Թաղային համայնքները `

Աջափնյակ,
Ավան,
Արաբկիր,
Դավթաշեն,
Էրեբունի,
Կենտրոն,
Մալաթիա-Սեբաստիա,
Նոր Նորք,
Նորք-Մարաշ,
Նուբարաշեն,
Շենգավիթ,
Քանաքեռ-Զեյթուն

Մայրաքաղաք Երևանը գտնվում է Արարատյան դաշտավայրի
հյուսիս-արևելյան մասում: Սահմանակից է ՀՀ Արագածոտնի,
Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերին:

Տարածքը 227 քառ. կմ
ՀՀ տարածքում քաղաքի տարածքի տեսակարար կշիռը 0.8%
Գյուղատնտեսական նշանակության հողեր 4255 հա
այդ թվում` վարելահողեր 1509 հա
Թաղային համայնքներ 12
Բնակչության թվաքանակը 2009թ. հունվարի 1-ի դրությամբ 1111.3 հազ. մարդ
ՀՀ բնակչության ընդհանուր թվաքանակում բնակչության թվաքանակի տեսակարար կշիռը, 2008թ. 34.3%

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է: Այն խոշորագույնն է ոչ միայն Հայաստանի Հանրապետության ներկայիս 48 քաղաքների, այլև պատմական Հայաստանի մայրաքաղաքների շարքում: Երևանը Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրն է: Մայրաքաղաքում են գտնվում ՀՀ Ազգային ժողովն ու ՀՀ կառավարությունը, ՀՀ բոլոր նախարարություններն ու հիմնական գերատեսչությունները, հասարակական և այլ կազմակերպությունների, տարբեր միությունների, հիմնադրամների, հանձնաժողովների, դատաիրավական մարմինների, դրամատների ու բորսաների ճնշող մեծամասնությունը, զանգվածային լրատվամիջոցների մեծ մասը և այլն: Մայրաքաղաքում են գործում Հայաստանի Հանրապետությունում միջազգային (միջկառավարական, միջպետական) և այլ կազմակերպությունների ներկայացուցչությունների գրասենյակները: Երևանը հանրապետության ամենախոշոր տնտեսական կենտրոնն է: Բազմաճյուղ արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է: 2008թ. մայրաքաղաքի տնտեսության հիմնական ճյուղերի տեսակարար կշիռները հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են.

  • արդյունաբերություն` 49.0%,
  • գյուղատնտեսություն` 1.1%,
  • շինարարություն` 87.6%,
  • մանրածախ առևտուր` 84.5%,
  • ծառայություններ` 90.9%:

Երևանի արդյունաբերության հիմնական ճյուղերն են սննդամթերքի, ներառյալ խմիչքները, արտադրությունը, քիմիական և մետաղագործական արդյունաբերությունը: Գյուղատնտեսությունը հիմնականում մասնագիտացած է անասնաբուծությունում և բուսաբուծությունում: Բեռնաուղևորափոխադրումներն իրականացվում են ավտոմոբիլային տրանսպորտով և էլեկտրատրանսպորտով (քաղաքում գործում է երկաթուղային կայարան և օդանավակայան, որոնք ապահովում են կապն արտաքին աշխարհի հետ):

Նյութն ամբողջությամբ

Երևանի քարտեզը PDF տարբերակով

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թեգեր: , ,

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment