ԵՐԵՎԱՆ-2008
ՆԱԽԱԲԱՆ

Սույն բառարանը ընդգրկում է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ինչպես ներկայումս, այնպես էլ անցյալում գործածված անունները, որոնք ներկայացված են այբբենական կարգով: Յուրաքանչյուր անուն-գլխաբառից հետո տրվում է նրա սահմանումը և դիրքը, համառոտ բնութագիրը և պատմական ակնարկը: Բառարանն ընդգկում է շուրջ 1690 բառ: Բառարանի հիմնական սկզբնաղբյուրներն են հանդիսացել նախախորհրդային, խորհրդային և անկախության տարիներին հրատարակված տարբեր մասշտաբի քարտեզները, լիազոր մարմինների կողմից պարբերաբար լույս տեսնող վարչա-տարածքային բաժանման տեղեկագրքերն ու պաշտոնական այլ նյութեր:
Բառարանում անուն-գլխաբառերը տրված են գլխատառերով, նրանց վերաբերյալ տեղեկությունները` սովորական տառերով: Համառոտ բնութագրից և պատմական ակնարկից հետո, փակագծերի մեջ, նշվում են անցյալում գործածված անունը (կամ անունները): Օրինակ`
ԳՈՐԱՅՔ- գյուղ Սյունիքի մարզում, ………. (Վասակակերտ, Բագրատավան, Ակունք):
Հին անվանումները, իրենց տեղում, նույնպես տրվում են գլխատառերով և հղվում ներկայիս անվանմանը, որը շարված է շղատառերով: Օրինակ` ԼԵՆԻՆԱԿԱՆ-քաղաք Շիրակի մարզում, տե՛ս Գյումրի:
Երկու կամ մի քանի նույնանուն բնակավայրերի առկայության դեպքում, նախ տրվում է քաղաքային բնակավայրերի, ապա գյուղական, իսկ նրանց մեջ հաջորդականությունը սահմանվում է ըստ մարզերի այբբենական կարգի:
Օրինակ`
ԱԳԱՐԱԿ-քաղաք Սյունիքի մարզում, ………….
ԱԳԱՐԱԿ-գյուղ Լոռու մարզում,…………………..
ԱԳԱՐԱԿ-գյուղ Սյունիքի մարզում,………………
Նույն մարզում երկու կամ մի քանի նույնանուն բնակավայրերի առկայության դեպքում նրանց մեջ հաջորդականությունը սահմանվում է ըստ տարածաշրջանների այբբենական կարգի: Օրինակ`
ԱԳԱՐԱԿ-գյուղ Արագածոտնի մարզում, Աշտարակի տարածաշրջանում, …..
ԱԳԱՐԱԿ-գյուղ Արագածոտնի մարզում, Թալինի տարածաշրջանում,………..
Բնակավայրերի բնակչության թվի 1831, 1873, 1886, 1897, 1908, 1914, 1916, 1919, 1922, 1926 և 1931 թվականների տվյալների համար հիմնական աղբյուր է հանդիսացել Զ. Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչու-թյունը” գիրքը, որը հրատարակվել է 1932թ.: Հետագա տարիների համար օգտագործվել են 1939, 1959, 1970 և 1989 թվականների Համամիութենական մարդահամարների, ինչպես նաև 2001թ. Հայաստանի Հանրապետության մարդահամարի, “Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանապարհային քարտեզ”-ը և այլ պաշտոնական տեղեկագրերի նյութերը:
Բառարանն օգտակար կլինի տարբեր մասնագիտության գիտաշխատող-ների, պետական և տեղական իշխանությունների, դասախոսների, ուսուցիչ-ների, ուսանողների և ընթերցող լայն շրջանների համար:

Բ Ա Ռ Ա Ր Ա Ն ՈՒ Մ
ԳՈՐԾԱԾՎՈՂ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐԸ

ք.- քաղաք
քտա.-քաղաքատիպ ավան
գ.-գյուղ
հս.-հյուսիս
հվ.- հարավ
արմ.-արևմուտք
արլ.-արևելք
կմ-կիլոմետր
մ-մետր
թ.-թվական
թթ.-թվականներ
դ.-դար
դդ.-դարեր
մջնդ.-միջնադար
մ.թ.ա.-մեր թվարկությունից առաջ
հզմ.-հազարամյակ
ՀԷԿ-հիդրոէլեկտրակայան
ՋԷԿ-ջերմաէլեկտրակայան
ՀԱԷԿ-հայկական ատոմային
էլեկտրակայան

Նյութն ամբողջությամբ

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թեգեր: ,

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment