ԱԲԳԱՐՅԱՆ Գևորգ Վարագի (ծն. 1920), հայ սովետական բանասեր, պատմաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1965)։ Ծնվել է սեպտեմբերի 14-ին, Հոռոմ գյուղում (այժմ`  Արթիկի շրջանում)։ 1946-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1955-ից աշխատում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան ատենադարանում։ Աշխատությունները նվիրված են միջնադարյան հայերեն ձեռագրերի աղբյուրագիտական և բանասիրական ուսումնասիրությանը։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.