ԲԱԳՐԱՏՈՒՆԻ Մուշեղ Արսենի (Փալանդուզ Մկո, 2.11.1870, գ. Կարբի (Արագածոտնի մարզ), հայ սովետական երգիծաբան, լրագրող, հասարակական գործիչ։ Սովորել է ծննդավայրի ծխական, ապա՝ Շամախու դպրոցներում։ 1893-1905-ին եղել է հնչակյան կուսակցության անդամ. 1905-ից անցել է բոլշևիկյան կուսակցության շարքերը։ 1906-10-ին ընտրվել է կուսակցության Երևանի կոմիտեի անդամ, աշխատակցել բոլշևիկյան «Կայծ», «Նոր խոսք», «Օրեր» թերթերին։ Երևանում լույս է ընծայել «Կռան» (1911 -1912) և «Նոր մամուլ» (1913-14) աոաջադիմական թերթերը։ 1916–20-ին աշխատակցել է «Պայքար», «Խոսք», «Պահակ» և այլ պարբերականների։ Իր հոդվածներում մերկացրել է դաշնակցության գործունեությունը։ 1920-ին, Մայիսյան աբստամբության ճնշումից հետո, աքսորվել է Գյառնի, ուր և դիմավորել է սովետական իշխանության հադթանակը, դարձել տեղի Հեղկոմի առաջին նախագահը։ «Կրոնի թույնը» (1930) երգիծական պատմվածքների ժողովածուի հեղինակն է: Նրա «Շոռշոռաքարափ» (1914) պատմվածքի հիման վրա «Հայֆիլմ»-ը նկարահանել է «Շոր և Շորշոր»–ը (1926)։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թեգեր: , ,

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment