ԲԱԳՐԱՏՈՒՆԻ Հայկազուն (H. de Bagradite, 1890, Կ. Պոլիս – 20.12.1960, Փարիզ), ֆրանսիական թատրոնի և կինոյի հայազգի դերասան և ռեժիսոր: Սովորել է Վենետիկի Մխիթարյանների մոտ, Փարիզի կոնսերվատորիայի դրամատիկական բաժնում և Սորբոնի համալսարանում։ Բեմ է բարձրացել 1907-ին Վենետիկում, էսքիլեսի մի ոդբերգության մեջ։ 1910-ին փոխադրվել է Փարիզ, դարձել ֆրանսիական թատրոնի դերասան, խաղացել է Սառա Բեռնարի, Մունե-Սյուլլիի, Պոլ Մունեի խմբերում և «Կոմեդի ֆրանսեզ»-ում։ Նկարահանվել է ֆրանսիական համր և հնչուն ֆիլմերում” Հուդա («Հիսուս Քրիստոս»), կրկեսի երգիչ և ձեռնածու («Սևիլիայի կախարդանքը») և այլն։ Մեծ հաջողության է հասել Աբդուլ Համիդի դերակատարությամբ («Երկու չալմա»)։ Բագրատունին կապված է եղել փարիզահայ կյանքին՝ հայերեն և ֆրանսերեն առոգանությամբ դասեր է տվել Մխիթարյանների Մուրատյան վարժարանում (Սևր), որի «Մկրտիչ Պեշիկթաշլյան» թատերասրահում բեմադրել է Մ. Վ. Նոուրիճանի «Թեոդոր Սալհունի» ողբերգությունը (1930), իր հավելումներով վերաբեմադրել Փարիզի «՛Հայ դրամատիկ»-ում (1946), ժ. Ռիփշեի «Ծովահենը» (1935, իր թարգմանությամբ)՝ կատարելով ծեր նավաստու դերը։ 1940-ական թթ. կեսերին ակտիվ մասնակցություն է ունեցել և նպաստել Փարիզի հայ թատրոնի աշխատանքներին թե իբրև դերասան և թե իբրև ոեժիսոր։ Գրել է բանաստեղծություններ, որոնք տպագրվել են «Կավռոշ» (Փարիզի) և այլ պարբերականներում:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թեգեր: , , ,

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment