ԲԱԲԿԵՆՑ (Մնացականյան) Գաբրիել Դոլուխանի (1860, Դավալու (ք. Արարատ) – 24.11. 1917, Երևան), հայ գյուղագիր, հրապարակախոս։ Սովորել է Երևանի պրոգիմնազիայում, ավարտել Թիֆլիսի ռեալական դպրոցը, ապա Օդեսայի համալսարանը։ Ուսանողական տարիներին տարվել է նարոդնիկական գաղափարներով։ Մամուլում հանդես է եկել Բաբկենց և Գաբրիել-Մաճկալ ստորագրություններով։ Հրատարակած պատմվածքներում՝ «Արձագանք»–ում և «Մուրճ»-ում, պաշտպանել է իրավազուրկ գյուղացու դատը («Մի պատկեր հայկական կյանքից», 1883, «Անանուն վեպ», 1884, «Գեղը կանգնի-գերան կկոտրի», 1894)։ Հայ գյուղացիության տառապանքն արտացոլող ռեալիստական գործերից է «Նորեկ» (1896) վեպը։ Հրապարակախոսության ասպարեզում Բաբկենին մտահոգող հարցը ջրասակավությունն էր ու հողի պակասը։ Որպես հարցի լուծում առաջարկել է գյուղացիներին զինել գյուղատնտեսական գիտելիքներով («Գյուղատնտեսական վարժարանները և նոցա կարևորությունը Անդրկովկասի համար», 1884)։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թեգեր: ,

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment