտրուի 1359, կը վախճանի 1372։

 

79. ԿՈՍՏԱՆԴԻՆ Ե. ՍՍԵՑԻ, կ՛ընտրուի 1372, կը վախճանի 1374։

 

80. ՊՕՂՈՍ Ա. ՍՍԵՑԻ, կ՛ընտրուի 1374, Եգիպտոս կը տարուի և կը դառնայ 1375, կը վախճանի 1377։

 

81. ԹԷՈԴՈՐՈՍ Բ. ԿԻԼԻԿԵՑԻ, կ՛ընտրուի 1377, կը վախճանի 1392։ Աթոռը տարի մը պարապ։

 

82. ԿԱՐԱՊԵՏ Ա. ԿԵՂԵՑԻ, մականուն Բոպիկ, կ՛ընտրուի 1393, կը վախճանի 1408։ Սովորական ցուցակներու մէջ երկու համանուններու վերածուած է, և Աղթամարի Դաւիթը ցուցակի անցած է։

 

83. ՅԱԿՈԲ Գ. ՍՍԵՑԻ, կ՛ընտրուի 1408, կը վախճանի 1411։

 

84. ԳՐԻԳՈՐ Ը. ԽԱՆՁՈՂԱՏ, աթոռը կը գրաւէ 1411, կը մերժուի 1416։

 

85. ՊՕՂՈՍ Բ. ԳԱՌՆԵՑԻ, կ՛ընտրուի 1416, կը վախճանի 1429։

 

86. ԿՈՍՏԱՆԴԻՆ Զ. ՎԱՀԿԱՑԻ, աթոռը կը գրաւէ 1429, կը վախճանի 1439։ Յովսէփ Երէց հետամուտ կ՛ըլլայ աթոռին, առանց յաջողելու։

 

87. ԳՐԻԳՈՐ Թ. ՄՈՒՍԱԲԷԳԵԱՆ, կը յաջորդէ 1439, կը քաշուի 1441։

 

88. ԿԻՐԱԿՈՍ Ա. ՎԻՐԱՊԵՑԻ, կ՛ընտրուի և Էջմիածին կը հաստատուի 1441, կը հրաժարի 1443։

 

89. ԳՐԻԳՈՐ Ժ. ՋԱԼԱԼԲԷԳԵԱՆ, կը յաջորդէ 1443։ Կարապէտ Եւդոկիացի Սիսի մէջ հակաթոռ 1446։ Արիստակէս Բ. Աթոռակալ կամ աթոռակից 1448։ Զաքարիա Աղթամարցի աթոռը կը գրաւէ 1461, կը մերժուի 1462։ Սարգիս Բ. Աջատար աթոռակից 1462։ Գրիգոր կը վախճանի 1466։

 

90. ԱՐԻՍՏԱԿԷՍ Բ. ԱԹՈՌԱԿԱԼ, կը յաջորդէ 1466, կը վախճանի 1469։

 

91. ՍԱՐԳԻՍ Բ. ԱՋԱՏԱՐ, կը յաջորդէ 1469, Յովհաննէս է. Աջակիր աթոռակից 1470, Սարգիս կը վախճանի 1474։

 

92. ՅՈՎՀԱՆՆԷՍ Է. ԱՋԱԿԻՐ, կը յաջորդէ 1474։ Սարգիս Գ. Միւսայլ աթոռակից 1474։ Յովհաննէս կը մեկնի և կը քաշուի 1484։

 

93. ՍԱՐԳԻՍ Գ. ՄԻՒՍԱՅԼ, կը յաջորդէ 1484։ Արիստակէս Գ. Էջմիածնեցի աթոռակից 1484։ Թադէոս Ա. Վաղարշապատեցի աթոռակից 1499։ Եղիշէ Բ. Էջմիածնեցի աթոռակից 1504։ Յովհաննէս Վաղարշապատեցի աթոռակից 1505։ Ներսէս աթոռակից 1506։ Զաքարիա Բ. Վաղարշապատեցի աթոռակից 1507։ Յուսիկ Գուգարացի հայրապետ կոչուած, ոչ աթոռակից, այլ վանահայր 1488։ Սարգիս կը վախճանի 1515։

 

94. ԶԱՔԱՐԻԱ Բ. ՎԱՂԱՐՇԱՊԱՏԵՑԻ, կը յաջորդէ 1515, Սարգիս Դ. Վրաստանցի աթոռակից 1515։ Զաքարիա կը վախճանի 1520։

 

95. ՍԱՐԳԻՍ Դ. ՎՐԱՍՏԱՆՑԻ, կը յաջորդէ 1520, կը վախճանի 1536։

 

96. ԳՐԻԳՈՐ ԺԱ. ԲՅՈՒԶԱՆԴԱՑԻ, կ՛ընտրուի 1536, կը վախճանի 1545։

 

97. ՍՏԵՓԱՆՈՍ Ե. ՍԱԼՄԱՍՏԵՑԻ, կ՛ընտրուի 1545։ Միքայէլ Ա. Սեբաստացի աթոռակից 1545։ Բարսեղ Գ. Վաղարշապատեցի աթոռակից 1549։ Գրիգոր ԺԲ. Վաղարշապատեցի աթոռակից 1552, Արիստակէս Դ. Վաղարշապատեցի աթոռակից 1555։ Ստեփանոս կը վախճանի 1564։

 

98. ՄԻՔԱՅԷԼ Ա. ՍԵԲԱՍՏԱՑԻ, կը յաջորդէ 1564։ Ստեփանոս Զ. Առնջեցի աթոռակից 1567։ Միքայէլ կը վախճանի 1576։

 

99. ԳՐԻԳՈՐ ԺԲ. ՎԱՂԱՐՇԱՊԱՏԵՑԻ, կը յաջորդէ 1576, Թադէոս Բ. աթոռակից 1571, Առաքել Ա. աթոռակից 1575, Դաւիթ Դ. Վաղարշապատեցի աթոռակից 1579։ Գրիգոր կը վախճանի 1587։

 

100. ԴԱՒԻԹ Դ. ՎԱՂԱՐՇԱՊԱՏԵՑԻ, կը յաջորդէ 1587, Մելքիսեդեկ Ա. Գառնեցի աթոռակից 1593, Աւետիք Ա. Վաղարշապատեցի աթոռակից 1602, Գրիգոր ԺԳ. Սրապիոն աթոռակից 1603, Սահակ Դ. Գառնեցի աթոռակից 1624։ Դաւիթ կը հրաժարի 1629։

 

101. ՄՈՎՍԷՍ Գ. ՏԱԹԵՒԱՑԻ, կ՛ընտրուի 1629 Յունուար 13, կը վախճանի 1632 Մայիս 14։

 

102. ՓԻԼԻՊՊՈՍ Ա. ԱՂԲԱԿԵՑԻ, կ՛ընտրուի 1633 Յունուար 13, կը վախճանի 1655 Մարտ 25։

 

103. ՅԱԿՈԲ Դ. ՋՈՒՂԱՅԵՑԻ, կ՛ընտրուի 1655 Ապրիլ 8։ Եղիազար Ա. Այնթապցի հակաթոռ 1663։ Յակոբ կը վախճանի 1680 Օգոստոս 1։ Աթոռը պարապ իբր երկու տարի։

 

104. ԵՂԻԱԶԱՐ Ա. ԱՅՆԹԱՊՑԻ, կ՛ընտրուի 1681, Էջմիածին կը հասնի 1682 Օգոստոս 22, կը վախճանի 1691 Օգոստոս 7։

 

105. ՆԱՀԱՊԵՏ Ա. ԵԴԵՍԱՑԻ, կ՛ընտրուի 1691 Օգոստոս 10։ Ստեփանոս Ջուղայեցի հակաթոռ 1695, կը մերժուի 1696։ Նահապետ կը վախճանի 1705 Յունիս 13։ Աթոռը պարապ մէկ տարի։

 

106. ԱՂԵՔՍԱՆԴՐ Գ. ՋՈՒՂԱՅԵՑԻ, կ՛ընտրուի 1706, կը վախճանի 1714 Նոյեմբեր 22։

 

107. ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ Ա. ՀԱՄԱԴԱՆՑԻ, կ՛ընտրուի 1715 Մայիս 7, կը վախճանի 1725 Հոկտեմբեր 10։

 

108. ԿԱՐԱՊԵՏ Բ. ՈՒԼՆԵՑԻ, կ՛ընտրուի և կ՛օծուի Կոստանդնուպոլիս 1926 Փետրուար 27, Էջմիածին կը հասնի 1728, կը վախճանի 1729 Հոկտեմբեր 9։

 

109. ԱԲՐԱՀԱՄ Բ. ԽՕՇԱԲԵՑԻ, կ՛ընտրուի 1730, կը վախճանի 1734 Նոյեմբեր 11։

 

110. ԱԲՐԱՀԱՄ Գ. ԿՐԵՏԱՑԻ, կ՛ընտրուի 1734 Նոյեմբեր 25, կը վախճանի 1737 Ապրիլ 18։

 

111. ՂԱԶԱՐ Ա. ՋԱՀԿԵՑԻ, կ՛ընտրուի 1736, կ՛օծուի 1738։ Յովհաննէս Ագուլեցի հակաթոռ 1749։ Պետրոս Բ. Քիւթուր աթոռակից 1738, կը դադարի 1749։ Ղազար կը վախճանի 1751։

 

112. ՄԻՆԱՍ Ա. ԱԿՆԵՑԻ, կ՛ընտրուի 1751 Սեպտեմբեր 15, կը վախճանի 1753 Մայիս 12։

 

113. ԱՂԵՔՍԱՆԴՐ Բ. ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵՑԻ, ազգանուն Քարաքաշեան, կ՛ընտրուի 1753, կ՛օծուի 1754 Մարտ 6, կը վախճանի 1755։ Սահակ Ե. Կեղեցի, մականուն Ահագին, կ՛ընտրուի 1755, օծում չընդունելուն ցուցակին չ՛անցնիր, կը վախճանի 1760։

 

114. ՅԱԿՈԲ Ե. ՇԱՄԱԽԵՑԻ, որ կը տեղակալէր, կ՛ընտրուի 1759 Նոյեմբեր 24, կը վախճանի 1763։

 

115. ՍԻՄԷՈՆ Ա. ԵՐԵՒԱՆՑԻ, կ՛ընտրուի 1763, կը վախճանի 1780 Յուլիս 26։

 

116. ՂՈՒԿԱՍ Ա. ԿԱՐՆԵՑԻ, կ՛ընտրուի 1780 Օգոստոս 2, կը վախճանի 1799 Դեկտեմբեր 28։ Յովսէփ Արղութեան կ՛ընտրուի 1800, կը վախճանի օծում չստացած 1801։

 

117. ԴԱՒԻԹ Ե. ԷՆԷԳԷԹՑԻ, ազգանուն Ղօրղանեան, կը յաջորդէ 1801 Ապրիլ 28, կը մերժուի 1807 Մայիս։

 

118. ԴԱՆԻԷԼ Ա. ՍՈՒՐՄԱՌԵՑԻ, որ ընտրուած էր 1801, պաշտօնի կ՛անցնի 1807 Մայիս 14, կը վախճանի 1808 Հոկտեմբեր 9։

 

119. ԵՓՐԵՄ Ա. ՁՈՐԱԳԵՂՑԻ, կ՛ընտրուի 1809 Յունուար, կը հրաժարի 1831 Մարտ 6։

 

120. ՅՈՎՀԱՆՆԷՍ Բ. ԿԱՐԲԵՑԻ, կ՛ընտրուի 1831 Մարտ 31, կ՛օծուի Նոյեմբեր 8, կը վախճանի 1842 Մարտ 26։ Նոր ընտրութիւնները տարի մը յապաղելու սովորութիւնը կը սկսի։

 

121. ՆԵՐՍԷՍ Ա. ԱՇՏԱՐԱԿԵՑԻ, կ՛ընտրուի 1843 Մայիս 18, կ՛օծուի 1846 Յունիս 9, կը վախճանի 1857 Փետուար 13։

 

122. ՄԱՏԹԷՈՍ Ա. ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵՑԻ, ազգանուն Չուհաճեան, կ՛ընտրուի 1858 Մայիս 18, կ՛օծուի Օգոստոս 15, կը վախճանի 1865 Օգոստոս 22։

 

123. ԳԷՈՐԳ Դ. ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵՑԻ, ազգանուն Քէրէստեճեան, կ՛ընտրուի 1866 Սեպտեմբեր 17, կ՛օծուի 1867 Մայիս 21, կը վախճանի 1882 Դեկտեմբեր 6։ Ներսէս Վարժապետեան կ՛ընտրուի 1884 Մայիս 9, կը հրաժարի և կը վախճանի Հոկտեմբեր 26։

 

124. ՄԱԿԱՐ Ա. ԹԵՂՈՒՏՑԻ, ազգանուն Տէր-Պետրոսեան, կ՛ընտրուի 1885 Ապրիլ 21, կ՛օծուի Նոյեմբեր 10, կը վախճանի 1891 Ապրիլ 16։

 

125. ՄԿՐՏԻՉ Ա. ՎԱՆԵՑԻ, ազգանուն Խրիմեան, կ՛ընտրուի 1862 Մայիս 5, կ՛օծուի 1893 Սեպտեմբեր 26, կը վախճանի 1907 Հոկտեմբեր 29։

 

126. ՄԱՏԹԷՈՍ Բ. ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵՑԻ, ազգանուն Իլմիրլեան, կ՛ընտրուի 1908 Նոյեմբեր 1, կ՛օծուի 1909 Սեպտեմբեր 13, կը վախճանի 1910 Դեկտեմբեր  11։

 

127. ԳԷՈՐԳ Ե. ՏՓԽԻՍԵՑԻ, ազգանուն Սուրե՛եան, կ՛ընտրուի 1911 Դեկտեմբեր 13, կ՛օծուի 1912 Յուլիս 1(1)։ (ՅԱՒԵԼՈՒԱԾ Ա., ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐՈՒ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹԻՒՆԸ, (Հին Տոմարով)

 

128. ԽՈՐԵՆ Ա ՄՈՒՐԱԴԲԵԿՅԱՆՑ 1932-1938

 

129. ԳԵՎՈՐԳ Զ ՉՈՐԵՔՉՅԱՆ 1945-1954

 

130. ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՉՅԱՆ 1955-1994

 

131. ԳԱՐԵԳԻՆ Ա ՍԱՐԳԻՍՅԱՆ 1995-1999

 

132. ԳԱՐԵԳԻՆ Բ ՆԵՐՍԻՍՅԱՆ 1999։
Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թեգեր: ,

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment