our victories 4

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

“Մեր հաղթանակները” նախագծի իրականացման շարժառիթները պայմանավորված են հիմնականում երկու հանգամանքով.
1. Հայկական հանրության մի մասն ունի այն մտայնությունը, թե մեր  ատմությունը պարտությունների շարան է, իսկ եղած հաղթանակներն էլ ավելի շուտ “բարոյական” բնույթ են կրել:
2. Ունենալով բազմադարյա ռազմական պատմություն (սկսած Բելի դեմ Հայկ Նահապետի պատերազմից մինչև Շուշիի ազատագրումը)` առայսօր բացակայում են հայկական ռազմարվեստին նվիրված համապարփակ աշխատություններ:
Առաջին խնդիրն ակնհայտորեն առնչվում է տեղեկատվական-հոգեբանական անվտանգության ոլորտին: Այդ համատեքստում “Մեր հաղթանակները” քառահատորի հրատարակումը կոչված է իրազեկելու հանրությանը մեր տարած հաղթական ճակատամարտերի և մարտերի մասին ու այդպիսով նպաստ ելու անհիմն բարդույթներից ձերբազատվելուն: Թերևս, զարմանալի չէ, որ նախագիծն իրականացվել է “Նորավանք” հիմնադրամի տեղեկատվական անվտանգության խնդիրներին առնչվող ծրագրերի շրջանակում:
Երկրորդ հանգամանքի կապակցությամբ նշենք հետևյալը: Անցյալի պատերազմական գործողությունների վերլուծությունը և դրանցից դասեր քաղելը ցանկացած երկրի ռազմական մշակույթի զարգացման նախապայմանն են: Ավելորդ է մեկնաբանել, թե այդ խնդիրը որքան հրատապ է հայկական երկու հանրապետությունների` ՀՀ-ի և ԼՂՀ-ի համար: Նկատենք, որ նման հարցադրումը հրատապ է նաև հայկական քաղաքական մտքի զարգացման տեսանկյունից: Ցավոք, պետք է ընդունել, որ առայսօր սակավ են նաև մեր քաղաքական մշակույթի պատմության վերաբերյալ ուսումնասիրությունները: Մենք հեռու ենք այն մտքից, թե ընթերցողին ներկայացվող քառահատորում վերոնշյալ խնդիրներին տրվել են համապարփակ լուծումներ: Միևնույն ժամանակ հուսով ենք, որ այս աշխատությունը կարող է հենք ծառայել հետագա ավելի կատարյալ ուսումնասիրությունների համար: Նախագծի իրականացմանը մասնակցել և աջակցել են մի շարք անձինք և կազմակերպություններ: Օգտվելով առիթից` կուզենայի նշել նրանց անունները և հայտնել իմ խորին երախտագիտությունը: Հեղինակային խմբի աշխատանքն երը ղեկավարել է փոխգնդապետ Սուրեն Մարտիկյանը, որը, չնայած մեծ ծանր աբեռնվածությանը (ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտի ռազմարվեստի և ռազմական վարչարարության ցիկլի պետն է), կարողացավ մեկն աբանել մեր ռազմական պատմության դրվագներն արդի ռազմարվեստի համատեքստում և եզրաբանությամբ: Ակնհայտ է նաև, որ պատմական-ռազմական բնույթի աշխատանքներն իմաստ են ստանում միայն գիտականության պահպանման պարագայում, և այդ առումով մեծ է գիտական խմբագիր, պրոֆ. Էդ. Դանիելյանի և ռազմական խմբագիր, գնդապետ Վ.Կարապետյանի ավանդը: Քառահատորի խմբագրական և ձևավորման մեծածավալ  շխատանքներն
ապահովել է “Նորավանք” հիմնադրամի Հրատարակչական կենտրոնը (Լ.Բաղր ամյան, Խ.Քարաուղլանյան, Ա.Բարիշյան, Ա.Հարությունյան): Բավական է նշել, որ քառահատորում ներկայացված են 118 ռազմական քարտեզ (հեղինակներ Ս. Մարտիկյան և Ա. Մովսիսյան, քարտեզագիր` Տ.Վարդանյան), 80 ճակատամարտի սխեմա (Ս.Մարտիկյան) և ավելի քան 30 նկար (նկարազարդող` Թ.Հմայակյան):
Նախագծի իրականացմանն առաջին իսկ օրից կազմակերպչական և բարոյական առումով մեծապես աջակցել է ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայանը: “Մեր հաղթանակների” հրատարակումը և տպագրումը (“Գասպրինտ” տպարան, տնօրենª Գ.Սուքիասյան) անհնարին կլիներ պատկերացնել, եթե նախագիծն ամբողջովին չհովանավորեր “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ն, որի տարբեր ժամանակահատվածներում Գլխավոր տնօրեններ Կարեն Վ. Կարապետյանը, Վարդան Ռ. Հարությունյանը և փոխտնօրեն Ռուբեն Ա. Սուրենյանը, ի լրումն նյութական աջակցության, տարվող աշխատանքների նկատմամբ
մշտապես ուշադրություն և հոգատարություն են ցուցաբերել: Աշխատության երրորդ հատորը տպագրվել է Երևանի քաղաքապետարանի (քաղաքապետ Կարեն Վ. Կարապետյան) և ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի հովանավորությամբ: Աշխատանքային խմբի անունից հայտնում եմ նրանց մեր խորին շնորհակալությունը:

Գագիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նախագծի հեղինակ և ղեկավար

Նյութն ամբողջությամբ

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment