quchak

Նահապետ Քուչակը հայ առաջին աշուղ-երգիչներից է: Այդ են վկայում պահպանված ժողովրդական զրույցները և նրա Նահապետ վարպետ պատվանունը: Նրա ծնունդը ենթադրաբարդրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։ Այս ժամկետները լիովին համընկնում են իր հասակի մասին նրա թողած հիշատակարանի բովանդակությանը։

1.
Էրնեկ ես անո´ր կու տամ,
որ առեր իւր եարն է փախեր,
Ոնց որ ըզկամուրջն անցեր,
ջուրն ելեր, զկամուրջն է տարեր.
Ձընիկ – եղեմնիկ եկեր,
զոտվընուն հետքն է կորուսեր.
Առեր, ի պաղչան մըտեր,
ցորեկով զդընչիկն է պագեր:

2.
Քանի դու ինձի էիր,
նայ կանաչ ու ցօղն ի վրայ.
Երբ դու որ յիսնէն ելար,
ձիւն երեկ` եղեմն ի վըրայ.
Թէ այլվ´ի ի յի´ս դառնաս
ու կենաս խելացդ ի վըրայ.
Երթամ, բարկ արե´ւ լինամ,
գամ, կանգնիմ կամարիդ վըրայ:
Լոյս ծագեմ ի քո վըրայ,
որ սաստի´կ ձիւնըն վերայ:

3.
Ուր էիր, ուսկի՞ց եկար,
քան զամէն ծաղիկ դու պայծառ.
Եկիր ւ´ի հոգիս մըտար,
չես ի տար պահիկ մի դադար.
Սըրտիս մէջն ի ժուռ եկար,
ւ´ելնելու ճարա´կ չի գըտար.
Զարկիր ի գըլխուս վերայ,
ւ´աչերուս ի վար թափեցար:

Նյութն ամբողջությամբ

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թեգեր:

3 comments so far

 1 

debilutyun a esik

Փետրվար 20th, 2016 at 08:58
 2 

deasik a u vocxarutyun a

Փետրվար 20th, 2016 at 08:58
Bipp
 3 

Հարգելի Վարդան….
Դատելով Ձեր հայատառ գրելու ունակությունից ու բառապաշարից, Ձեր գրառումները կթողնենք անպատասխան :) բայց և կհրապարակենք….

Փետրվար 22nd, 2016 at 06:55

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment