ԱԲԳԱՐՅԱՆ Կարլեն Արամի (ծն. 1928), հայ սովետական մաթեմատիկոս, տեխնիկական գիտություննորի դոկտոր (1966)։ ՍՄԿԿ անդամ 1955-ից։ Ծնվել է սեպտեմբերի 4-ին, Ամասիայում (՛ՀՍՍՀ)։ Ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի (ՄԱԻ) ինքնաթիռաշինական (1952) և Մոսկվայի համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական (1964) ֆակուլտետները։ ՄՍԻ-ի պրոֆեսոր, ամբիոնի վարիչ, կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան։ Զբաղվում է մատրիցաների տեսության, դիֆերենցիալ և ինտեգրադիֆերենցիալ հավասարումների ասիմպտոտիկ ինտեգրման և մեխանիկայի տարբեր ասպարեզներում դրանց կիրառման (շարժման կայունություն և ղեկավարվող համակարգերի դինամիկա) խնդիրներով։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.