«ԲԱԶՄԱՎԵՊ», հայագիտական հանդես, Վենետիկի Մխիթարյան միաբանության պաշտոնաթերթը։ Լույս է տեսնում 1843-ից, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։ Անցյալ ավելի քան 130 տարիների ընթացքում փոփոխվել է «Բազմավեպ»-ի կառուցվածքը և գիտական նպատակը։ 1843-57-ին եղել է բնական, տնտեսագիտական և բանասիրական երկշաբաթաթերթ՝ նպատակ ունենալով դյուր ըմբռնելի աշխարհաբարով ընթերցողներին հասցնել լուսավորական գաղափարներ և օգտակար խորհուրդներ, ուղիներ նշել տնտեսական, քաղաքական և հոգեոր կյանքի վերածնման համար։ Առաջին շրջանում «Բազմավեպ»-ում մեծ տեղ էին գրավում կրոնա-բարոյախոսական հաղորդումները, գիտության և արդյունաբերության մարզերում նորագույն հայտնագործությունների, աշխարհագրական ու հնագիտական գյուտերի, բնության և ընդերքի հարստության մասին տեղեկություններ։ 1858-1872-ին «Բազմավեպը» դարձել է ամսագիր և աստիճանաբար սահմանափակել է բնական և տնտեսագիտական գիտելիքներին հատկացվող էջերը՝ փոխարենը լայն ասպարեզ տալով գրական-գեղարվեստական նյութերին, համաշխարհային գրականության լավագույն էջերի թարգմանություներին։ 1872-89-ին «Բազմավեպը» եղել է եռամսյա ուսումնաթերթ («պրակ եռամսեայ»)։ Ավելացել են հայագիտական՝ պատմական, բանասիրական, լեզվաբանական, տեղագրական, մատենագիտական ուսումնասիրությունները, որոնց զարկ են տվել Ա. Սուքրյանն ու Ղ. Ալիշանը։ Գործելով Եվրոպայում և ականատես լինելով քաղաքական ու հեղափոխական անցքերին՝ «Բազմավեպը» Մխիթարյան միաբանության ընղհանուր աշխարհայեցողության տեսանկյունից արձագանքում էր դրանց, ղեկավարվելով Մխիթար Աբբայի և Միքայել Չամչյանի գաղափարներով, ուղիներ էր որոնում քրիստոնեական կրոնի ոգով բացատրելու հասարակական-քաղաքական անցուդարձերը, դաշնություն հաստատել հակադիր դասակարգերի միջև, գիտական առաջընթացը և նորագույն հայտնագործությունները. բացատրել կրոնի ոգով։ 1890-ից «Բազմավեպը» կրկին ղարձել է ամսագիր։ Առաջին և երկրորղ համաշխարհային պատերազմի տարիներին ընկել է նեղ կացության մեջ (լույս է տեսել տարեկան 1-2 պրակ, միացյալ համարներով) և աստիճանաբար կրճատել իր պարբերականությունը։ Մասնավորապես Հ. Թորոսյանի, Կ. Տեր-Սահակյանի, Վ. Հացունու խմբագիր լինելու ժամանակ «Բազմավեպը» հայագիտական ծանրակշիռ ամսագրերից էր և մեծ տեղ էր հատկացնում հայ հին ու նոր մատենագրության և պատմության հարցերին, համաշխարհային գրականությանն ու գեղարվեստին, հայերի ու օտար ժողովուրղների տնտեսական, քաղաքական և մշակութային առնչություններին։ Պատմաբանասիրական հարցերում «Բազմավեպը» պահպանողական էր, ջանում էր «անխախտ պահել» ավանղական
տեսակետները։ «Բազմավեպը»-ին աշխատակցել են հայ և օտար հռչակավոր գիտնականներ, գրողներ, արվեստագետներ։ Բացի հայագիտական հողվածներից, ուսումնասիրություններից և գրական-արվեստագիտական նյութերից «Բազմավեպը» հրատարակել է մեծարժեք բացառիկ համարներ` նվիրված Դանտեի (1921), Բայրոնի (1924), Նապոլեոնի (1921), Մխիթար Աբբայի (1949), Աստվածաշնչի հայերեն թարգմանության 1500-ամյակի, հայ և համաշխարհային գրական ու պատմական այլ անցուդարձերի և դեմքերի հոբելյաններին։
1971-ից «Բազմավեպը» տարեկան լույս է տեսնում 2-3 հատորով և տպագրում հայագիտական-բանասիրական և կրոնական նյութեր։ Արտատպում և տպագրում է հայ սովետական գիտնականների աշխատությունները, մոտիկից հետևում Սովետական Հայաստանի մշակութային կյանքին և արձագանքում նրա նվաճումներին, նպաստում սփյուռքի և մայր հայրենիքի հոգևոր կապերի ամրապնդմանը։ «Բազմավեպ»-ի խմբագիրներ են եղել՝ Գ. Այվագովսկին (1843-48), Ղ. Ալիշանը (1849-1851), Օ. Գուրգենյանը (1852-53). Գ. Ճելալյանը (1854-56, 1858-61, 1863-66), Հ. Պապիկյանը (1856-57, 1876-78), Ա. Սիոնիկը (1861-62). Ն. Բյուզանդացին (Հ. Թերզոնց) (1867), Ա. Գաբթանյանը (1868-70),
Հ. Իսահակյանը (1871-72), Կ. Իսկենտերյանը (1873-75), Ա. Սուքրյանը (1875-76), Ա. Քասքանտիլյանը (1879-82), Ա. Տիրոյանը (1883-88, 1906), Հ. Թորոսյանը (1889, 1896-98), Թ. Էֆտյանը (1890-1892). Ե. Տայեցին (1893-96), Ս. Սարյանը (1898-99), Ս. Երեմյանը (1899-1905), Դ. Նազարեթյանը (1905). Կ. Տեր-Սահակյանը (1906-07), Ն. Տիրացույանը (1908-09. 1916-17), Վ. Հացունին (1900). Մ. Պոտուրյանը (1909), Ն. Անդրանիկյանը (1910-12), Հ. Ավգերյանը (1912-15), Գ. Նահապետյանը (1919-1920),
Ք. Չրաքյանը (1920-21), Ղ. Տայանը (1921-27), Ք. Քիպարյանը (1927-1929), Վ. Հովհաննիսյանը (1929-30), Ե. Փեչիկյանը (1930-39. 1952-53), Ե. Գռուզյանը (1939-42), Մ. Ճանաշյանը (1942-51, 1954-56. 1971-ից), Ն. Տեր-Ներսեսյանը (1956-65. 1968-70), Ե. Տեր-Ղազարյանը
(1966-67)։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թեգեր: , , , ,

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment