100 գր. յուղ, 4 ձու, մեկ ճաշի գդալ շաքարավազ, լիմոնի հյութ, քացախամեղր: 2 բաժակ մածունը խառնում են լիմոնի հյութի և քացախամեղրի հետ, թողնում, որ փրփրի, վրան ավելացնում են հարած ձու և յուղ: Մաղելով դանդաղորեն լցնում են ցորենի ալյուրը, իսկ մյուս ձեռքով պատրաստում են միջին ամրության խմոր: Թողնում են` խմորը հասնի: Այնուհետև գրտնակով բացում են թերթերի ձևով և կտրատում 14-30 բարակ խմորաթելեր. ինչքան այդ թելերը շատ լինեն, այնքան լավ: Դրանց մի մասը շարում են թիթեղաշերտի վրա, յուղով օծում, իսկ մյուսները օտագործում վերին շերտի համար
Միջուկը- Ձուկը թեթև տապակում են, մաքրում փշերից և խառնում սոխառածի հետ: Այդ զանգվածը հավասար շերտով դարսում են խմորաթելերի վրա, իսկ մնացած խմորը օգտագործում են վրայից որպես առանձին շերտ: Օծում են հարած ձվի դեղնուցով ու դնում մեղմ տաքության ջեռոցի մեջ: 15-20 րոպե հետո ՙթելբաց կուբաթին՚ պատրաստ է, բաժանում են առանձին քառակուսի կտորների և մատուցում սեղանին:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.