ՆԱԽԱԲԱՆ

Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների ներկա տեղեկատու-բառարանն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության տարածքում եղած լեռների, նրանց գագաթների, առանձին լեռնազանգվածների, լեռնանցքների, բարձրավանդակների, սարահարթերի, կարևորագույն հանդերի և դաշտերի, լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների, ջրվեժների, աղբյուրների և այլ օբյեկտների ՀՀ կառավարության կողմից հաստատված անվանումները, որոնք ներկայացված են այբբենական կարգով: Յուրաքանչյուր անվանում-գլխաբառից հետո տրվում է նրա սահմանումը, դիրքը և համառոտ բնութագիրը: Տեղեկատու-բառարանն ընդգրկում է ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների շուրջ 2775 անվանում: Տեղեկատու-բառարանի գլխավոր և հիմնական սկզբնաղբյուրներ են հանդիսացել նախկինում հրատարակված 1:25000 մասշտաբի քարտեզները, ՀԽՍՀ ջրօդերևութաբանական ծառայության կողմից հրատարակված ջրաբանական տարեգրքերը, Հ. Ս. Ստեփանյանի կազմած “Հայկական ՍՍՌ աշխարհագրական անուններ” (Երևան, 1951թ.) ժողովածուն, “Հայկական սովետական հանրագիտարան”-ը (13 հատոր, Երևան 1974-87թթ.), “Հայկական համառոտ հանրագիտարան”-ը (4 հատոր, Երևան 1990-2003թթ.), Ա. Ա. Ասլանյանի և Հ.Ղ. Գրգեարյանի “Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան”-ը (Երևան, 1981թ.), դաշտային ուսումնասիրություններ և բազմաթիվ այլ նյութեր: Մեծ դժվարություն է ներկայացրել օտարահունչ և ձևափոխված անվանումների հայացման խնդիրը, որի լուծման համար ՀՀ կառավարության կողմից 01 հունիսի 2005թ. N 697-Ա որոշմամբ ստեղծվեց աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման մասնագիտական հանձնաժողովը: Հանձնաժողովի եզրակացությանհիման վրա ՀՀ կառավարությունը իր որոշումներով հաստատել է աշխարհագրական օբյեկտների անվանումները:
Տեղեկատու-բառարանում անվանում-գլխաբառերը տրված են գլխատառերով, նրանց վերաբերյալ տեղեկությունները` սովորական տառատեսակով, որից հետո, անհրաժեշտության դեպքում տրվում են անցյալում գործածված անվանումը (անվանումները): Օրինակ`
ԳԼՈւԽ ՁԱԳԵՁՈՐԻ – լեռ (2865 մ) Սյունիքի մարզում,… (Ձագեձոր, Զանգեզուր):
ԵՐՆՋԱԿ – լեռնագագաթ (3368 մ) ՀՀ Սյունիքի մարզի և Նախիջևանի սահմանագլխին………. (Երկաթասար): Հին անվանումները իրենց տեղում, նույնպես տրվում են գլխատառերով և հղվում
ներկայիս անվանմանը, որը շարված է շղատառով: Օրինակ`
ՁՈՐԱԳԵՏ – գետ, տե՛ս Դեբեդ:
ՂՈւԿԱՍՅԱՆԻ ԼԵՌՆԵՐ – լեռներ, տե՛ս Եղնախաղի լեռներ:
Երկու կամ մի քանի նույնանուն տեղանունների առկայության դեպքում, հաջորդականությունը սահմանվում է ըստ մարզերի այբբենական կարգի: Օրինակ`
ՍԵՎՔԱՐ – լեռնագագաթ (1740 մ) Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանագլխին…………
ՍԵՎՔԱՐ – գետ Սյունիքի մարզում …………………………………
ՍԵՎՔԱՐ – լեռնագագաթ (1046 մ) Տավուշի մարզում, …………..
ՍԵՎՔԱՐ – գետ Տավուշի մարզում………………………………….
Տեղեկատու-բառարանն օգտակար կլինի տարբեր մասնագիտության գիտաշխատողների, պետական և տեղական իշխանությունների, դասախոսների, ուսուցիչների և ընթերցող լայն շրջանների համար:

ՏԵՂԵԿԱՏՈւ-ԲԱՌԱՐԱՆՈւՄ
ԳՈՐԾԱԾՎՈՂ ԿՐՃԱՏՈւՄՆԵՐԸ

արլ.- արևելք
արմ.- արևմուտք
հս.- հյուսիս
հվ.- հարավ
կմ – կիլոմետր
մ – մետր
հա – հեկտար
մլն – միլիոն
հզ. – հազար
ՀԷԿ – հիդոէլեկտրակայան

Նյութն ամբողջությամբ

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment