ԲԱԴԱԼՅԱՆ Լևոն Հովհաննեսի (ծն. 26. 6. 1929, Երևան), հայ սովետական բժիշկ, նյարդախտաբան: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1965): ՍՄԿԿ անդամ 1958-ից: Ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը (1953): 1963-ից ղեկավարում էր Մոսկվայի II բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետի նյարդային հիվանդությունների ամբիոնը և բժշկական գենետիկայի լաբորատորիան: Բադալյանը 1964-ից Մոսկվայի գլխավոր նյարդախտաբանն էր, համառուսաստանյան բժշկական գենետիկայի և ժառանգական հիվանդությունների լեմային հանձնաժոդովի նախագահը (1967-ից), ՍՍՀՄ նյարդախտաբան և հոգեբույժների ընկերության փոխնախագահը (1971-ից): Գիտական ուսումնասիրությունները հիմնականում նվիրված են կլինիկական գենետիկայի և նյարդային համակարգի ժառանգական հիվանդություններին:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թեգեր: , , ,

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment