raffi
xent

Խենթը

Խենթը մի քար գլորեց փոսը, հարյուր խելոքներ հավաքվեցան, չկարողացան դուրս հանել:
Մինչև խելացին կմտածե, խենթը գետից անց կկենա:
Խենթից — ուղիղ պատասխան:
Ազգ. առածներ
Ա
Բայազեդը պաշարված էր:
Թուրք, քուրդ, բոշա, ջուլո և ավելի քան քսան հազար խառնիճաղանճ բաշիբոզուկներ, խառն տաճկաց կանոնավոր զորքերիհետ, շրջապատել էին կիսավեր քաղաքը: Նա ծխում էր կրակի մեջ, որպես մի ընդարձակ խարույկի տարածություն: Քրիստոնյահայերի տները դատարկվել էին բնակիչներից: Բարբարոսի սուրը և գերությունը սպառել էր նրանց: Հայերից մի փոքրիկ մասմիայն ազատվել էր, կանխապես փախչելով սահմանակից Մագու քաղաքի կողմերը, որ պարսից հողի վրա է գտնվում:
Բայազեդի միջնաբերդը դեռ մնացել էր անառիկ: Փոքրաթիվ ռուս զինվորներ, հայ և թուրք կամավոր միլիցիայի հետ, ամրացել էին այնտեղ, և օրհասական հուսահատությամբ, սպասում էին մի սարսափելի վախճանի: Բերդը չորեք կողմից սեղմված էր,կարծես, մի երկաթի օղակի մեջ, որը հետզհետե նեղանալով, կամենում էր միանգամից խեղդել և մահացնել հուսաբեկպաշարվածներին: Հարաբերությունը դրսի հետ բոլորովին կտրված էր:
Պաշարումը պատահեց 1877 թվի հունիսի 6-ին և տևեց ամբողջ 23 օր: Դա այն ժամանակն էր, երբ ռուսաց հաջողակ սրի բախտըՀայաստանում հանկարծ փոխվեցավ: Տեղային մահմեդականությունը, որ սկզբում այնքան հոժարությամբ ընդունեց ռուսացտիրապետությունը, կրկին ապստամբվեցավ և միացավ Սմայիլ Փաշայի զորքերի հետ: Գեներալ Տեր-Ղուկասովը, երևանյանզորաբաժնի հրամանատարը, այդ միջոցում գտնվում էր Զեյդեգանի և Դալի-Բաբայի մեջ, և իր փոքրաթիվ գունդերովքաջությամբ պատերազմում էր Մուխթար փաշայի հինգ անգամ ավելի ուժի դեմ: Նա, երևի, տեղեկություն չուներ, թե ինչ էրպատահել դժբախտ Բայազեդի հետ, որին թողել էր բերդապահ (կոմենդանտ) Շտոկվիչի պահպանության ներքո:
Գիշեր էր:
Կիսալուսնի եղջյուրը դեռ նոր չքացել էր հորիզոնից, թողնելով իր ետևից մթին խավար: Կարծես, այդ խավարը, այդ մութը ավելիախորժ լիներ պաշարվածների համար: Կարծես, լուսինը, տիեզերքի սիրելին, իր արծաթափայլ ճառագայթներով մատնում լիներնրանց: Բայց գիշերի մթությունը դարձյալ չկարողացավ արգելք լինել բարբարոսների կատաղի հարձակմանը: Բայազեդիմիջնաբերդը, որպես մի մռայլ կետ, անորոշ կերպով նկարված էր բլուրների բարձրավանդակի վրա: Եվ ամեն կողմից կրակըմաղվում էր այդ կետի վրա, և ամեն կողմից թնդանոթների ռումբերը և հրազենների գնդակները կարկտի նման թափվում էինայնտեղ: Բերդը մռնչում էր, որպես մի վիթխարի գազան, որին ամեն կողմից հարվածում էին: Նա դեռևս համառությամբմաքառում էր օրհասի և մահվան դեմ: Նա վճռել էր մեռնել, բայց փառքով մեռնել: Մոտ 1000 ռուս զինվորներ, նույն չափով հայ ևթուրք կամավորների հետ, կռվում էին Սմայիլ փաշայի քսան հազարի դեմ: Բերդից խիստ սակավ էին պատասխանում,որովհետև հրազենների պաշարը խնայում էին, որը սպառվելու մոտ էր: Միայն երբեմն արձակում էին մի կամ երկու թնդանոթ,որոնց բերանը դարձնում էին այն կողմը, ուսկից հայտնվում էր թշնամու կրակը:
Նույն գիշերը, բերդի խարխուլ շինվածքներից մեկի մեջ, որ մի ժամանակ ծառայում էր որպես զինվորանոց, և ռուսների տիրելուցհետո, օսմանցիները թողել էին կիսավեր և հեռացել, — նույն գիշերը այստեղ գետնի վրա տարածված էր մի բազմություն, միուժաթավփ, և ուշակորույս բազմություն, որ սարսափելի տագնապի մեջ ներկայացնում էր կատաղության բոլոր զարհուրանքը:
— Մի կաթիլ ջո՜ւր… նվաղեցա ծարավից…-լսվում էին զանազան դառն հառաչանքներ:
— Մի պատառ հա՜ց… մեռնում եմ սովից… — աղաղակում էին զանազան խուլ ձայներ:
Այդ ողորմելիները մի ամբողջ շաբաթ համարյա ոչինչ չէին կերել, ոչինչ չէին խմել: Պաշարումը այն աստիճան շուտափույթ ևանակնկալ կերպով կատարվեցավ, որ բերդի մեջ բավական պաշար վեր առնելու ժամանակ չգտան: Այժմ պաշարվածներըստիպված էին պատերազմել երեք հզոր ոսոխների դեմ. ներսից՝ սովի և ծարավի դեմ, իսկ դրսից՝ թշնամու կրակի դեմ:
Ամսի 8-ից զինվորները զրկվեցան տաք կերակրից: Բերդապահի ձին և արտիլերիայի ձիաները բոլորը մորթել և կերել էին:Ձիաների գարին մնաց զինվորների համար, որը նույնպես սպառվեցավ: Վերջապես ուտեստը այն աստիճան նվազեցավ, որյուրաքանչյուր զինվորին տալիս էին օրեկան 1/8 ֆունտ կամ 4 լոտ պաքսիմաթ և մի-մի գդալ ջուր: Իսկ հունիսի տոթը այդժամանակ անտանելի էր: Հիվանդանոցում հիվանդների վիճակը, ուտելու և խմելու կողմից, շատ չէր զանազանվումառողջներից:
Բերդի մեջ ջուր չկար: Բերդից դուրս, 300 քայլ հեռավորության վրա գտնվում էր մի աղբյուր, որը փակել էին թուրքերը: Ամենգիշեր փորձում էին ցած իջնել բերդից ջուր բերելու համար, բայց 20-30 գնացողներից շատ անգամ մեկն էլ չէր վերադառնում:
— Հա՜ց… ջո՜ւր… — կրկին լսելի եղան օրհասական հառաչանքները:
Ահա կրկին և կրկին որոտաց թնդանոթի բոմբյունը և խլացրեց թշվառականների ձայները…
Այդ այն րոպեներից մեկն էր, որ մարդը կորցնում է իր կարեկցությունը դեպի ընկերը, — կորցնում է, որովհետև ոչինչով օգնելուհնար չունի: Այդ պատճառով, ոչ ոք ուշադրություն չէր դարձնում սովյալների վրա, ոչ ոք հոգ չէր տանում ծարավիներին: Ամենմարդ, ընդհանուր խռովության մեջ, սպասում էր մի վճռական րոպեի, երբ թշնամին հեղեղի նման ներս կթափվեր, և սուրըձեռքում կհանդիպեին իրանց պատվավոր վախճանին:
Միջնաբերդի ներսից, պատսպարված վերնապարսպի ետևում, շուրջանակի շարված էին պահապան զինվորներ, ևհրացանների համար բացված ծակերից դիտում էին թշնամու շարժումը: Նրանք չէին համարձակվում գլուխները վերբարձրացնել պարսպից: Բերդի չորս կողմի բարձրավանդակներից անխնա նետում էին, և գնդակները շվշվալով սլանում էին աջու ձախ, զարկելով պահապանների երեսին մի անախորժ տաք օդ:

Նյութն ամբողջությամբ

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թեգեր: , ,

One comment

Լիլիթ
 1 

Klass

Մայիս 18th, 2013 at 16:52

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment