900գր. ալյուր, 100գր. կարագ, 1 ձու, 300 գր. շաքարավազ, 30 գր. խմորիչ, 10 գր. աղ, 200 գր. ջուր, 1 ձվի դեղնուց, 15 գր. խաշխաշ:
Խմորը լուծել գոլ ջրում, ավելացնել աղ, հալած յուղ, ձու, շաքարավազ և լավ խառնել: Սեղանին լցրած բլրաձև ալյուրի մեջ փոս անել, լցնել պատրաստած խառնուրդը և հունցել 15-20 րոպե: Խմորը թողնել 1 ժամ, որ բարձրանա: Պատրաստի խմորը բաժանել 200 գրամանոց կտորների: Մեծ կտորներին կլոր բլիթի ձև տալ, դնել յուղած սաճի մեջ, երեսին ձվի դեղնուց քսել և պատառաքաղով ցանցաձև գծեր անել: Խմորի փոքր կտորներից ձևավորել երկար ձողիկներ, երկտակել, պարանի նման ոլորել, կպցնել բլիթի շուրջը, վրան դեղնուց քսել, խաշխաշ ցանել և թխել ջեռոցում 20 րոպե:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.