(ՀԻՄՔԵՐԸ ՀԱՅՈՑ)
ԱՐՔԱԵՕԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈւՆ
ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈւՆ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏՄՈՒԹՅՈւՆ

“Եթե ինձ հարցնեին, թե մեր մոլորակի վրա որտեղ կարելի է ամենից շատ հրաշքներ տեսնել,
ես կասեի Հայաստանում։

…Ես սիրեցի ձեր երկիրը, նրա տաղանդաշատ մարդկանց։
Եվ հեռանալով, ես այստեղ թողնում եմ իմ սիրտը։”
ՌՈՔՈւԵԼ ՔԵՆՏ
1962 (1)

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Այս գիրքը հայոց ազգի մասին է, նրա նախապատմական և հնագույն իսկական պատմությունը վերականգնելու, նրա լեզվի, գիտելիքների, ազգային պետականության, քաղաքակրթության և զարգացման մասին է, սկսած ամենասկզբից մինչև մ.թ. 301թ., երբ Հայաստանում քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական կրոն։
Հայոց հնագույն պատմության վերականգնումը շատ կարևոր է նաև ողջ աշխարհի հին պատմության համար, որովհետև երկրագնդի հնագույն քաղաքակրթությունների պատմությունը մինչ այժմ լի է բազմաթիվ անհասկանալի և անբացատրելի փաստերով ու հանելուկներով։ Դրանցից շատերի պատասխանը հայոց հնագույն պատմության մեջ է։
Ստացվում, որ այս գիրքը առաջին գիտական փորձն է բացահայտելու համար այն, որ Հայկական Լեռնաշխարհում ծագած հայկական
քաղաքակրթությունը աշխարհում առաջինն է եղել և հանդիսացել է մնացած բոլոր քաղաքակրթությունների բնօրրանը։
Ես հասկանում եմ, որ այս նոր կոնցեպցիան կարող է շատ անսովոր թվալ (չնայած այն չի հակասում Աստվածաշնչին) և շատ դժվար կլինի այն ընդունել, որովհետև աշխարհի հնագույն պատմությունը այսօր շատ է աղավաղված, իսկ Հայաստանի հնագույն պատմությունը, հիմնականում ելնելով քաղաքական նկատառումներից, դուրս է նետվել, անտեսված է եղել։ Հին Հայաստան, հայեր, հայոց լեզու հասկացությունները “մոռանալու” ամբիցիոզ ցանկությունները այժմ էլ կան (շարունակվում են)։ Օրինակ, հիմա “Արմենոիդ ռասայի” փոխարեն ավելի հաճախ օգտագործվում է “Առաջավոր ասիական ռասա”, “Հայկական մշակույթի” փոխարեն՝ “Քուռ-Արաքսյան մշակույթ”, “Հայկական Միջագետքի” փոխարեն՝ “Հյուսիսային Միջագետք”, “Հայկական Լեռնաշխարհի” փոխարեն՝ “Արևելյա Թուրքիա” և այլն։ Նույնիսկ Արարատը վերանվանելու փորձ է արվել։
Բայց ես հավատում եմ, որ մի օր ճշմարտությունը կհաղթանակի։ Մեկը պետք է սկսի պայքարը հանուն ճշմարտության և ես անում եմ այդ, գիտենալով, որ շատ կողմերից հակամարտություն է սպասվում։
Ես հասկանում եմ նաև, որ խնդիրը, որը ես ուզում եմ լուծել, շատ բարդ է գիտական առումով։ Այն զուգակցվում է տարբեր մասնագիտական ուղղությունների հետ, ինչպիսիք են. պատմությունը, հնագիտությունը, անտրոպոլոգիան, լեզվաբանությունը, ազգագրությունը, աստղագիտությունը, մաթեմատիկան, երկրաբանությունը, հանքագիտությունը և այլն։ Անհրաժեշտ էր ի մի բերել այդ բոլոր տվյալները։ Վերջին 15 տարիների ընթացքում ես ուսումնասիրել եմ բազմաթիվ գրքեր, գրել հոդվածներ և կատարել հաշվարկներ։ Հուսով եմ, այս գիրքը կլուսաբանի իրողությունը։ Իհարկե, խնդիրը շատ ծավալուն է, և այս գիրքը առաջին քայլն է խնդրի լուծման ճանապարհին։ Ես կարծում եմ, որ խնդիրն ավարտին կհասցնեն գիտնականների գալիք սերունդները։ Այդ գործընթացը Հայաստանում արդեն սկսվել է։
Գրելով այս գիրքը, ես չեմ ձգտել փառքի, ոչ էլ ուզել եմ հեղափոխություն կատարել պատմագիտության մեջ։ Իմ հիմնական գիտական ուղղություններում, որոնք են. ռադիոֆիզիկան, ռադիոտեխնիկան, ռադիոաստղագիտությունը, ես ունեմ լուրջ նվաճումներ մեծ անտենաների, ռադիոդիտակների, ռադիոհոլոգրաֆիայի, ռադիոլոկատորների, անտենային չափումների, արևի էներգետիկ սարքերի և այլ բնագավառներում, որոնք հայտնի են աշխարհում և կիրառվում են զարգացած երկրներում։ Բայց լինելով հայ գիտնական, Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի իսկական անդամ, ես չեմ կարոդ անտարբեր լինել իմ երկրին, իմ ազգին վերաբերող իսկության ներկայիս մեծ խեղաթյուրումների նկատմամբ։
Իմ կոնցեպցիան պաշտպանող շատ փաստեր կան։ Դրանցից գլխավորներն ու կարևորները ներկայացված են այս գրքի երեք հիմնական մասերում.
Մաս առաջին, “Քարահունջ։ Նախապատմական հրաշալիք Հայաստանում” Աշխարհում հնագույն հզոր և զարգացած աստղադիտարանի մասին է, որն ակտիվ գործել է ավելի քան 7500 տարի առաջ;
Մաս Երկրորդ, “Հայոց լեզվի վերլուծությունը”։ Շատ ծավալուն, անհրաժեշտ ու հետաքրքիր տեղեկությունների մասին է, որոնք հնագույն ժամանակներից ի վեր պարունակվում են լեզվի մեջ;
Մաս երրոոդ, “Հայաստանի հնագույն պատմությունը”։ Ավելի քան 40 հազար տարի առաջ Հայաստանում հայկական քաղաքակրթության սկզբնավորման ու զարգացման մասին է մինչև մ.թ. 301 թվականին քրիստոնեությունն ընդունելը։
Բարեբախտաբար, ես միայնակ չեմ, հայտնելով կարծիքս այն բանի մասին, որ աշխարհի հնագույն պատմությունը մեծապես խեղաթյուրված է։ Բրիտանացի գիտնական Գրեհըմ Հենքոքը իր “Աստվածների հետքերը” գրքի սկզբում (Heineman, London, 1995) իր երախտագիտությունն է հայտնում 5 գիտնականներին (տալով նրանց անունները), “որոնք նկատել են, որ աշխարհի հնագույն պատմության մեջ ինչ-որ բան խիստ խեղաթյուրված է, և որոնք համարձակություն են ունեցել ընդդիմանալ այն բանին, ինչը անընդունելի էր իրենց բանականությանը, դրանով սկիզբ դնելով գիտելիքների շիտակ հիմնարար էվոլուցիայի անդառնալի գործընթացին, որն արդեն դարձել է անխուսափելի”։
Այս գիրքը գիտական է, բայց ես աշխատել եմ միևնույն ժամանակ այն հնարավորին չափ մատչելի դարձնել։ Հուսով եմ, որ գիրքը հետաքրքիր կլինի շատ երկրների բազմաթիվ ընթերցողների համար։

ՄԱՍ 1. Քարահունջ։Նախապատմանան հրաշք Հայաստանում ……. 8
Գլուխ 1.1. Առաջին հետազոտությունը…………………………………….. 17
Գլուխ 1.2. Մոնումենտի տեղը և անվանումը……………………………… 18
Գլուխ 1.3. Քարահունջի քարերը……………………………………………… 19
Գլուխ 1.4. Կենտրոնական շրջանը…………………………………………… 21
Գլուխ 1.5. Հյուսիսային թևը……………………………………………………. 22
Գլուխ 1.6. Հարավային թևը…………………………………………………….. 22
Գլուխ 1.7. Հյուսիս-արևելյան քարուղի……………………………………… 22
Գլուխ 1.8. Լարագիծ…………………………………………………………….. 22
Գլուխ 1.9. Առանձին կանգնած քարեր……………………………………… 23
Գլուխ 1.10. Որոշ քարերի մասին……………………………………………. 23
Գլուխ 1.11. Որոշ մանրամասնություններ………………………………… 23
Գլուխ 1.12. Գիտարշավների անդամները…………………………………. 23
Գլուխ 1.13. Մեր հյուրերի գտած քարերը…………………………………. 24
Գլուխ 1.14. Քարերի միջի անցքերը…………………………………………. 25
Գլուխ 1.15. Աստղագիտական քարե գործիքներ………………………… 28
Գլուխ 1.16. Անցքեր ունեցող առանձին քարեր………………………….. 30
Գլուխ 1.17. Հնագույն օրացույց (ՀՀՕ և ԱՀՕ)…………………………… 31
Գլուխ 1.18. Հայկ թագավորի օրացույցը (ՀԲՏ)………………………….. 41
Գլուխ 1.19. Արևի ժամացույցներ և Արևի օրացույցներ………………. 45
Գլուխ 1.20. Երկրի առանցքի թեքությունը………………………………… 46
Գլուխ 1.21. Քարահունջի տարիքը։ Մեթոդ N 1…………………………. 52
Գլուխ 1.22. Երկրի առանցքի պրեցեսիան…………………………………. 54
Գլուխ 1.23. Աստղերի դիտում։ Պերիսկոպ-քարը։ Մեթոդ N 2 ……………….. 57
Գլուխ 1.24. Աստղերը ծագման ու մայրամուտի կետերում։ Մեթոդ N 3….. 60
Գլուխ 1.25. Աստղերի կուլմինացիան։ Մեթոդ N 4………………………………. 61
Գլուխ 1.26. Քարահունջի տարիքի թվագրման ամփոփումը………………….. 62
Գլուխ 1.27. Պրոֆեսոր Ջ. Ս. Հոուկինսը…………………………………………….. 63
Գլուխ 1.28. Երկրի լայնությունն ու չափերը։ Երեք քարից բաղկացած ,
գործիքը………………………………………………………………………………………… 64
Գլուխ 1.29. Մոլորակներ։ Հելիոցենտրիկ համակարգ…………………………… 67
Գլուխ 1.30. Համալսարան………………………………………………………………. 69
Գլուխ 1.31. Այլ հետազոտություններ Քարահունջում…………………………. 70
Գլուխ 1.32. Քարահունջ անունը………………………………………………………. 71
Գլուխ 1.33. Ուրիշ հին աստղադիտարաններ Հայաստանում………………… 72
Գլուխ 1.34. Առաջնային մտավոր կենտրոն………………………………………… 74
Գլուխ 1.35. Մեծ Սֆինքսը……………………………………………………………… 78
Գլուխ 1.36. Տիեզերագիտություն, փիլիսոփայություն,
աստվածաբանություն……………………………………………………………………. 79
Գլուխ 1.37. Աստղագիտության մասին հին Հայաստանում………………….. 80
Գլուխ 1.38. Աստղագիտության մասին այժմյան Հայաստանում…………… 82
Գլուխ 1.39. ՄԱՍ 1-ի ամփոփում։ Քարահունջը՝ նախապատմական հրաշք
Հայաստանում………………………………………………………………………………. 87
ՄԱՍ 2. Հայոց լեզվի վերլուծությունը………………………………………………. 93
Գլուխ 2.1. Շատ հին ժամանակներ…………………………………………………… 93
Գլուխ 2.2. Հայոց այբուբենի “չքանալը”……………………………………………. 97
Գլուխ 2.3. Մեսրոպ Մաշտոց։ Հայոց գրի վերականգնումը…………………… 98
Գլուիյ 2.4. Ժամանակակից այբուբենը ու լեզուն……………………………….. 106
Գլուխ 2.5. Հայոց լեզվի վերլուծություն։ Մեթոդ N 1 …………………………. 109
Գլուխ 2.6. Տարրերի (տառերի) բառարան (ՏՏԲ)………………………………… 110
Գլուխ 2.7. ՏԲ-ի կիրառումը……………………………………………………………. 115
Գլուխ 2.8. Տառերի “ծառեր”։ Մեթոդ N 2…………………………………………. 120
Գլուխ 2.9. Հայոց լեզվի վերծանումը……………………………………………….. 121
Գլուխ 2.10. Հայոց լեզուն և այլ լեզուները։ Մեթոդ N 3……………………… 122
Գլուխ 2.11. Հին հայկական նախնական և զարգացած այբուբենն ու
թվերը։ Մեթոդ N 4……………………………………………………………………….. 125
Գլուխ 2.12. Թվերի անվանումների իմաստը…………………………………….. 129
Գլուխ 2.13. Միջնադարյան թիվ-տառերը………………………………………… 131
Գլուխ 2.14. Հայկական և այլ այբուբենները…………………………………….. 131
Գլուխ 2.15. Հայոց և այսպես կոչված “արամեական” այբուբենը։
Մեթոդ N 5………………………………………………………………………………….. 134
Գլուխ 2.16. ՄԱՍ 2-ի ամփոփում………………………………………………….. 138
ՄԱՍ 3. Հհն Հայաստանի պատմությունը…………………………………………. 141
Գլուխ 3.1. Նախաբան…………………………………………………………………… 141
3.1(1). Անտրոպոլոգիական ավալներ………………………………………………… 141
3.1(2). Հին Հայսատանի տարածքը…………………………………………………… 143
3.1(3). Բնական և կլիմայական պայմանները……………………………………… 144
Գլուխ 3.2. Հայաստանը շատ հին ժամանակ (300-50 հազար տարի առաջ) 146
3.2(1). Գլխավոր ԱՐ-հայր Աստվածը և Մայր-Աստված Հայան……………… 148
3.2(2). Հին հայկական այլ աստվածներ……………………………………………… 154
3.2(3). Սրբավայր Գամիրքում (Կապադովկիայում)…………………………….. 157
Գլուխ 3.3. Հայաստանը հին ժամանակներում (մ.թ.ա. 50-20-րդ
հազարամյակներում)……………………………………………………………………… 159
Գլուխ 3.4. Մեծ Հայքը մ.թ.ա. 40-23-րդ հազարամյակներում………………. 178
3.4(1). Միջագետքի հայկական թագավորությունը…………………………….. 179
3.4(2). Կոմագենա, Ծոփք, Կապադովկիա, Փոքր Հայք……………………….. 186
3.4(3). Կիլիկիա…………………………………………………………………………… 188
3.4(4). Փյունիկիա (և հարիները)……………………………………………………… 200
Գլուխ 3.5. Մեծ Հայքը մ.թ.ա. 23 – 10-րդ հազարամյակներում……………. 201
3.5(1). Գիտություն և մշակույթ………………………………………………………. 201
3.5(2). Հայկական Սումեր (կրտսեր Արամի թագավորությունը)…………… 206
3.5(3). Հայերը Եգիպտոսում………………………………………………………….. 209
3.5(4). Հայերը Եթովպիայում…………………………………………………………. 213
3.5(5). Հայերը Կովկասում և Սև ծովի ափերին…………………………………. 213
3.5(6). Հայերն Արևելքում……………………………………………………………… 215
3.5(7). Հայերն Իրանում………………………………………………………………… 215
3.5(8). Հայերը Հնդկաստանում………………………………………………………. 216
3.5(9). Հայերը Միջին Ասիայում…………………………………………………….. 218
Գլուխ 3.6. Մեծ Ջրհեղեղ……………………………………………………………… 219
Գլուխ 3.7. Մեծ Հայքը մ.թ.ա. 10-5-րդ հազարամյակներում………………. 221
3.7(1). Աշխարհի հին պատմության հանելուկը………………………………… 223
3.7(2). Հայերն Ամերիկայում…………………………………………………………. 225
3.7(3). Հայկական փոքր Ասիան։ Հեթիթական թագավորություն,
Փրիգիա, Լիդիա………………………………………………………………………….. 229
3.7(4). Հայկական Տրոյա………………………………………………………………. 231
3.7(5). Մշակույթը Մեծ Հայքում…………………………………………………… 235
Գլուխ 3.8. Մեծ Հյաքը մ.թ.ա. 5-1-ին հազարամյակներում………………… 237
3.8(1). Հայոց կեսար Հայկը…………………………………………………………… 239
3.8(2). Հայերը Բաբելոնում………………………………………………………….. 243
3.8(3). Բիհայնա հայկակական թագավորությունը…………………………… 245
3.8(4). Հայերը Սիրիայում, Լիբանանում և Պաղեստինում………………… 247
3.8(5). Հայերն ու հրեաները…………………………………………………………. 248
3.8(6). Հայերը Եվրոպայում…………………………………………………………. 249
3.8(7). Հայերն ու սլավոնները………………………………………………………. 257
3.8(8). Մեծ Հայքի կուլտուրան……………………………………………………. 259
Գլուխ 3.9. Մեծ Հւսյքը մ.թ.ա.1–ին հազարամյակից մինչև մ.թ. 301թ… 263
3.9(1). Հայոց կեսար Արտաշես I Բարին………………………………………… 263
3.9(2). Հայոց կեսար Տիգրան II Մեծ, Արքայաց Արքա…………………….. 263
3.9(3). Հայ – Պարֆիական դաշինքը……………………………………………… 265
3.9(4). Հայաստանի պատմության աղավաղումները……………………….. 267
3.9(5). Քրիստոնեության ընդունումը Մեծ Հայքում………………………… 269
Գլուխ 3.10. Հին հայկական պատմության տարեգրություն………………. 271
Գլուխ 3.11. Հայոց կեսարների, թագավորների, դինաստիաների
տարեգրություն…………………………………………………………………………. 271
Գլուխ 3.12. Հայաստանի մայրաքաղաքների տարեգրություն…………… 272
Վերջաբան……………………………………………………………………………….. 273
Գրականության ցուցակ…………………………………………………………….. 284
Տեղեկություններ։ Պրոֆեսոր Պարիս Մ. Հերունի…………………………….. 291

Նյութն ամբողջությամբ

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թեգեր: ,

7 comments so far

Aram
 1 

chem karoxanum bernel girke, grvum e “Content not found

The content you are looking for could not be found.” 🙁

Մարտ 30th, 2013 at 16:11
Bipp
 2 

Arden uxxel em Aram jan, karox eq bernel )

Մարտ 30th, 2013 at 20:05
Hasmik
 3 

Barev Dzez, chem karoxanum nerbernel, karox eq ognel?

Օգոստոս 2nd, 2013 at 12:34
Hasmik
 4 

Arden nerberlnel em , shnorhakalutyun

Օգոստոս 2nd, 2013 at 12:42
Bipp
 5 

Միշտ պատրաստ օգնության !

Օգոստոս 3rd, 2013 at 16:45
Անահիտ Սարգսյան
 6 

Օգնեք նյութը ներբեռնել. Շնորհակալություն։

Հուլիս 11th, 2016 at 06:03
Bipp
 7 

Հարգելի Անահիտ, շնորհակալություն կայքից օգտվելու համար, կարող եք ներբեռնել արդեն, խնդիրը շտկել ենք

Հուլիս 11th, 2016 at 10:55

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment