Մարզկենտրոնը` ք. Աշտարակ

Տարածաշրջանները`
Աշտարակ,
Ապարան,
Արագած,
Թալին
Քաղաքները`
Աշտարակ,
Ապարան,
Թալին

ՀՀ Արագածոտնի մարզը գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի` Արագածի միջև ընկած տարածքում: Մարզն արևմուտքից պետական սահմանով սահմանակից է Թուրքիային, հյուսիսում սահմանակից է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերին, արևելքից` ՀՀ Կոտայքի մարզին, հարավ-արևելքից` մայրաքաղաքին և հարավից` ՀՀ Արմավիրի մարզին:

ՀՀ Արագածոտնի մարզի տարածքով են անցնում հանրապետական նշանակություն ունեցող 3 ավտո-խճուղիները`Երևան – Աշտարակ – Թալին – Գյումրի, Երևան – Աշտարակ – Սպիտակ և Երևան – Արմավիր – Քարակերտ – Գյումրի:
Մարզի տարածքը հատում է նաև ՀՀ գլխավոր երկաթուղին (միայն ծայր արևմտյան հատվածով և մարզի տնտեսական զարգացման վրա էական
ազդեցություն չի թողնում): Մարզում են գտնվում Բյուրականի նշանավոր
աստղադիտարանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի, ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները:
2008թ.-ին մարզի տնտեսության հիմնական ճյուղերի տեսակարար կշիռները հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են.

  •  արդյունաբերություն` 1.8 %,
  •  գյուղատնտեսություն` 7.6 %,
  •  շինարարություն` 0.8 %,
  •  մանրածախ առևտուր` 0.6 %,
  •  ծառայություններ` 0.4 %:

Մարզի տնտեսության հիմքը արդյունաբերությունը և գուղատնտեսությունն են: Արդյունաբերությունը մասնագիտացած է սննդամթերքի և ըմպելիքի, թանկարժեք իրերի արտադրության ու շինանյութերի հանքավայրերի շահագործման ուղղություններում: Մարզի աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները նպաստավոր են ինչպես բուսաբուծության (հացահատիկ, կարտոֆիլ, բազմամյա տնկարկներ, կերային մշակաբույսեր), այնպես էլ անասնաբուծության զարգացման համար: Գյուղատնտեսությունը հիմնականում մասնագիտացած է բուսաբուծության (մասնավորապես հացահատիկային մշակաբույսերի արտադրություն) և անասնաբուծության մեջ: Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային տրանսպորտով: Մարզկենտրոն Աշտարակ քաղաքը (2008թ. տարեվերջին` 20.8 հազ. բնակիչ) գտնվում է Քասախ գետի ափին, Երևանից 19 կմ հյուսիս-արևմուտք: Քաղաքը հանդիսանում է Երևան-Գյումրի, Երևան–Սպիտակ ճանապարհների հանգույցը: Քաղաքը զարգացել է որպես Երևան քաղաքի արբանյակ քաղաք: Այն մարզի վարչաքաղաքական, տնտեսական, գիտական ու կրթամշակութային կենտրոնն է: Աշտարակ քաղաքի տնտեսության առաջատար ճյուղը սննդամթերքի և ըմպելիքի արտադրությունն է: Ապարան քաղաքը (2008թ. տարեվերջին` 6.6 հազ. բնակիչ) մարզում մեծությամբ և նշանակությամբ երկրորդ քաղաքն է: Գտնվում է Քասախ գետի ափին (Երևանից 60 կմ հեռավորությամբ): Ապարան քաղաքի տնտեսության առաջատար ճյուղը սննդամթերքի արտադրությունն է:
Թալին քաղաքը (2008թ. տարեվերջին` 5.6 հազ. բնակիչ) գտնվում է Արագած լեռան հարավ-արևմտյան լանջին (Երևանից 65 կմ եռավորությամբ): Քաղաքի տնտեսության հիմքը թանկարժեք իրերի
արտադրությունն է:

Տարածքը 2753 քառ. կմ
ՀՀ տարածքում մարզի տարածքի տեսակարար կշիռը 9,3%
Քաղաքային համայնքներ 3
Գյուղական համայնքներ 111
Քաղաքներ 3
Գյուղեր 117
Բնակչության թվաքանակը 2009թ. հունվարի 1-ի դրությամբ 141.0 հազ. մարդ
այդ թվում`
քաղաքային 33.0 հազ. մարդ
գյուղական 108.0 հազ. մարդ
ՀՀ բնակչության ընդհանուր թվաքանակում բնակչության թվաքանակի տեսակարար կշիռը, 2008թ. 4.4%
Քաղաքային բնակչության թվաքանակի տեսակարար կշիռը 23.4%
Գյուղատնտեսական նշանակության հողեր 217921 հա
այդ թվում` վարելահողեր 54157 հա

Նյութն ամբողջությամբ

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թեգեր: ,

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment