Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) ծնվել է 1854 թվականի դեկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում: Հայրը հողագործ էր, գիտեր մի շարք արհեստներ, օժտված էր բանաստեղծելու և երգելու ձիրքով: Ծնողները շատ ուշադիր էին որդու ուսման նկատմամբ: Նախնական կրթությունը Գրիգորը ստացել է մասնավոր դպրոցում, որտեղ սովորել է երեք տարի: Շուտով մեծ դժբախություն է վրա հասնում. մահանում է հայրը, ընտանիքը ընկնում է կարիքի մեջ: Մայրը ամեն ինչ անում է, որ որդին շարունակի ուսումը: Տասներկու տարեկան Գրիգորը մասնավոր դպրոցից տեղափոխվում է ուրիշ դպրոց, որտեղ ուսման վարձը ավելի մատչելի էր, իսկ երկու տարի հետո ընդունվում է Շուշիի թեմական հայկական դպրոցը, որտեղ ուսանում է վեց տարի: Այստեղ Գրիգորը ստանում է լուրջ կրթություն. սովորում է հայոց պատմություն, հայոց լեզու, մատենագրություն, աշխարհագրություն, ֆրանսերեն ու ռուսերեն: Դպրոցում էլ սկսում է առաջին գրական փորձերը: Դպրոցն ավարտելուց հետո նա մեկ տարի հայոց լեզու և պատմություն է դասավանդում տեղի հայկական դպրոցում:
1877-ին ապագա գրողը շրջագայում է Սյունիքում և Արցախում, ծանոթանում պատմական հոյակապ հուշարձաններին, հինավուրց հայկական քաղաքների ու ամրոցների ավերակներին, ազգային ավանդույթներին ու սովորույթներին:
1878-ին Մուրացանը տեղափոխվում է Թիֆլիս: Այնտեղ նյութական սուղ պայմաններից դրդված, կարճ ժամանակում հաշվապահություն է սովորում ու աշխատանքի անցնում տեղի առևտրական տներից մեկում:
Հոգեմաշ աշխատանքին զուգընթաց` նա կարողանում է մի փոքր ժամանակ գտնել և իրեն նվիրել գրականությանը: 1881-ին նա գրում է իր առաջին գեղարվեստական լուրջ երկը` «Ռուզան» պատմական դրաման և «Մուրացան» կեղծանունով ներկայացնում Հայ թատրոնի վարչությանը: Դրաման անսպասելի հաջողություն է բերում հեղինակին: Ամենուրեք խոսում են նոր տաղանդի մասին: Հայ հարուստները խոստանում են միջոցներ տալ գրողին` արտասահման գնալու և կրթությունը շարունակելու: Սակայն խոստումները շուտով մոռացվում են և Մուրացանը մինչև կյանքի վերջ ստիպված է լինում հաշվապահի պաշտոնը համատեղել գրական աշխատանքի հետ: Կենսագրական այդ դառն փաստից նա ստեղծում է «Հասարակաց որդեգիրը» ազդեցիկ պատմվածքը:
1889թ. «Նոր դար» լրագրում տպագրվում է «Խորհրդավոր միանձնուհի» վիպակը: 1896-ին «Արձագանքում» տպագրվում է «Գևորգ Մարզպետունի» վեպը: «Լումա» ամսագրում լույս են տեսնում «Նոյի ագռավը» պատմվածքը (1899թ.) և «Առաքյալը» վիպակը (1902թ.):
Մուրացանը հռչակվում է: Բայց ծանր աշխարանքը խոր ազդեցություն է թողնում նրա հոգեկան աշխարհի վրա. 1908 թվականին երևան են գալիս հոգեկան խանգարման նշաններ: Մուրացանը վախճանվում է 1908 թվականի օգոստոսի 30-ին 54 տարեկան հասակում` անավարտ թողած իր ստեղծագործական մտահղացումները:

Անդրեաս երեց

Անմեղ զրույցներ

Առաջին սերը

Առաքյալը

Առօրյա զրույցներ

Ց′պահանջ

Երկուսից ո՞րը

Գևորգ Մարզպետունի

Գթության քույրեր

Հանելուկը լուծվեցավ

Ինչ լայեղ է

Նոյի ագռավը

Պսակների բողոքը

Տիկին Փիլարյանի վիշտը

Խորհրդավոր միանձնուհի

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թեգեր: , , , , , , , , , , , , , , , , ,

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment