ԱԲՈՒՍԱՀԼ (Աբուսահլ Հայ, արաբերեն հնչմամբ` Աբու Սալիհ ալ-Արմանի) (ծն. և մահ. թթ. անհայտ), արաբական մատենագիր, ծագումով հայ: Ապրել է XII-XIII դարերում: Գրել է Եգիպտոսի եկեղեցիների ու վանքերի 1170-1208-ի պատմությունը` տեղեկություններ հաղորդելով եգիպտահայերի, ղպտիների, լիբիացիների, արաբների, նուբիացիների մասին: Գրքի բուն վերնագիրը հայտնի չէ: Փարիզի ազգային մատենադարանում կա նրա ձեռագիր ընդօրինակությունը (1338): Գրիչը նշում է, որ ինքն այն արտագրել է բարեխղճորեն` կատարելով որոշ կրճատումներ: Աբուսահլի պատմության բնօրինակը և անգլերեն թարգմանությունը հրատարակել է Բ. Էվետսը (1895), որից Ղ. Ալիշանը քաղել, թարգմանել և ծանոթագրել է հայերին վերաբերվող հատվածները:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թեգեր: , , ,

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment