ԱԲԴՈԻԼԼԱՀ (ծն. թ. անհտ.- մոտ 703), Հայաստանի առաջին արաբ ոստիկանը (699-703)։ Դվինը դարձրեց նստավայր, սահմանեց ծանր հարկեր, պարտադրեց վճարել մահացած ազգականների կամ համագյուղացիների պարտքերը։ Ցանկանում էր վերացնել հայ նախարարական դասը և Հայոց զինված ուժերը։ Ձերբակալելով հայ նախարարներին` տիրացավ նրանց կալվածքներին։ 703-ին Վարդանակերտի ճակատամարատում Հայոց սպարապետ Սմբատ Բագրատունու հեծելազորը պարտության մատնեց ԱԲԴՈՒԼԼԱՀԻ զորաբանակին։ Հավանաբար այդտեղ էլ ԱԲԴՈՒԼԼԱՀԸ  սպանվել է։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.