1921թ. հուլիսի 5-ին Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին ապօրինի բռնակցվելուց ի վեր, արցախահայությունը շուրջ 70 տարի անընդհատ բողոքել է դրա դեմ և պահանջել միավորվել մայր հայր ենիքի հետ: Սակայն Մոսկվայի և Բաքվի իշխանությունները մերժել են այդ արդարացի պահանջը: Ավելին, Ադրբեջանը կանխամտածված խոչընդոտել է Լեռնային Ղարաբաղի տնտեսական, գիտամշակութային զարգացմանը, արգելակել կապը մայր հայրենիքի հետ և աստիճանաբար արտամղելով տեղի հայ բնակչությանը` արհեստականորեն ավելացրել է ադրբեջանցիների քանակը: 1980-ական թվականներին ստեղծվել էր այնպիսի վիճակ, որ արցախահայությունը կամ պետք է զանգվածաբար լքեր իր հայրենիքը և արժանանար Նախիջևանի հայության ճակատագրին, կամ պետք է պայքարի ելներ իր բնօրրանը, իր մարդկային, ազգային արժանապատվությունը պաշտպանելու համար: Գորբաչովյան ՙվերակառուցումը ՚ նպաստեց արցախահայության բացահայտ պայքարի ծավալմանը, և ադրբեջանական բռնատիրությունից նրա ազատագրումը դարձավ օրակարգի հարց:

Արցախյան ազատագրական պայքարի սկզբնավորման, շարժման ակունքների բազմակողմանի քննության ու հաղթական նվաճումների առաջին փուլի գիտական հետազոտումը հայ պատմագիտության կարևոր խնդիրներից է: Այն ունի արդիական և քաղաքական կարևոր նշանակություն:

Արցախահայության հերոսական պայքարի օբյեկտիվ և սուբյեկտիվ նախադրյալների,  ՙվերակառուցումից՚ դեպի անկախություն տանող ծանր և դժվարին ուղու և այդ նպատակի շուրջ հայ ժողովրդի համազգային միավորման և վերջապես Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի առաջին փուլում տարած փայլուն հաղթանակների շատ հարցեր դեռևս չեն արժանացել հետազոտողների ուշադրությանը: Եղած գրականությունն ավելի շուտ հանրամատչելի է և հուշագրական բնույթ ունի: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո աշխարհաքաղաքական քարտեզի վրա տասնյակ նոր պրոբլեմներ առաջացան, որոնք բազում նոր խնդիրներ առաջադրեցին: Ուստի, անհրաժեշտ է նորովի գնահատել այդ ամենը և վերագնահատել շատ դրույթներ, որոնք հրապարակ են նետվել դեպքերի թարմ հետքերով կամ հորինվել ադրբեջանական գրչակների կողմից: Սույն մենագրությունը Արցախի ազատագրական պայքարի սկզբնավորման և առաջին փուլի բազմակողմանի քննարկման և ընդհանր ացման առաջին փորձն է: Այն զգալի նշանակություն ունի նաև նորանկախ Հայաստանի պետականության հաստատման և կառուցման գործընթացն ըմբռնելու գործում:

Ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված են բազմաթիվ աշխատություններ, ուսումնասիրություններ, հոդվածներ, գրքեր, հուշագրություններ, ժամանակագրական, վիճակագրական ու փաստագրական ժողովածուներ, օրագրություններ, կինովավերագրեր, գիրք-հուշամատյաններ, տարեգրություններ և այլն: Մենագրության աղբյուրագիտական հիմքը կազմում են ՀՀ հասարակական-քաղաքական կազմակերպությունների փաստաթղթերի կենտրոնական պետական/ՀՀ ՀՔԿՓԿՊԱ/, ինչպես և ՀՀ պատմության կենտրոնական պետական /ՀՀ ՊԿՊԱ/ արխիվներում պահվող փաստաթղթերը, Հայկոմկուսի կենտկոմի, շրջկոմների բյուրոների և պլենումների որոշումները, Երևանում և հանրապետության այլ բնակավայրերում տեղի ունեցած հանրահավաքներում ելույթների սղագրությունները, ԽՍՀՄ և Ադրբեջանի բարձրագուն իշխանությունների Արցախի հայ

բնակչության ու հասարակական-քաղաքական կազմակերպությունների ուղարկած նամակները, խնդրագրերը, հեռագրերը, Ադրբեջանից, Մոսկվայից և երկրի այլ վայրերից ստացված` շարժման հետ առնչվող նյութերը, որոնց զգալի մասը շրջանառության մեջ է դրվում առաջին անգամ: Օգտագործել ենք նաև ինչպես մեր, այնպես էլ այլոց անձնական արխիվներում պահվող այլ նյութեր: Լայնորեն օգտագործվել են նաև ուսումնասիրվող խնդրի վերաբերյալ մամուլում տեղ գտած բազմաթիվ հրապարակումներ: Վերլուծություններ և համեմատություններ կատարելու, արծարծվող հարցերն ու խնդիրներն ավելի հստակեցնելու և անհրաժեշտ եզրակացություններ անելու գործում կարևոր դեր են խաղացել մի շարք վիճակագրական ժողովածուներ: Շարժման հենց սկզբից Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հրատարակվել են փաստաթղթերի և վավերագրերի ժողովածուներ, որոնցում շոշափված են արցախյան հիմնախնդրին առնչվող բազմաթիվ հարցեր: Հապշտապ կազմված այդ ժողովածուները, չնայած ժամանակին էական դեր են խաղացել Արցախ Ղարաբաղի հիմնախնդիրը ճիշտ հասկանալու գործում, սակայն զերծ չեն մի շարք թերություններից: Օրինակ` այդ ժողովածուներից դուրս են մնացել Արցախի հիմախնդրին վերաբերող բազմաթիվ փաստաթղթեր` սկսած 1920-ական թվականներից մինչև 1980-ական թվականները: Կարևոր են արցախցիների կողմից վերադաս իշխանություններին ուղարկված բազմաթիվ նամակ-բողոքներն ու պահանջները, որոնց մի մասը ժամանակին հրապարակվել է արտասահմանյան մամուլում: Արցախյան պայքարի առաջին տարում`1988թ., ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիան ակադեմիկոս Գ.Գալոյանի և Կ.Խուդավերդյանի խմբագրությամբ հրատարակեց ՙԼեռն ային Ղարաբաղ՚ պատմական տեղեկանքը,2 որտեղ հավաստի սկզբնաղբյուրների և վավերագրերի հիման վրա տրված է Արցախի համառոտ պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օր երը: Դրանում հիմնավորված է արցախյան հիմնախնդիրն ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա լուծելու անհրաժեշտությունը: Այդ տեղեկագիրը կարևոր դեր խաղաց մանավանդ արցախյան գոյապայքարի սկզբում, երբ առաջ քաշված հիմնախնդրի արդարացի լուծումը հանգեցվում էր Արցախ -Ղարաբաղը Խորհրդային Հայաստանի հետ վերամիավորվելուն: Գիրքն արժեքավոր է նաև նրանով, որ այն Արցախի օրինակով խորհրդային կայսրության իշխանություններին հուշում էր երկրում առկա ազգային հարցի արդարացի լուծման հրատապությունը: Աղբյուրագիտական առանձնակի նշանակություն ունի Վահան Հարությունյանի կազմած ժամանակագրական ստվարածավալ ժողով ածուն,3 որում ընդգրկված են 1988-1997թթ. Արցախի հիմնախնդրի վերաբերյալ մամուլում հրապարակված բազմաթիվ նյութերն ու մեկնաբանությունները:

Նյութն ամբողջությամբ

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թեգեր: , ,

One comment

 1 

hetaqrqir nyut e shat

Հուլիս 2nd, 2012 at 10:46

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment